Լիամ Միլլեր
Ուիլյամ Պիտեր Միլլեր (անգլ.՝ William Peter Miller; փետրվարի 13, 1981[1][2], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա - փետրվարի 9, 2018[3], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա), ավելի հայտնի որպես՝ Լիամ Միլլեր (անգլ.՝ Liam Miller), իռլանդացի ֆուտբոլիստ, «Ուիլմինգտոն Համերհեդս» ակումբի կիսապաշտպան։ Հանդիսանում է Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը։
Լիամ Միլլեր անգլ.՝ Liam Miller | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ուիլյամ Պիտեր Միլլեր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 13, 1981[1][2] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Կորկ, Իռլանդիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 9, 2018[3] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մահվան վայր | Կորկ, Մանսթեր, Իռլանդիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2016 թվականի փետրվարի 18-ի: |
Միլլերը Գլազգոյի «Սելտիկի» սանն է, 2001 թվականին «կելտերի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիրը։ Այդ նույն թվականին Լիամը, կնքելով կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, համալրում է դանիական «Օրհուսի» կազմը, որի հետ էլ այդ ժամանակահատվածում անցկացնում է 18 հանդիպում։ Վերադառնալով «Սելտիկ Պարկ»՝ իռլանդացին շուրջ երկու տարի պայքար է մղում «կելտերի» հիմնական կազմի ֆուտբոլիստ դառնալու համար։ 2003-04 ֆուտբոլային տարում Միլլերը թիմի կազմում մասնակցելով 40 խաղի՝ վերջիվերջո անցկացնում է իր առաջին ոչ պակաս լրիվ մրցաշրջանը «սպիտակականաչների» կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո իռլանդացին հրաժարվում է շոտլանդական ակումբի հետ նոր պայմանագիր կնքել և ուղևորվելով Անգլիա՝ պայմանագիր է կնքում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ[5]։ «Կարմիր սատանաների» կազմում, Լիամը չի կարողանում հաստատվել, ինչի պատճառով էլ «մանկունյացիների» հետ երկու տարվա ընթացքում մասնակցում է ընդամենը 22 հանդիպման։ 2005-06 մրցաշրջանի երկրորդ կեսը Միլլերը վարձավճարով անց է կացնում «Լիդս Յունայթեդի» կազմում[6]։ 2006 թվականին Լիամը տեղափոխվում է «Սանդերլենդ»։ 2009 թվականի հունվարին Լիամի նոր գործատուն է դառնում «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որի կազմը նա համալրում է վարձավճարային պայմանագրով։ Այդ նույն տարվա սեպտեմբերին Միլլերը պայմանագիր է կնքում շոտլանդական «Հայբերնիանի» հետ, որի կազմում անցկացնում է երկու ֆուտբոլային մրցաշրջան։ 2011 թվականի ամռանը, էդինբուրգցիների հետ ունեցած պայմանագրի ժամկետի լրանալուց հետո խավբեկը ուղևորվում է Ավստրալիա, որտեղ պայմանագիր է կնքում «Պերտ Գլորի» ֆուտբոլային ակումբի հետ[7]։
2004 թվականից 2009 թվականը Լիամը պաշտպանել է Իռլանդիայի ազգային հավաքականի գույները։ Նա հավաքականի կազմում մասնակցել է 21 հանդիպման և դարձել է մեկ գոլի հեղինակ։
Վաղ տարիներԽմբագրել
Լիամ Միլլերը ծնվել է 1981 թվականի փետրվարի 13-ին, իռլադական Կորկ քաղաքում՝ կրոնասեր աշխատավորների ընտանիքում[8]։ Նրա հայրը ազգությամբ շոտլանդացի է, իսկ մայրը՝ իռլանդուհի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Միլլերը ասել է, որ կրոնը և ֆուտբոլը նրա ընտանիքում գրավում էին առաջատար հորիզոնականները[9]։ Կրթությունը ստացել է իր հարազատ քաղաքում գտնվող Կոուչֆորդ (անգլ.՝ Coachford College) քոլեջում[10]։
Ակումբային կարիերաԽմբագրել
«Սելտիկ»Խմբագրել
1997 թվականին տասնվեցամյա Միլլերով հետաքրքրվում է շոտլանդական «Սելտիկը», որն էլ իռլանդացուն առաջարկում է թիմի պահեստային կազմի պայմանագիր։ 2000 թվականի մայիսի 21-ին Լիամը «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշում է իր նորամուտը «սպիտակականաչների» կազմում[11]։ Նույն թվականի օգոստոսի 24-ին, ՈւԵՖԱ գավաթի շրջանակներում անցկացվող՝ Լյուքսեմբուրգի «Ժենեսի» դեմ խաղում, Լիամը նշում է իր նորամուտը եվրոգավաթային մրցաշարերում[12]։
2001-02 մրցաշրջանում իռլանդացին կնքելով կես տարի ժամկետով վարձավճարային պայմանագիր՝ համալրում է դանիական «Օրհուսի» կազմը։ Այս ակումբի հետ Լիամը մասնակցում է 18 հանդիպման[13]։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո դանիացիները «Սելտիկին» առաջարկելով 300 հազար ֆունտ սթերլինգ՝ ցանկանում էին վերջնականորեն գնել Միլլերի տրանսֆերը, սակայն «կելտերը» մերժում են նրանց առաջարկը և վերադարձնում են Լիամին իրենց շարքերը[14]։
2003 թվականի սեպտեմբերի 30-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակներում, Լիամը հեղինակում է թիմի կողմից ֆրանսիական «Լիոնի» դարպասը խփված երկու գոլերից մեկը։ Խաղն ավարտվում է հենց 2-0 հաշվով։
Նույն թվականի հոկտեմբերի 18-ին, «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղում Միլլերը դառնում է դուբլի հեղինակ և այդպիսով բացում է «սպիտակականաչների» կազմում, իր կողմից շոտլանական Պրեմիեր Լիգայում խփված գոլերի հաշիվը[15]։
Այս ամենը ստիպում է «Սելտիկի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլին՝ փութացնել կելտերի տնօրինությանը իռլանացուն նոր պայմանագրի առաջարկման հարցում, քանի որ Լիամի հետ ունեցած ընթացիկ պայմանագրի ժամկետը լրանում էր 2003-04 մրցաշրջանի վերջում[5][16]։
Սակայն Լիամի համար անսպասելի է դառնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ կիսապաշտպանը 2004 թվականի հունվարին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերում[5][17]։ Միլլերի այս որոշումը հիասթափեցնում է Օ’Նիլին, ով հարցազրույցներից մեկում ասում է, որ «ցանկանում էր երիտասարդ հեռանկարային իռլանդացու շուրջ կառուցել ամբողջ թիմի խաղը»[18]։ Ինքը՝ Միլլերը խոսել է այն մասին, որ շատ շնորհակալ է հյուսիսիռլանդացի փորձագետից այն բանի համար, որ նա «ըստ էության իրեն ֆուտբոլ խաղալ է սովորեցրել»[9]։
Իռլանդացու տեղափոխությունը «Մանչեսթեր» բուռն վրդովմունքներ է առաջեցնում «Սելտիկի» երկրպագուների մոտ, որոնք էլ մեղադրում էին «սպիտակականաչների» տնօրինությանը Լիամի պայմանագրի կնքման հարցը անտեղի ձգձգելու համար[19]։
«Մանչեսթեր Յունայթեդ»Խմբագրել
2004 թվականի հուլիսի 1-ին Միլլերը պաշտոնապես դառնում է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստը։ Նույն թվականի հոկտեմբերի 26-ին Լիգայի գավաթի շրջանակներում՝ «Քրու Ալեկսանդրայի» դեմ խաղում, Լիամը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[20]։ Լիամը «Յունայթեդի» կազմում անց է կացնում երկու մրցաշրջան և այդ ժամանակահատվածում մասնակցում է ընդամենը 22 խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ[8]։ Այնուամենայնիվ Միլլերը որոշ ժամանակ անց ասում է.
Ես չեմ ափսոսում Մանչեսթերում անցկացրած իմ ժամանակի համար։ Չէ՞ որ ես եղել եմ այդ հռչակավոր ակումբի մի մասնիկը և աշխատել եմ մեծն Ալեքս Ֆերգյուսոնի տնօրինության տակ[5][9]։ |
2005 թվականի նոյեմբերի 4-ին Լիամը կնքելով երեք ամիս ժամկետով վարձավճարային պայմանագիր՝ համալրում է «Լիդս Յունայթեդի» կազմը[21]։ Այնուհետև Լիամի պայմանագիրը երկարաձգվում է մինչև 2005-06 մրցաշրջանի ավարտը[22]։ Յորկշիրական ակումբի սպիտակ մարզաշապիկով իռլանդացին հեղինակեց ընդամենը մեկ գոլ՝ նոյեմբերի 19-ին, «Սաութհեմփթոնի» դարպասը[23]։ Լիամը «Լիդսի» «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ Լիգայի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում Պրեմիեր լիգա դուրս գալու համար մղվող թվով երկու հանդիպումներում՝ խաղում է կարևոր դեր թիմի հաղթանակի համար։ Եզրափակչում «Յունայթեդին» անհաջողություն էր սպասում. մայիսի 21-ին «Միլենիում» մարզադաշտում նրանք 0-3 հաշվով պարտվում են «Ուոտֆորդին» և զրոյի են հավասարեցնում անգլիական բարձրագույն դիվիզիոն դուրս գալու հնարավորությունը[24]։ «Սիրամարգերի» կազմում Միլերը մասնակցում է 28 հանդիպման և դառնում է մեկ գոլի հեղինակ[8]։
2006 թվականի հուլիսին «Daily Telegraph» թերթը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Լիամին, եթե իրենց հղվի հարմար առաջարկ[25]։ Այդ տեղեկությունը ավելի քան իրական է դառնում այն ժամանակ, երբ Միլլերը չի հայտավորվում անգամ՝ «մանկունյացիների» հուլիսի 16-ին կայանալիք «Օրլանդո Պայրետսի» դեմ ընկերական խաղին, այն ինչ այդ խաղի համար հայտավորված թիմի կազմի մեջ էին պահեստային և ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստները[26]։
Օգոստոսի 31-ին իռլանդացին, ստորագրելով 3 տարի ժամկետով պայմանագիր, համալրում է անգլիական «Սանդերլենդի» կազմը[27]։ Միլլերը լքեց Մանչեսթերը` երկու մրցաշրջանում նրա կազմում Պրեմիեր լիգայում անցկացնելով ընդամենը 9 խաղ[8]։
«Սանդերլենդ»Խմբագրել
2006 թվականի սեպտեմբերի 9-ին, Լիամը նշում է իր նորամուտը «Սանդերլենդի» կազմում։ Նրա նորամուտային խաղում «սև կատուները» «Փրայդ Պարկ» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթում են «Դերբի Քաունթիին»[28]։ Սեպտեմբերի 13-ին կայացած իր հաջորդ խաղում, իռլանդացին հեղինակում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում Միլլերը, կախելով գնդակը «սիրամարգերի» դարպասապահ Տոնի Ուորների վրայով, հանդիպման 28-րդ րոպեին բացում է խաղի հաշիվը[29][30]։
2007 թվականի հունվարի 6-ին հանդիպման արդեն 37-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը` Լիամը հեռացվում է Անգլիայի գավաթի շրջանակներում անցկացվող «Պրեստոնի» դեմ կիսաեզրափակչային խաղից։ Արդյունքում «սև կատուները» այդ խաղում կրում են նվազագույն հաշվով պարտություն[31]։ 2006-07 մրցաշրջանի արդյունքներով Սանդերլենդին տրվում է՝ հաջորդ ֆուտբոլային տարին Պրեմիեր Լիգայում սկսելու իրավունք։
«Սանդերլենդի» կազմում իր առաջին գոլը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում Միլլերը, ցնցելով «Միդլսբրոյի» դարպասը, հեղինակում է սեպտեմբերի 22-ին[32]։ Դեկտեմբերի 8-ին Միլլերը իր կարիերայում արդեն երկրորդ անգամ է հեռացվում խաղադաշտից. «Չելսիի» հետ խաղի ժամանակ իռլանդացին ընդհարվում է լոնդոնցիների պերուացի հարձակվող՝ Կլաուդիո Պիսառոյի հետ[33]։
2008 թվականի փետրվարի 27-ին, «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ՝ Ռոյ Կինը հանում է Միլլերին տրանսֆերային վաճառքի։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ այս ամենի պատճառը «կիսապաշտպանի կողմից խաղադաշտում ցուցաբերված անկարգապահությունն էր» և «մարզումներից հաճախակի ուշացումները»[34]։ Մամուլում տարածվում է ինֆորմացիա, ըստ որի իռլանդացու ծառայություններով հետաքրքրվում է կանադական «Տորոնտոն», որի կազմում էլ այդ պահին արդեն հանդես էին գալիս «սև կատուների» նախկին ֆուտբոլիստներից՝ Դենի Դիչիոն, Կառլ Ռոբինսոնը և Էնդի Ուելշը[35]։
«Քուինս Պարկ Ռեյնջերս»Խմբագրել
2009 թվականի հունվարին իռլանդացուն վարձավճարային պայմանագիր առաջարկելուն պատրաստ «Քուինս Պարկ Ռեյնջերսը» հետաքրքրվում էր Լիամի ծառայություններով։ «Սանդերլենդի» տնօրինությունը պատասխանում է, որ պատրաստ է «զննել» «Ռեյնջերների» կողմից առաջարկված պայմանագիրը[36]։ Արդյունքում, հաջորդ օրը Միլլերը դառնում է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստը։ Ըստ նոր պայմանագրի «Ռեյնջերները» 2008-09 մրցաշրջանի ավարտից հետո ունեին կիսապաշտպանի վերջնական գնման իրավունքը[37][38]։ Նույն թվականի մայիսի 19-ին լրանում է Միլլերի պայմանագրի ժամկետը, իսկ «Ռեյնջերսի» տնօրինությունը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել նրա հետ[39]։ Նույն կերպ է վարվում նաև «Սանդերլենդը», իսկ քանի որ իռլանդացու «սև կատուների» հետ ունեցած պայմանագրի ժամկետը լրանում էր ամռանը, ապա հուլիսի 31-ին կիսապաշտպանը ինքնըստինքյան դառնում էր ազատ գործակալ։
«Հայբերնիան»Խմբագրել
Լիամը ինչ-որ ակումբից նոր պայմանագիր կնքելու առաջարկ չէր ստանում, այդ իսկ պատճառով էլ համարյա ամբողջ 2009 թվականի ամառը սեփական մարզավիճակը պահելու համար՝ անց է կացնում տարատեսակ իռլանդական ակումբների հետ մարզվելով[5]։ Այնուամենայնիվ սեպտեմբերին գործազուրկ Լիամի մասին իմանում է շոտլանդական «Հայբերնիանի» գլխավոր մարզիչ՝ Ջոն Հյուզը, ով շատ էր զարմացել տեսնելով «գետնին ընկած տաշած քարը»[5]։ Մարզիչը երկար մտորումների մեջ չընկավ և անմիջապես Միլլերին առաջարկեց երկու տարի ժամկետով պայմանագիր[40], որն էլ իռլանդացին պատրաստականորեն կնքեց։ Այդ օրվանից հետո կիսապաշտպանը «Հայբերնիանի» համար դառնում է առանցքային ֆուտբոլիստ և նրա նկատմամբ սկսում են սեր տածել էդինբուրգական ակումբի երկրպագուները, որոնք էլ ժամանակի ընթացքում Լիամին տալիս են «Հայբերնիանի Արքա» (անգլ.՝ King of Hibs) մականունը[18]։
2009 թվականի սեպտեմբերի 13-ին, Լիամը «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Նույն թվականի նոյեմբերին Միլլերին է վիճակվում «Շոտլանդական Պրեմիեր Լիգայի ամսվա ֆուտբոլիստ» մրցանակը[5][41]։ «Հիբսի» կազմում իր առաջին մրցաշրջանում, Միլլերը մասնակցում է 38 խաղի և դառնում է երկու գոլի հեղինակ[42]։
Նոր ֆուտբոլային տարում իռլանդացին նորից սկսում է ցուցաբերել հիանալի խաղ, սակայն նույնը ակումբի մնացած ֆուտբոլիստների մասին չէր կարելի ասել։ Արդյունքում 2010 թվականի աշնանը վատ արդյունքների համար, «Հայբերնիանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվում է Ջոն Հյուզը[43]։ 2011 թվականի հունվարին էդինբուրգցիների նոր գլխավոր մարզիչ Քոլին Կոլդերվուդը, թիմի կիսապաշտպանական գծի ուժեղացման համար պայմանագիր է կնքում երեք նոր կիսապաշտպանների հետ և պայմանագրերի կնքումից շատ չանցած չհայտավորվելու բնական պատճառներ չունեցող Միլլերը իր Շոտլանդիայում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում առաջին անգամ՝ դուրս չի գալիս խաղադաշտ թիմի հիմնական կազմի հետ և պահեստային նստարաններին է անցկացնում երկու խաղ[44]։ Այնուամենայնիվ թիմի գլխավոր մարզիչը հարցազրույցներից մեկի ժամանակ խոսում է իռլանդացու բարձր կարգի մասին և ասում, որ հույս ունի, որ այսպիսի ուժեղ մրցակցությունը կստիպի խավբեկին ավելի լավ մարզավիճակի ձգտելուն[44]։ Նույն թվականի մարտին Միլլերը նշում է, որ ինքը երջանիկ է Էդինբուրգում[45]։ Սակայն, չնայած այս հանգամանքի «Հայբերնիանի» տնօրինությունը չի կարողանում համաձայնության հասնել Լիամի ներկայացուցիչների հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում և հունիսի 1-ին կիսապաշտպանը լքում է ակումբը՝ որպես ազատ գործակալ[7]։
«Պերտ Գլորի»Խմբագրել
Հունիսի 3-ին հայտնի է դառնում, որ Միլլերը ուղևորվել է Ավստրալիա, որտեղ էլ երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Պերտ Գլորի» ակումբի հետ[46]։ Հոկտեմբերի 9-ին, մասնակցելով «Ադելաիդա Յունայթեդի» դեմ ամբողջ խաղին՝ իռլանդացին նշեց իր նորամուտը նոր թիմի կազմում[47]։ 2012 թվականի հունվարի 29-ին այդ նույն «Ադելաիդա Յունայթեդի» դեմ խաղում աչքի ընկնելով դիպուկ արդյունավետ հարվածով՝ Լիամը բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում[48]։
«Բրիսբեն Ռոար»Խմբագրել
2013 թվականի մայիսի 22-ին Միլլերը կնքելով 2 տարի ժամկետ ունեցող պայմանագիր՝ ազատ գործակալի կարգավիճակով համալրում է «Բրիսբեն Ռոար» ֆուտբոլային ակումբի կազմը։ Ֆուտբոլիստին տրվում է 11 համարի մարզաշապիկը։
2013 թվականի հուլիսի 20-ին Միլլերը ընդգրկվում է Ա-Լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում և մասնակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած ընկերական խաղին։ Այդ խաղում նրանք ուղղակի ջախջախիչ պարտություն են կրում անգլիական գռանդից։ Խաղն ավարտվում է 5-1 հաշվով, իսկ անգլիական կողմից աչքի են ընկնում Դենիել Ուելբեքը, Ջեսի Լինգարդը և Ռոբին վան Պերսին։ Միլլերը խաղում ինչ-որ կերպ աչքի չի ընկնում և հանդիպման 45-րդ րոպեին նրան փոխարինում է «Մելբուրն Վիքթորի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Բիլլի Ցելեսկին։
2014 թվականի հոկտեմբերի 30-ին Միլլերը պայմանագրի երկարաձգման հետ կապված վիճաբանությունների պատճառով լքում է «Բրիզբեն Ռոարը» և ազատ գործակալի կարգավիճակով սկսում նոր ակումբ փնտրել[49][50]։
«Մելբուրն Սիթի»Խմբագրել
2014 թվականի նոյեմբերի 11-ին, Ռոարը լքելուց 11 օր անց, Միլլերը պայմանագիր է կնքում Ա-Լիգայում հանդես եկող մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ «Մելբուրն Սիթիի» հետ։ Լիամը կնքում է կարճաժամկետ պայմանագիր[51]։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, ֆուտբոլիստը ևս մեկ անգամ է երկարաձգում իր պայմանագիրը և կրկին կարճ ժամկետով։ Ակումբի կազմում հանդես գալու շրջանում ֆուտբոլիստը ինչ-որ լուրջ իրադարձությամբ աչքի չի ընկնում[52]։
«Կորկ Սիթի»Խմբագրել
2015 թվականի հունվարի 15-ին Միլլերը համալրում է Իռլանդիայի առաջնությունում հանդես եկող «Կորկ Սիթիի» կազմը[53]։ Ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը տեղի «Սլայգո Ռովերս» ֆուտբոլային ակումբի դեմ կայացած խաղում, որն ավարտվում է 1-1 հաշվով[54]։
«Ուիլմինգտոն Համերհեդս»Խմբագրել
2016 թվականի փետրվարի 18-ին Միլլերը պայմանագիր է կնքում United Soccer League-ում հանդես եկող ամերիկյան «Ուիլմինգտոն Համերհեդս» ֆուտբոլային ակումբի հետ[55]։
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Լիգայի Փլեյ-օֆֆ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սելտիկ | 1999-00 | 1 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 |
2000-01 | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 | 1 | 0 | |
2002-03 | - | - | - | - | 1 | 0 | - | - | 1 | 0 | 2 | 0 | |
2003-04 | 25 | 2 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 13 | 3 | 40 | 5 | |
Ընդհանուրը «Սելտիկում» | 26 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 15 | 3 | 44 | 5 | |
Օրհուս | 2001-02 | 18 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 18 | 0 |
Ընդհանուրը «Օրհուսում» | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2004-05 | 8 | 0 | 4 | 0 | 2 | 1 | - | - | 5 | 0 | 19 | 1 |
2005-06 | 1 | 0 | - | - | 1 | 1 | - | - | 1 | 0 | 3 | 1 | |
Ընդհանուրը «Մանչեսթեր Յունայթեդում» | 9 | 0 | 4 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 6 | 0 | 22 | 2 | |
Լիդս Յունայթեդ | 2005-06 | 28 | 1 | 2 | 0 | - | - | 3 | 0 | - | - | 33 | 1 |
Ընդհանուրը «Լիդս Յունայթեդում» | 28 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 1 | |
Սանդերլենդ | 2006-07 | 30 | 2 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 31 | 2 |
2007-08 | 24 | 1 | - | - | 1 | 0 | - | - | - | - | 25 | 1 | |
2008-09 | 3 | 0 | - | - | 1 | 0 | - | - | - | - | 4 | 0 | |
Ընդհանուրը «Սանդերլենդում» | 57 | 3 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 60 | 3 | |
Քուինս Պարկ Ռեյնջերս | 2008-09 | 13 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 13 | 0 |
Ընդհանուրը «Քուինս Պարկ Ռեյնջերսում» | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
Հայբերնիան | 2009-10 | 33 | 2 | 4 | 0 | 1 | 0 | - | - | - | - | 38 | 2 |
2010-11 | 33 | 5 | 2 | 0 | 1 | 0 | - | - | 2 | 0 | 38 | 5 | |
Ընդհանուրը «Հայբերնիանում» | 66 | 7 | 6 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 76 | 7 | |
Պերտ Գլորի | 2011-12 | 25 | 2 | - | - | - | - | - | - | - | - | 25 | 2 |
2012-13 | 24 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 24 | 0 | |
Ընդհանուրը «Պերտ Գլորիում» | 49 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 49 | 2 | |
Բրիսբեն Ռոար | 2013-14 | 22 | 3 | - | - | - | - | - | - | - | - | 22 | 3 |
2014-15 | 2 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 2 | 0 | |
Ընդհանուրը «Բրիսբեն Ռոարում» | 24 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 3 | |
Մելբուրն Սիթի | 2013/14 | 2 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 2 | 0 |
Ընդհանուրը «Մելբուրն Սիթիում» | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
Կորկ Սիթի | 2015 | 1 | 0 | - | - | - | - | - | - | - | - | 1 | 0 |
Ընդհանուրը «Կորկ Սիթիում» | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուրը կարիերայում | 293 | 18 | 14 | 0 | 9 | 2 | 3 | 0 | 23 | 3 | 342 | 23 |
Միջազգային կարիերաԽմբագրել
1988 թվականին Միլլերը, Իռլանդիայի պատանեկան հավաքականի կազմում հաղթելով Շոտլանդիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, դառնում է մայրցամաքի չեմպիոն։ Առաջնության եզրափակչում «կանաչազգեստ տղաները» հաղթում են իտալացի հասակակիցներին։
Միլլերը նաև որոշ ժամանակ պաշտպանել է Իռալնդիայի երիտասարդական հավաքականի գույները[17]։
Միլլերի նորամուտը Իռլանդիայի ազգային հավաքականի կազմում կայացել է 2004 թվականի մարտի 31-ին։ Նրա նորամուտային խաղն է դառնում Չեխիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղը, որում իռլանդացիները 2-1 հաշվով հաղթանակ են տանում չեխերի նկատմամբ։ Լիամը այդ հանդիպմանը խաղադաշտ է դուրս գալիս 69-րդ րոպեին՝ փոխարինելով Հարի Դոհերտիին[56]։ Իր առաջին և այս պահի դրությամբ միակ գոլը Իռլանդիայի հավաքականի կազմում Միլլերը հեղինակել է Շվեդիայի ազգային հավաքականի դարպասը՝ 2006 թվականի մարտի 1-ին[57]։
Չնայած 2009 թվականի ամռանը Լիամի ակումբային կարիերայում տեղի ունեցած ընդմիջմանը, իռլանդացիների գլխավոր մարզիչ՝ Ջովանի Տրապատոնին շարունակում է հրավիրել նրան երկրի ազգային հավաքական[5]։ Ավելի ուշ Միլլերը այս առիթով ասում է.
Ես շատ շնորհակալ եմ Ջովանիին։ Ես առանց խաղային պրակտիկայի ֆուտբոլիստ էի, և նա իրավունք ուներ ինձ ազգային հավաքականի սահմաններից դուրս թողնել։ Սակայն նա այդպես չվարվեց. ցույց տվեց, որ հավատում է իմ ուժերին, և դա իմնձ համար ամենակարևորն է[5]։ |
Ընդհանուր վիճակագրությամբ Միլլերը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ։
Խաղերը և գոլերը Իռլանդիայի հավաքականի կազմումԽմբագրել
Արդյունքում՝ 21 խաղ / 1 գոլ; 8 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 5 պարտություն։
Խաղերի և գոլերի հակիրճ վիճակագրությունը հավաքականի կազմումԽմբագրել
Հավաքական | Թվական | ԱԱ-ի ընտրական խաղեր | ԱԱ-ի եզրափակիչ խաղեր | ԵԱ-ի ընտրական խաղեր | ԵԱ-ի եզրափակիչ խաղեր | Ընկերական խաղեր | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Իռլանդիա | 2004 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 6 | 0 | 7 | 0 |
2005 | - | - | - | - | - | - | - | - | 3 | 0 | 3 | 0 | |
2006 | - | - | - | - | - | - | - | - | 3 | 1 | 3 | 1 | |
2007 | - | - | - | - | 2 | 0 | - | - | - | - | 2 | 0 | |
2008 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 3 | 0 | 4 | 0 | |
2009 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 2 | 0 | |
Ընդհանուրը կարիերայում | 3 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 1 | 21 | 1 |
ՁեռքբերումներԽմբագրել
Ակումբային ձեռքբերումներԽմբագրել
Իռլանդիայի պատանեկան հավաքական
- Շոտլանդիայի չեմպիոն։ 2003-04
- Չեմպիոնշիպի չեմպիոն։ 2006-07
- Ավստրալիայի չեմպիոն։ 2013-14
Անձնական ձեռքբերումներԽմբագրել
- Շոտլանդական Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 2003 թվականի հոկտեմբեր
- Շոտլանդական Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2009 թվականի հոկտեմբեր
Անձնական կյանքԽմբագրել
Միլլերը ամուսնացած է, ունի մեկ զավակ[58]։ Ազատ ժամանակ սիրում է գոլֆ խաղալ։ Լիամի սիրելի ֆիլմն է Ջեյմս Քեմերոնի «Ավատարը», հանգստի վայրը՝ ԱՄԷ Դուբայ քաղաքը[59]։ Միլլերի ֆուտբոլիստի իդեալն է համարվում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան։ Նրա լավագույն ընկերների շարքում են Էյդեն Մակգիդին և Ջոն Օ’Շին[60]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.dhnet.be/sports/football/liam-miller-ancien-international-irlandais-decede-a-36-ans-des-suites-d-un-cancer-5a7e9606cd70fdabb9ed3420
- ↑ «Liam Miller | Football Association of Ireland Official Website»։ Football Association of Ireland Official Website։ 28 April 2009։ Արխիվացված օրիգինալից 17 February 2013-ին։ Վերցված է 28 January 2010 (անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «The world's a stage for Miller – Scotsman.com Sport»։ Sport.scotsman.com։ Արխիվացված օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է 2010-01-28 (անգլ.)
- ↑ «Liam Miller»։ Stretford End։ Արխիվացված օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է 2008-10-04 (անգլ.)
- ↑ 7,0 7,1 «Liam Miller leaves Hibs for Perth Glory in Australia»։ BBC Sport։ հունիսի 3, 2011։ Վերցված է 2011-06-07 (անգլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Liam Miller»։ Soccerbase։ Արխիվացված օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է 2008-04-10 (անգլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 «Webchat with John O'Shea & Liam Miller»։ Eircom։ Արխիվացված օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ «Life after Coachford College - Past Pupils»։ Coachford College։ Արխիվացված է օրիգինալից 2003-06-22-ին։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ «Liam Miller»։ Manutd zone։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-03-ին։ Վերցված է 2008-04-10 (անգլ.)
- ↑ «Celtic hit a magnificent seven»։ BBC Sport։ օգոստոսի 24, 2000։ Վերցված է 2008-04-11 (անգլ.)
- ↑ Alexander Nick (օգոստոսի 31, 2006)։ «Miller makes it five»։ Sunderland A.F.C.։ Վերցված է ապրիլի 15, 2008 (անգլ.)
- ↑ Fisher Stewart (նոյեմբերի 9, 2003)։ «Time is right for Miller's tale to unfold; Celtic may have unearthed»։ Sunday Herald։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ «Five-star Celtic crush Hearts»։ BBC Sport։ հոկտեմբերի 18, 2003։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Miller to win new deal»։ BBC Sport։ հոկտեմբերի 1, 2003։ Վերցված է ապրիլի 17, 2008 (անգլ.)
- ↑ 17,0 17,1 «Man Utd clinch Miller deal»։ BBC Sport։ հունվարի 9, 2004։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ 18,0 18,1 Spiers Graham (հոկտեմբերի 26, 2009)։ «Liam Miller’s tale the highlight of a classic encounter»։ London: The Times։ Վերցված է նոյեմբերի 1, 2009 (անգլ.)
- ↑ Brennan Robert։ «Miller time is nearly up»։ Irish Abroad։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Crewe 0 – 3 Man Utd»։ Soccernet։ հոկտեմբերի 26, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-13-ին։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Miller makes Elland Road switch»։ BBC Sport։ նոյեմբերի 4, 2005։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Miller extends loan deal at Leeds»։ BBC Sport։ հունվարի 6, 2005։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Southampton 3–4 Leeds»։ BBC Sport։ նոյեմբերի 19, 2005։ Վերցված է ապրիլի 11, 2008
- ↑ «Leeds 0–3 Watford»։ BBC Sport։ մայիսի 21, 2006։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ Ogden Mark (հուլիսի 18, 2006)։ «Solskjaer back on target as Ferguson chases Torres»։ London: The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-22-ին։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Orlando Pirates 0–4 Man Utd»։ BBC Sport։ հուլիսի 16, 2006։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Irish trio make Sunderland switch»։ BBC Sport։ օգոստոսի 31, 2006։ Վերցված է ապրիլի 10, 2008
- ↑ «Derby 1–2 Sunderland»։ BBC Sport։ սեպտեմբերի 9, 2006։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ Walker Michael (սեպտեմբերի 14, 2006)։ «Calls for Blackwell's head as Keane's men stride on»։ London: The Guardian։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ Команда Роя Кина одержала уверенную выездную победу(չաշխատող հղում), Чемпионат.ру (14 сентября 2006)
- ↑ «Preston 1–0 Sunderland»։ BBC Sport։ հունվարի 6, 2007։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ McKenzie Andrew (սեպտեմբերի 22, 2007)։ «Middlesbrough 2–2 Sunderland»։ BBC Sport։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ Mercer Nathan (դեկտեմբերի 8, 2007)։ «Chelsea 2–0 Sunderland»։ BBC Sport։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Championship - Miller alerts Championship sides»։ Eurosport։ փետրվարի 27, 2008։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ «Toronto eye Miller swoop»։ Eleven a side։ մարտի 5, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-12-ին։ Վերցված է ապրիլի 11, 2008 (անգլ.)
- ↑ «Sbragia confirms interest in Miller»։ Sunderland A.F.C.։ հունվարի 14, 2009։ Վերցված է հունվարի 14, 2009 (անգլ.)
- ↑ Alexander Nick (հունվարի 15, 2009)։ «Miller signs for QPR»։ Sunderland A.F.C.։ Վերցված է հունվարի 15, 2009 (անգլ.)
- ↑ Полузащитник «Сандерленда» перешел в «Куинз Парк Рейнджерс», Sports.ru (15 января 2009)
- ↑ «Miller among five released by QPR»։ BBC Sport։ մայիսի 19, 2009։ Վերցված է մայիսի 22, 2009 (անգլ.)
- ↑ «Hibs complete signing of ex-Celtic midfielder Liam Miller»։ The Scotsman։ սեպտեմբերի 11, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2009 (անգլ.)
- ↑ Hibs' Miller gets monthly award, BBC Sport, 8 November 2009. (անգլ.)
- ↑ «Games played by Liam Miller in 2009/2010»։ Soccerbase։ Վերցված է 2011-06-07 (անգլ.)
- ↑ «John Hughes»։ Hibernian FC։ հոկտեմբերի 4, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2011-06-07 (անգլ.)
- ↑ 44,0 44,1 Marshall Alan (փետրվարի 22, 2011)։ «Liam Miller will bounce back and prove his quality, says Hibs boss Colin Calderwood»։ Daily Record (Scotland)։ Վերցված է 2011-06-07 (անգլ.)
- ↑ «Liam Miller keen to stay at Hibernian»։ BBC Sport։ մարտի 17, 2011։ Վերցված է 2011-06-07 (անգլ.)
- ↑ «Massive coup for Perth Glory»։ Perth Glory։ հունիսի 3, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին։ Վերցված է 7 июня 2011 (անգլ.)
- ↑ «Perth Glory 1 - 0 Adelaide United»։ Soccerway։ Վերցված է 2011-10-10 (անգլ.)
- ↑ «Adelaide United 0 - 3 Perth Glory»։ Soccerway։ Վերցված է 2012-01-30 (անգլ.)
- ↑ «Liam Miller released by Brisbane Roar FC»։ Football Federation Australia։ հոկտեմբերի 30, 2014
- ↑ «Liam Miller clears air after shock exit from Brisbane Roar and denies ever having a calf injury»։ The Courier-Mail։ նոյեմբերի 7, 2014
- ↑ «Melbourne City FC Sign Liam Miller On Short-Term Contract»։ Melbourne City։ Football Federation Australia։ նոյեմբերի 11, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-11-ին։ Վերցված է 2017-01-18
- ↑ «Miller Signs as Injury Replacement»։ Melbourne City։ Football Federation Australia։ նոյեմբերի 21, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2017-01-18
- ↑ «LIAM MACKEY: Liam Miller: Homecoming ‘easy decision’»։ Irish Examiner։ 30 January 2015։ Վերցված է 30 January 2015
- ↑ «Cork City struggle at Sligo Rovers»։ Irish Examiner։ մարտի 9, 2015
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-25-ին։ Վերցված է 2017-01-18
- ↑ «Rep of Ire 2–1 Czech Rep»։ BBC Sport։ մարտի 31, 2004։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ «Rep of Ireland 3–0 Sweden»։ BBC Sport։ մարտի 1, 2006։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ Dunphy Eamon (մարտի 3, 2008)։ «Dunphy slams “disgraceful” Sunderland chief»։ Eleven a side։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-12-ին։ Վերցված է ապրիլի 10, 2008 (անգլ.)
- ↑ First 11: Liam Miller Archived 2014-05-13 at the Wayback Machine., hibernianfc.co.uk (10 May 2010) (անգլ.)
- ↑ Webchat with John O’Shea and Liam Miller Archived 2009-09-07 at the Wayback Machine., eircom (անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Միլլերի էջը «Հայբերնիանի» պաշտոնական կայքում Archived 2009-10-22 at the Wayback Machine. (անգլ.)
- Լիամ Միլլերի ամբողջական էջը Sports.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Միլլերի բոլոր միջազգային խաղերի վիճակագրությունը www.soccerscene.ie կայքում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |