Լը Շապելիեի օրենք (ֆր.՝ Loi Le Chapelier), Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում (հունիսի 14, 1791 թվական) Ֆրանսիայի Ազգային ժողովում դեպուտատ Լը Շապելիեի առաջարկությամբ ընդունված օրենսդրական ակտ։

Օրենքն արգելում էր բանվորների միավորումը արհմիությունների և այլ միությունների մեջ, և որպես նորմ սահմանում ազատ ձեռնարկությունների գործունեությունը։ 1794 թվականին, յակոբինյան դիկտատուրայի շրջանում, Լը Շապելիեն ենթադրյալ հակահեղափոխական գործունեության համար մահապատժի ենթարկվեց, սակայն նրա նախաձեռնությամբ ընդունված օրենքը մնաց ուժի մեջ։

Այն վերացվեց 1864 թվականին (գործադուլի արգելքը), արհմիությունների գործունեության ազատությունը վերականգնվեց 1884 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 595