Լերդախոտ ալեհեր

բույսերի տեսակ
Լերդախոտ ալեհեր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Teucrioideae
Ցեղ Լերդախոտ (Teucrium)
Տեսակ Լերդախոտ ալեհեր (T. canum)
Միջազգային անվանում
Teucrium canum

Լերդախոտ ալեհեր (լատին․՝ Teucrium canum), շրթնազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ամբողջությամբ սպիտակամոխրագույն, կարճ, առսեղմ մազիկների թավոտությամբ, տերևների ստորին մակերեսին ավելի լավ արտահայտված բազմամյա բույս է։ Տերևները պարզ են, երկարավուն-էլիպսաձև, աղեղնաեզր, սեպաձև հիմքով, կարճ կոթերով։ Ընդհանուր ծաղկաբույլը հասկանման է, սակավաթիվ ծաղիկների միմյանցից մի փոքր հեռացած օղակներով։ Բաժակը համարյա կանոնավոր է, զանգակաձև, 5 ատամիկներով։ Պսակը վարդագույն-ծիրանագույն է, հնգատամ, թվում է միաշուրթ, քանի որ վերին շուրթը ճեղքված է մինչև հիմքը և դրա բլթակները մոտեցած են ստորին շուրթին։ Պտուղը կազմված է 4 մասերից` հակաձվաձև էրեմներից[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Արթիկ, Պեմզաշեն)։ Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Դաղստանը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1750-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, կավային լանջերին տափաստաններում։ Ծաղկում է հունիսին-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Կովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը՝ 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լերդախոտ ալեհեր» հոդվածին։