Լետիսիա Սաբատելլա (պորտ.՝ Letícia Sabatella, մարտի 8, 1972(1972-03-08)[1][2], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2]), իտալական ծագմամբ բրազիլացի դերասանուհի և երգչուհի։

Լետիսիա Սաբատելլա
պորտ.՝ Letícia Sabatella
Ծնվել էմարտի 8, 1972(1972-03-08)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրԲելու Օրիզոնտի, Բրազիլիա[2]
ԿրթությունՊարանային դաշնային համալսարան
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, իրավապաշտպան, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի
Ակտիվ շրջան1991 ― ներկա
Ամուսին(ներ)Ֆերնանդու Ալվիս Պինտու[3][4] և Ângelo Antônio?[5][6][7]

Կենսագրություն խմբագրել

Նա 21 տարեկանում ընդհատեց իր ուսումը և որոշեց զբաղվել հեռուստատեսությամբ։ Նրա առաջին քայլը հեռուստատեսությամբ եղել է Ժորժի Ամանդուի «Թերեզա Բատիստա» ֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր դերը, սակայն այն նրան հաջողություն չի բերել, բայց հնարավորություն տվեց խաղալ այլ դերեր։ Հաջորդ տարի նա՝ իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ ստանում է անառակի դեր մի սերիալում։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նա սիրահարվում է իր խաղընկեր Անժել Անտոնիոյին և ամուսնանում է նրա հետ, 2001 թվականին՝ «Կլոն» սերիալում նկարահանվելուց հետո, դերասանուհին արժանանում է հարազատների, մտերիմների քննադատությանը. 2003 թվականին ամուսնալուծվում է՝ միայնակ ստանձնելով որդու խնամքը։ Սակայն դա պատճառ չի հանդիսանում ընկճվելու ու կարիերային վերջ դնելու համար, հակառակը, դերասանուհին շարունակում է նկարահանվել արդեն 2008 թվականին՝ հանդես գալով Հնդկաստանի ճանապարհներ (հեռուստասերիալ) սերիալում։ Առ այսօր նկարահանվել է շուրջ 40 ֆիլմերում։ 1993 թվականին ժամանակից շուտ ծնվում է նրա առաջնեկը՝ Կլարան։ Շուրջ 3 ամիս աղջկան պահում են հիվանդանոցում։ 2001 թվականին Կլոն հեռուստասերիալի Լատիֆայի դերը նրան բերում է մեծ համբավ և քննադատություններ։ 2003 թվականին նա բաժանվում է ամուսնուց։

Լետիսիան ուտում է բացառապես բանջարեղեն։ 1998 թվականին նկարահանվել է Բաբելոնի աշտարակը (սերիալ)ում։ 2016 թվականին Ազատություն, Ազատություն սերիալում մարմնավորել է երկրորդական դեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիսիա Սաբատելլա» հոդվածին։