Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյան (հոկտեմբերի 16, 1952(1952-10-16), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման պատգամավոր[1]։

Լեռնիկ Ալեքսանյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1952(1952-10-16) (71 տարեկան)
ԾննդավայրԱրարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 16-ին Արարատ գյուղում։ 1974 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, 1985 թ.` ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Ճարտարագետ-մեխանիկ։

1974-1975 թվականներին դասավանդել է Արարատի ինդուստրիալ-տեխնիկական տեխնիկումում։ 1975-1980 թթ. աշխատել է Արարատի գազի վարչությունում` որպես գլխավոր մեխանիկ։ 2007-2008 թվականներին զբաղվել է գյուղատնտեսությամբ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1980-1983 թվականներին և 1985-1990 թվականներին ՀԿԿ Արարատի շրջկոմում կուսակցական տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 1990-1993 թվականներին եղել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետ, 1993-1996 թվականներին Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1998 թվականներին Արարատի մարզպետարանի տրանսպորտի և ճանշինբաժնի վարիչ, 1998-1999 թվականներին Արարատի փոխմարզպետ։

1998-1999 թվականներին ԱԺ պատգամավոր (թիվ 111 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։

1999-2003 թվականների նԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։

2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ՀՀԿ խմբակցության անդամ։

2008-2012 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։

2014 թվականնԻ ապրիլի 18-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ փոխարինելով վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանին։

2020 թվականին լքել է ՀՀԿ-ն[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  2. «ՀՀԿ խորհրդի երեք անդամներ լքել են կուսակցությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել