Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջաններ
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որը մտնում էր այդ ժամանակ Ադրբեջանի ՍՍՀ–ի մեջ բաժանված էր՝ 5 շրջանների։ Ինքնավար մարզի մայրաքաղաքը Շուշին էր և Ստեփանակերտը։ Բաժանված էր 5 շրջանի՝ Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի։ Մեծ բնակավայրեր էին Վանքը, Իվանյանը, Ճարտարը, Հաթերքը և այլն։ Ըստ Ադրբեջանի բարչական բաժանմանը տրոհված էր՝ Քելբաջարի, Խոչավենդի, Խոջալուի, Շուշայի, Տերտերի շրջանների։

1. Հադրութի շրջան
2. Մարտունու շրջան
3. Շուշիի շրջան
4. Ասկերանի շրջան
5. Մարտակերտի շրջան
6. Ստեփանակերտ
7. Շահումյանի շրջան
7.1. Գետաշենի ենթաշրջան
Պատմություն
խմբագրել1920 թվականի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին ռուսական 11-րդ բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Հայաստանը։ Այդ թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև «Վիճելի տարածքների» լուծելու համար Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության տարծքում ստեղծվեց ԼՂԻՄ[1]։ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թ. հունիսին Հայաստանն Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը։ Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, և այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թվականի դեկտեմբերի 18-ի բանաձևում, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թվականների տարեկան զեկույցում։
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանային կոմիտեի որոշմամբ ԼՂԻՄ-ը բաժանվում է 5 շրջանների՝ Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի, Մարտունու։
Վարչական բաժանում
խմբագրելԱնուն | Ադրբեջաներերն | Կենտրոն |
---|---|---|
Ասկերան | Էսղերան | Ասկերան |
Մարտակերտ | Աղդարա | Ասկերան |
Շուշի | Շուշա | Շուշի |
Հադրութ | Հադրութ | Հադրութ |
Մարտունի | Մարտունի | Մարտունի |
Ասկերանի շրջան
խմբագրելՊատմություն
խմբագրելԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ձևավորվելուց հետո 1920-ական թվականներին կենտրոնը դարձավ Ստեփանակերտը (Խանկեդի)։ 1978 թվականին շրջանի կենտրոնը դառնում է Ասկերանը (Էսղերան), իսկ շրջանը վերանվանվում «Ասկերանի շրջան»։ 1979 թվականին շրջանն ուներ 52 քաղաք և գյուղեր[3]։
Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման, Ասկերանի շրջանի նախկին տարածքը, մտնում է ԱՀ Ասկերանի շրջանի մեջ, իսկ ըստ Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման Ադրբեջանի Խոջալուի շրջանի կազմում։
Բնակչություն
խմբագրել1926 | |||||||
1939 | |||||||
1959 | |||||||
1970 | |||||||
1979 |
Մարտակերտի շրջան
խմբագրել1930 թվականի օգոստոսի 8-ին ձևավորվեց Ջրաբերդի շրջանը։ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին վերանվանվեց Մարտակերտի շրջան։
Վարչական շրջանի կենտրոնը եղել է Մարտակերտը։ Շրջանում եղել են 3 ավաններ՝ Մատաղիս, Մարտակերտ, Լենինավան։ Այն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածաշրջանում տարածքով և բնակչությամբ ամենամեծն էր։ Հիմնականում բնակչությունը կազմված էր հայերից։
Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ԼՂՀ-ն պահպանեց վերահսկողությունը ԼՂԻՄ-ի նախկին Մարտակերտի շրջանի մեծ մասի նկատմամբ, որը վերածվեց ԼՂՀ Մարտակերտի շրջանի։ ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի նախկին տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և ընդգրկվել է Թարթառի շրջանում։
Բնակչություն
խմբագրել1926 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
1939 | |||||||
1959 | |||||||
1970 | |||||||
1979 |
Շուշիի շրջան
խմբագրելՊատմություն
խմբագրելՇուշիի շրջանը, որպես Ադրբեջանի ԽՍՀ մաս, ստեղծվել է 1930-ի օգոստոսի 8-ին։ 1992-ի մայիսին Շուշիի շրջանի տարածքը Արցախյան հակամարտության ընթացքում ընկավ Հայաստանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ։ Դրանից հետո, նախկին Շուշիի շրջանի և Ադրբեջանի ԽՍՀ նախկին Լաչինի շրջանի մի մասի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ստեղծեցին ԱՀ Շուշիի շրջանը։
Տարի | Ընդհանուր | Հայեր | Ադրբեջանցիներ | Ռուսեր | Ուկրաինացիներ |
---|---|---|---|---|---|
1926 | 4.346
(100%) |
8
(0,2%) |
4.320
(99,4%) |
256
(2,4%) |
- |
1939 | 10.819
(100%) |
4.177
(38,6%) |
6.306
(58,3%) |
256
(2,4%) |
20
(0,2%) |
1959 | 10.626
(100%) |
3.794
(35,7%) |
6.564
(61,8%) |
198
(1,9%) |
- |
1970 | 13.664
(100%) |
3.577
(26,2%) |
9.890
(72,4%) |
142
(1,0%) |
7
(0,1%) |
1979 | 16.019
(100%) |
2.881
(18,0%) |
12.955
(80,9%) |
114
(0,7%) |
11
(0,1%) |
2005 | 4.324
(100%) |
4.305
(99,6%) |
- | 7
(0,2%) |
- |
Հադրութի շրջան
խմբագրելՊատմություն
խմբագրել1930 թվականի օգոստոսի 8-ին ձևավորվել է Դիզակի շրջանը։ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին այն վերանվանվեց Հադրութի շրջան անունով։
Ներկայումս ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի տարածքը վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից (ԼՂՀ Հադրութի շրջանի մի մասը)։
Բնակչություն
խմբագրելՏարի | Հայեր | % | Ադրբեջանցիներ | % | Ռուսներ | % |
---|---|---|---|---|---|---|
1926 | ||||||
1939 | ||||||
1959 | ||||||
1970 | ||||||
1979[5] |
Մարտունու շրջան
խմբագրելՍտեփանակերտ
խմբագրելՈրպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին` Կարկառ գետի ափին։
Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թվական), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թվական), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թվական)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը։
Շահումյանի շրջան
խմբագրելՊատմություն
խմբագրել1988 թվականի մարտի 17-ին, այն բանից հետո, երբ Շահումյանի շրջանի խորհրդային (սովետական) իշխանությունները և Գետաշենի ենթաշրջանի իշխանությունները խնդրանքով դիմել են ԼՂԻՄ-ին, ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանից հետո դիմել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդին, Ադրբեջանի ԽՍՀ և ԽՍՀՄ-ին վերանայել և դրական լուծում տալ ԼՂԻՄ-ը Ադրբեջանից Հայաստան տեղափոխելու հարցը[6]։
Բնակչություն
խմբագրելՏարի | Հայեր | % | Ադրբեջանցիներ | % | Ռուսներ | % | Ընդամենը |
---|---|---|---|---|---|---|---|
1939 | 12 048 | 85,9 | 429 | 3,1 | 1 446 | 10,3 | 14 032 |
1959 | 12 707 | 77,2 | 2 744 | 16,7 | 974 | 5,9 | 16 459 |
1970 | 14 599 | 74,5 | 3 674 | 18,7 | 1 255 | 6,4 | 19 599 |
1979[7] | 14 623 | 73,2 | 4 150 | 20,8 | 1 147 | 5,7 | 19 972 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Արցախը 1920-1980 թվականներին» (ադրբեջաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Gurevich, V.S. (2019). «Jewish Autonomous Region of 1920s–1930s in the lens of Soviet photojournalists». Regional Problems. 22 (1): 44–57. doi:10.31433/2618-9593-2019-22-1-44-57. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «население нагорно-карабахской республики». www.ethno-kavkaz.narod.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Данные советских переписей в НКАО
- ↑ Дмитриев, Александр Владиславович (2015 թ․ հուլիսի 3). «Административно-территориальное деление Ингерманландии и смежных с нею территорий в 1583–1590 годы в контексте новых данных топонимики». Scando-Slavica. 61 (2): 180–206. doi:10.1080/00806765.2015.1109188. ISSN 0080-6765.
- ↑ Данные советских переписей в АзССР