Լեռնամետալուրգիայի ինստիտուտ

Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, փակ բաժնետիրական ընկերությունը լեռնամետալուրգիայի ոլորտի տարածաշրջանային նշանակության համալիր գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ է Երևանում։

Լեռնամետալուրգիայի ինստիտուտ
ԵրՊԻ, ՀՊՃՇՀ, մասնաշենքեր) (24).JPG
Հիմնադրված1952
տնօտենՍահակ Արզումանյան
Կայքmmi.am

ՊատմությունԽմբագրել

Ինստիտուտը հիմնադրվել է 1952 թվականին, ԽՍՀՄ Գունավոր մետալուրգիայի նախարարության կողմից։ Եղել է Մոսկվայի «Գիպրոցվետմետ» նախագծային ինստիտուտի երևանյան մասնաճյուղը։ Շինարարության և նախագծային-հետազոտական աշխատանքների ծավալների ավելացմամբ պայմանավորված՝ երևանյան մասնաճյուղի հիման վրա 1957 թվականին կազմակերպվել է ինքնուրույն հաշվեկշռով առաջին կարգի նախագծային ինստիտուտ, որին վերապահվում են Հայաստանում կառուցվող՝ գունավոր մետալուրգիայի բնագավառի ձեռնարկությունների գլխավոր նախագծողի գործառույթները։

1957 թվականին Հայաստանում ստեղծվել է գիտահետազոտական լեռնամետալուրգիական ինստիտուտ (ԳՀԼՄԻ), որը գլխադասային ինստիտուտի իրավասություն ուներ՝ գիտական հիմնախնդիրների մշակման և մետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերական գործընթացների կատարելագործման նպատակով Հայաստանի գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների համար գիտահետազոտական և փորձնական-շինարարական աշխատանքներ իրականացնելու։ Հետագայում ԳՀԼՄԻ-ն և Արմգիպրոցվետմետը միավորվել են։

1963 թվականին ինստիտուտն անցել է ԽՍՀՄ Պետմետալուրգկոմիտեի ենթակայության տակ։

1967 թվականին ինստիտուտի հիմնական երեք բաժիններն էին՝ լեռնային, հարստացման և մետալուրգիայի, որոնց ենթակայության տակ կային 8 մասնագիտացված հետազոտական լաբորատորիաներ։

Հիմնական բաժինների իրականացրած հետազոտությունների համընդգրկունությունն ու արդյունավետությունն ապահովելու համար ստեղծվել են երկրաբանության, տեխնիկատնտեսական և գիտատեխնիկական հետազոտությունների և արտոնագրային ծառայության բաժինները, կեղտաջրերի մաքրման և գազամաքրման ու փոշեզտման լաբորատորիաները։

Ինստիտուտի վերլուծական մասը ներկայացված էր կենտրոնական վերլուծական, հարգորոշման, սպեկտրալ վերլուծության, ռենտգենա-կառուցվածքային վերլուծության և միներոլոգիայի ու պետրոգրաֆիայի լաբորատորիաներով[1]։

Իր պատմության ողջ ընթացքում ինստիտուտի գործունեությունն անշեղորեն ընդլայնվել է, զուգահեռաբար աճել են կատարված աշխատանքների ծավալները։ Որոշակի անկում է արձանագրվել միայն 90-ականներին՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ճգնաժամով պայմանավորված։

1994 թվականին ինստիտուտը գրանցվել է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից՝ որպես «Հայաստանի Գունավոր Մետալուրգիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» («Հայգիտգունմետգիտնախագիծ») Պետական ձեռնարկություն, որը 02.02.1998 թվականին վերակազմավորվել է «Հայգիտգունմետգիտնախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերության, իսկ 08.12.1999 թվականին անվանափոխվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության։

ԼաբորատորիաներԽմբագրել

  • Երկրաբանության լաբորատորիա
  • Հանքահարստացման և ազնիվ մետաղների լաբորատորիա
  • Լեռնային բաժին
  • Մետալուրգիայի լաբորատորիա
  • Շրջակա միջավայրի պահպանության բաժին
  • Կենտրոնական անալիտիկ և հարգորոշման լաբորատորիա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել