Լեո Պերուց (գերմ.՝ Leo Perutz, լրիվ անունը՝ Լեոպոլդ Պերուց, նոյեմբերի 2, 1882(1882-11-02)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - օգոստոսի 25, 1957(1957-08-25)[1][2][3][…], Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[6]), ավստրիացի գրող, Էքսպրեսսիոնիզմի, «կախարդական» գրականության և «սարսափ» ժանրի ճանաչված վարպետ։

Լեո Պերուց
գերմ.՝ Leo Perutz
Ծնվել էնոյեմբերի 2, 1882(1882-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էօգոստոսի 25, 1957(1957-08-25)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրԲադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[6]
ԳերեզմանBad Ischl Friedhof
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիպասան, գրող, դրամատուրգ, քննադատ և թարգմանիչ
Քաղաքացիություն Ավստրիա,  Իսրայել և  Մանդատային Պաղեստին
Ժանրերսարսափ և մոգական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներThe master of the Day of Judgment?
 Leo Perutz Վիքիպահեստում

1920-ական թվականների գերմանացի ամենահեղինակավոր գրողներից մեկը՝ Պերուցը, սկսեց կորցնել իր ժողովրդականությունը, երբ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո արգելք դրվեց «հրեական արվեստի» վրա։ Անշլյուսից հետո արտագաղթել է Պաղեստին։ 1950-ական թվականներին Պերուցը գրեթե մոռացվել էր Եվրոպայում, պահպանելով համբավը միայն Լատինական Ամերիկայում։ Պերուցի ստեղծագործական նոր ժողովրդականությունը, և ստեղծագործության տեղի և ազդեցության իմաստավորումը եվրոպական և ավստրիական գրականության մեջ, ի հայտ եկավ միայն նրա մահից հետո՝ 1980-1990-ական թվականներին։

Կենսագրություն և ստեղծագործականություն խմբագրել

Նա հրեական ոչ կրոնական ընտանիքի չորս երեխաներից ավագն էր[7][8]։ 17-րդ դարում ընտանիքը Տոլեդոյից տեղափոխվել է Բոեմիա՝ Իսպանիայում հրեաների հալածանքների պատճառով[9]։ Իսպանիայում նրա նախնիների անունը հավանաբար Փերեզ է եղել։ Հայրը վաճառական էր, տեքստիլ գործարանի սեփականատեր[10]։ 1899 թվականին (այլ աղբյուրների համաձայն՝ 1901 թվականին[7]) ընտանիքը Պրահայից տեղափոխվել է Վիեննա, որտեղ Լեոն ավարտել է ավագ դպրոցը (առանց վկայականի[7])[9]: Ծնողները հիասթափված էին, որ որդին մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում ընտանեկան բիզնեսի հանդեպ, այլ լիովին տարված էր քիչ հայտնի «Freilicht» գրական խմբակի գործունեությամբ[9]։ Լեոն կամավորաբար ծառայել է բանակում և ոչ ծանր զինծառայություն անցկացրել Պրահայում[7]։ Ծառայելուց հետո Պերուցը՝ 1904 թվականին վերադարձավ Վիեննա, որտեղ աշխատել է որպես ապահովագրական գործակալ, միաժամանակ, որպես ազատ ունկնդիր, հաճախել համալսարան և Տեխնիկական ինստիտուտ[9]։ 1907 թվականի հոկտեմբերին Լեո Պերուցը Տրիեստ քաղաքում «Assicurazioni Generali» ապահովագրական ընկերությունում ստացել է գործակալի պաշտոն[9]։ Հատկանշական է, որ միևնույն ժամանակ նույն ապահովագրական ընկերության Պրահայի մասնաճյուղում սկսել է աշխատել Ֆրանց Կաֆկան, որի ստեղծագործությունները հաճախ համեմատվում են Պերուցի աշխատանքների հետ[11]։ 1908-ից մինչև 1923 թվականները գրողը աշխատել է որպես ապահովագրական գործակալ` «Anker-Versicherung» կազմակերպությունում[7]։

Առաջին հրատարակություններ խմբագրել

Պերուցի առաջին հրատարակությունը 1907 թվականին տպագրված «Մեսսիր Լորենցո Բարդիի մահը» նովելն էր։ Այն տպագրվել էր Վիեննայի Զեիթում, որին հաջորդեցին ևս մի քանի պատմվածքներ[7]։ Այդ ժամանակ Պերուցը ընկերներին հորդորում էր իր գործերին լուրջ չվերաբերվել և առայժմ իրեն չհամարել գրող[11]։ Նա աշխատում էր իր առաջին` «Երրորդ փամփուշտը» (գերմ.՝ Die dritte Kugel) վեպի վրա, որը հրատարակվել է 1915 թվականին[9]։ Իրադարձությունները տեղի են ունենում Մեքսիկայում՝ իսպանացիների կողմից ացտեկների կայսրության նվաճման ժամանակ։ Արդեն առաջին իսկ գրքում հայտնվում են մահվան մղումներ և մահվան մոտիկություն, որը բնորոշ է նրա ողջ ստեղծագործությանը։ Հրատարակությունը արժանացավ դրական մի շարք քննադատությունների[9]։

Մասնակցություն առաջին համաշխարհային պատերազմին խմբագրել

Նույն տարվա օգոստոս ամսին Պերուցը Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով զորակոչվեց բանակ[9]։ 1916 թվականի հունիսի 4-ին Արևելյան ճակատում, Ռոհատինից ոչ հեռու, թոքերի շրջանում ստացավ ծանր վիրավորում և զորացրվեց լեյտենանտի կոչումով[9]։ Մաթեմատիկական ունակությունների շնորհիվ, նա աշխատեց Վիեննայի շտաբի ռազմական մամուլում, որտեղ գործել է որպես դեկոդավորող[7][11]։ Հետագայում Պերուցը տեղափոխվեց գրաքննության բաժին[9]։ Ռազմական մամուլի շտաբում Պերուցը անձամբ կարող էր հանդիպել այնպիսի հայտնի գրողների, ինչպիսիք են Ռայներ Մարիա Ռիլկեն, Հուգո ֆոն Հոֆմանաթանը, Ռոբերտ Մուզիլը[9]։

Առաջին համաշխարհայինից հետո խմբագրել

1918 թվականին Լեո Պերուցը ամուսնացավ բժիշկ Իդա Վեյլի 22-ամյա դստեր հետ, որի հետ իր երիտասարդությունից ի վեր գտնվում էր ռոմանտիկ հարաբերությունների մեջ[9]։ Նույն տարում Լեո Պերուցը հասավ իր իրական գրական ճանաչմանը[9]։ Այդ ժամանակից մինչև 1933 թվականը նրա վեպերը Գերմանիայում ամենաշատ ընթերցված էին[12]։ Թողարկվել են նրա «Թռիչք դեպի անհայտություն» (գերմ.՝ «Zwischen neun und neun»), «Իննի և իննի միջև» վեպերը, որոնք արագորեն դարձան բեսթսելեր[9]։ Ստանիսլավ Դեմբայի պատմությունը, որն ապրում էր հագեցած կյանքով՝ վեպի 12 ժամ տևող գործողությունների ընթացքում, կարելի է մեկնաբանել որպես երազանք մահվանից առաջ[13][14]։ Նույն թվականին Պերուցը տպագրել է ռեզոնանսային մի շարք հոդվածներ, որոնք քննադատում էին ռազմական արդարադատության համակարգը, որոնցից մեկն ընդգրկվել է Կարլ Կրաուսի  «Մարդկության վերջին օրերը» երգիծական դրամայում[7]։

Առաջին գրքից հետո Լեո Պերուցը մեկը մյուսի հետևից  հրատարակեց մի շարք վեպեր, որոնք վայելում էին հսկայական հաջողություն[9], իսկ 1920-ականների սկզբին նա թողեց ապահովագրական գործակալի աշխատանքը՝ ամբողջովին նվիրվելով գրականությանը[10]։ Հատկապես արժանահիշատակ են  «Մարքիզ դը Բոլիբար» (գերմ.՝ Der Marques de Bolibar) և «Ահեղ դատաստանի վարպետը» (գերմ.՝ Der Meister des Jüngsten Tages) վեպերը, որոնք լույս են տեսել, համապատասխանաբար, 1920 և 1923 թվականներին[9]։ Այս վեպերում արտացոլվում էին գրողի վարպետությանը բնորոշ առանձնահատկությունները։

Պերուցի վեպերը ֆանտմասագորիաներ են, որոնց մեջ միահյուսվում են գերբնական և կենցաղային մոտիվները։ Նրանց ժանրային պատկանելիության հարցը վիճարկելի է, քանի որ, սկզբունքորեն, դրանցում գերբնական ամեն մի դրսևորում ստանում է իրական բացատրություն[15]։ Պատկերավորման էքսպրեսսիոնիստական միջոցները գրողին հաճախ ստիպում են խիստ ուշադրություն դարձնել հոգեկան ախտաբանությունների վրա, ստիպելով մտածել, թե արդյոք նկարագրվածից ո՞րն է իրականը[8]։ Նրա ստեղծագործությունների գործողությունները սովորաբար տեղի են ունենում կամ կապված են անցյալի հետ, գրեթե միշտ ընթանում են ակնարկային, երևակայության, միստիկ-գերբնական խաբկանքների աշխարհում[8]։ Բայց մշտապես նրա գործերում առկա են մահը և կործանումը։ Վեպերի սյուժեն սովորաբար գերհամակարգված է. վերջնական արդյունքը նախապես հայտնի է, միայն դրան տանող ուղին է անհայտ։ Հաճախ տեքստում հայտնվում են երկու տարբեր, հակասական պատմություններ, որոնք բացատրվում են ոչ լիովին հուսալի պատմողների կողմից[7]:

 
«Գրինշիլդ» hայտնի գրական սրճարանը Վիեննայում (1896 թվական, Ռեյնհոլդ Վոլլելի վրձնի նկար)։

Գրողի բնավորությունը բարդ էր և չհամակերպվող, նույնիսկ կոպիտ, նա միայն ինքն էր ընտրում, ում հետ ավելի մոտենալ, ըստ այնմ, առանձնանում էր վիրավորանքներով, սարկազմով և, նաև, իր երկրպագուների շրջանում պայքարում սնոբիզմի դեմ[12]։ Նա իր ստեղծագործությունները չէր համարում արժանի, լուրջ՝ գիտական հետազոտությունների համար, չէր սիրում քննադատների կողմից դրանք մեկնաբանելը և ամբողջ կյանքում նա չտվեց ոչ մի հարցազրույց[12]։ Պերուցը ատում էր, երբ նրան համարում էին Պրահայի «ֆանտաստիկ արձակի» ներկայացուցիչ` ասոցացնելով Գուստավ Մեյրինկի և Պաուլ Բյուսոնի անունների հետ[11]։ Նա զբաղվում էր հին, սառը զենքերի հավաքագրմամբ[9], մոլի խաղացող էր և նույնիսկ, կեղծանվան տակ, թողարկեց մի ձեռնարկ` բրիջ խաղալու վերաբերյալ[12]։ Ապահովագրական գործակալ  աշխատելու տարիներին Պերուցը հետաքրքրվել էր մաթեմատիկայով[10], գիտական ամսագրերում հրատարակել մի շարք աշխատանքներ՝ ապահովագրական վիճակագրության մասին[7][8]։ Գրող Պաուլ Ֆրանկի հուշերի համաձայն, նա պահպանողական էր իր հայացքների և սովորությունների մեջ. նա իր բոլորը վեպերը գրել է պողպատե գրիչով և թանաքամանի միջոցով, չօգտագործելով ինքնահոս գրիչներ և գրամեքենաներ, ընդորում մշտապես արտագրում էր գրածը` ձգտելով առավելագույն ճշգրտության[10]։ Գրողը Վիեննայի գրական սրճարանների մշտական հաճախորդն էր, հատկապես Հերենգորդի և Գրինշիլդիի[16], որտեղ նա հանդիպում և խոսում էր ժամանակի հայտնի գիտնականների և փիլիսոփաների հետ[12]։ 1920-ական թվականներին գրողը որոշ ժամանակ համակրում էր Ավստրիայի սոցիալ-դեմոկրատներին, բայց հետո հեռացավ նրանցից[9], իսկ 1930-ականներին նա միապետական լեգիտիմիստ էր[7][8]։

Կինեմատոգրաֆիան ուշադրություն է դարձրել Լեո Պերուցի ստեղծագործությունների վրա։ Նրա մի շարք աշխատանքների սյուժեով ֆիլմեր են նկարահանվել[9]։ Պերուցի համար մեծ հաջողություն է եղել Մետրո Գոլդուին Մայերի հետ պայմանագրի ստորագրումը` «Թռիչք դեպի անհայտություն»[9] վեպի էկրանավորման համար, թեև ֆիլմը այդպես էլ երբեք չնկարահանվեց[17]։ 1929 թվականին Պերուցը թողարկեց «Էհ, խնձոր, ուր ես դու գլորվում» (գերմ.՝ Wohin rollst du, Äpfelchen…)[9] վեպը, որը, ի սկզբանե հեղինակել է որպես կինոսցենար[18] և վաճառել ավելի քան երկու միլիոն օրինակով[7]։ Սա ավստրիացի սպայի վրեժի պատմությունն է, որը պատերազմի ժամանակ եղել է Ռուսաստանի ռազմագերիների ճամբարում։ Նա չէր կարողանում մոռանալ ռուս գնդապետի վիրավորանքներն իր անձի հանդեպ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ վեպի հերոսը հետևում է գնդապետին, ապա Կոստանդնուպոլսում, ուր փախչում է գնդապետը, այնուհետև ամբողջ Եվրոպայում և, վերջապես, անսպասելիորեն հայտնաբերում է նրան իր Վիեննայի տանը։ Բայց վրեժի կրակը, որն այնքան ուժ և էներգիա էր խլել նրանից, այդ թվում` իր կյանքի ճանապարհին պատահաբար հանդիպած մարդկանց, լիովին սպառվել էր։ Այս գիրքը մեծապես ազդել է Յան Ֆլեմինգի Բոնդի պատմության վրա[9]։ Յանը Պերուցին ուղղված նամակում գրել է. «Ցավոք, «հանճարեղություն» բառը վաղուց այլևս գին չունի և կորցրել է իր նախնական իմաստը, այլապես ես կանվանեի այդ գիրքը «ուղղակի հանճարեղ»» [18]։

1928 թվականին, երրորդ երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց, Լեո Պերուցիի կինը մահանում է թոքաբորբից, ինչը մեծ հարված էր նրա համար[9]։ Այս կորուստը նրան երկար ժամանակ հուսահատության հասցրեց՝ նման հոգեկան խանգարման։ Նա հրապուրվեց մեդիումիզմով` ջանալով կապվել նրա հետ, ապա փորձեց մոռանալ,ինտրիգներ վարել այլ կանանց հետ[9][19]։ Այնուամենայնիվ, Պերուցը ուժ է գտել իր մեջ՝ շարունակելու գրական աշխատանքը[9]։ Երեսունական թվականները նշանավորվեցին Պերուցի` թատերական արվեստի փորձերով. «Ուղևորութուն Բրատիսլավա» (գերմ.՝ Die Reise nach Preßburg) երկը, գրված Հանս Ադլերի հետ միասին, թե՛ Ավստրիայում (1930 թվականին), և՛ թե Բրոդվեյում (1933 թվականին) մեծ հաջողություն չունեցավ, չնայած աստղային դերասանական կազմին, սակայն 1935 թվականին առաջին անգամ բեմադրված «Վաղը տոն է»  (գերմ.՝ Morgen ist Feiertag) քրեական կատագերգությունը, կոմերցիոն հաջողություն ունեցավ[7]։ Դրա հիման վրա 1941 թվականին Արգենտինայում նկարահանվեց ֆիլմ։

Այս տասնամյակում Պերուցը նաև գրել է երկու վեպ[9]. «Սուրբ Պետրոսի ձյունը» (գերմ.՝ St. Petri-Schnee), որը հրապարակվեց 1933 թվականին, գերակշռեց իր բելլետրիստիկ ձևով՝ միջնադարյան Եվրոպայում կրոնական զանգվածային փսիխոզների հետ կապված ժամանակակից գաղափարներին[8]։ Իսկ 1936 թվականին լույս տեսած «Շվեդական ձիավորը» (գերմ.՝ Der schwedische Reiter), առանձնանում էր Մյոբիուսի ժապավենի նման իր օղակված կոմպոզիցիայով[20]։ Հրատարակվելուն պես այս գրքերը արգելվեցին նացիստական Գերմանիայում (մեկ այլ տարբերակ պնդում է, որ Պերուցը ինքը արգելված հեղինակների ցուցակում չի եղել, բայց Զսոլնեյ հրատարակչությունը, որը թողարկում էր իր գործերը, համարվում էր հրեական և չէր կարող Գերմանիայի տարածքում գրքեր տարածել[8]): Ավստրիայում և Հունգարիայում վեպերը գրեթե աննկատ մնացին[9]։ Հայրենիքում Պերուցի կարգավիճակը ավելի էր բարդանում[9]։

Երկրորդ ամուսնություն, արտագաղթ խմբագրել

1935 թվականի մայիսի 16-ին Պերուցը երկրորդ անգամ ամուսնացավ հարուստ վաճառականի դստեր` Գրետա Համբուրգերի հետ[7][9][19]։ Գերմանական զորքերի կողմից Ավստրիան գրավելուց հետո, Պերուցը երկրորդ կնոջ, առաջին ամուսնությունից ունեցած երկու դուստրերի և որդու հետ, վիզայի միջոցով մեկնեց Վենետիկից[19] Հայֆա[8], իսկ հետո` Թել-Ավիվ[9]։ Պաղեստինի սահմանին բռնագրավեցին նրա զենքերի հավաքածուն, և Պերուցը ստիպված վերադարձավ ծառայելու ապահովագրական գործակալությունում։ Նա շարունակեց հավաքել տեղական հնագիտական հազվագյուտ իրեր և փոստային նամականիշներ[9][19]։

Թել-Ավիվում գրողը շատ մեկուսացված կյանք էր վարում[9], թեև նա մտավ պաղեստինյան ՊԵՆ-ակումբ[19]։ Նա հանդիպում էր միայն ընտրյալ մարդկանց հետ, այդ թվում` Առնոլդ Ցվայգի և Մաքս Բրոդի հետ[9]։ Նրա ստեղծագործական աշխատանքում ճգնաժամ սկսվեց, նոր աշխատանքները կանգնեցված էին[9]։ ԱՄՆ-ում գրական ճանաչում ստանալու հույսերը ապարդյուն էին, սակայն գրողը անսպասելիորեն Հարավային Ամերիկայում հայտնի դարձավ[9]։ Այնտեղ թարգմանվել և հրատարակվել են Պերուցի բազմաթիվ վեպեր, գրքերի հիման վրա նկարահանվել են մի քանի կինոնկարներ[9]։ Շատ դեպքերում, Պերուցին դա հաջողվեց Խորխե Լուիս Բորխեսի ժողովրդական գործունեության շնորհիվ[9]։ Այնուամենայնիվ, նախապատերազմյան հաջողությունը գրողին չհաջողվեց կրկնել, իսկ 1949 թվականին նա գրեց իր մարգարեական խոսքերից մեկը. «Իմ հարությունը 40 տարի անց կլինի ավելի հավաստի, եթե որևէ մի գրականության պատմաբան ինձ նորից բացահայտի և ճչա, որ իմ վեպերը անարդարացիորեն մոռացվել են (գերմ.՝ Um so sicherer ist meine Auferstehung in 40 Jahren, wenn mich irgendein Literaturhistoriker wiederentdeckt und ein großes Geschrei darüber erhebt, dass meine Romane zu Unrecht vergessen sind)[7][15]:

1947 թվականից ի վեր Պերուցը ամառները անց էր կացնում Եվրոպայում, 1950 թվականին, երկարատև ընդմիջումից հետո, նա հնարավորություն ստացավ այցելել Ավստրիա։ Իսրայել պետության հռչակումից հետո, Պերուցը մտածում էր արտագաղթի մասին, քանի որ չէր ցանկանում ապրել մի ազգային պետության մեջ, համարելով, որ ազգայնականությունը և հայրենասիրությունը 19-րդ դարի սկզբից աշխարհում շատ դժբախտությունների պատճառ են հանդիսացել[21]։ 1951 թվականին, Պերուցը ավարտեց աշխատանքը «Գիշերները քարե կամրջի տակ» վեպի վրա (գերմ.՝ Nachts unter der steinernen Brücke)[9], որը նա սկսել էր գրել, դեռևս 1924 թվականին. դա նրա «ֆանտաստիկ արձակ» ժանրի միակ վեպն է[7], որը սկսել է գրել դեռևս Պրահայում։ Գրքում, որի գործողությունները տեղի են ունենում XVI դարում, Պրահայում, կենդանանում են նկարագրվող դարաշրջանի բոլոր խորհրդավոր անձնավորությունները, որ ընդգրկված էին քաղաքային բանահյուսության մեջ․ կայսր Ռուդոլֆ II-ը, որը սիրահարված էր հարուստ հրեա Մեյզելի կնոջը` Էսթերին, և աստղագետ Յոհան Կեպլերը, և Կոմս Վալլենշտայնը, և իմաստուն ռաբբի Լյովը և Ոսկե փողոցի ալքիմիկոսները։ Վեպը մերժվեց Պերուցի երկար տարիների հրատարակիչ Զսոլնեյի կողմից և հրատարակվեց միայն 1953 թվականին Մայնի Ֆրանկֆուրտում։ Սակայն վեպն առանձնակի հետաքրքրություն չառաջացրեց ընթերցողների շրջանում[7][21]։

Վերադարձ Ավստրիա խմբագրել

1952 թվականին գրողը կրկին ստացել է ավստրիական քաղաքացիություն[21][7]։ Պերուցը իր կյանքի վերջին տարիները նվիրեց « Լեոնարդոյի Հուդան» վեպին (գերմ.՝ Der Judas des Leonardo, ռուսերեն թարգմանությամբ — «Иуда „Тайной вечери“»)[9]: Սա 16-րդ դարի սկզբին Միլանի կյանքից մի պատմություն է, առանց միստիկայի կամ սարսափ ժանրի գրականության որևէ տարրերի։ Աշխատության թեման արվեստի բարոյական իմաստն է։ Մեծ Լեոնարդո դա Վինչին փնտրում է մի մարդու, որին նա կարող էր իր հայտնի նկարում պատկերել Հուդայի տեսքով։ Եվ նա գտնում է նման նախատիպ։ Վարպետի նկարը դառնում է այդ անձի համար, որն անազնիվ գործ էր կատարել, հավերժ մեղադրող գործողություն։ 1957 թվականի հուլիսին գրողը ավարտեց վեպը[9]։ Այն ավարտելուց հետո՝ Լեո Պերուցը, կնոջ ուղեկցությամբ, ուղևորվեց Եվրոպա` երկար ճանապարհորդության[9]։ Նրանք այցելեցին Ֆրանսիա, Բելգիա և վերջապես Ավստրիա։ Այնտեղ, 1957 թվականի օգոստոսի 25-ին, Սենտ-Վոլֆգանգ քաղաքում, Լեո Պերուցը սրտի կաթված է ստանում[9]։ Նույն երեկո նա մահանում է Բադ-Իշել[9] հրեական հիվանդանոցում և թաղվում է տեղի գերեզմանոցում[8]։ Նրա վերջին վեպը, « Լեոնարդոյի Հուդան», հետմահու հրատարակվեց 1959 թվականին[7]։

Ճանաչում խմբագրել

 
Լեո Պերուցի գերեզմանը

Պերուցը համարվում եվրոպական միջպատերազմյան ժամանակաշրջանի կարևոր հեղինակ[8]։ Նրա պատվին սահմանվել է գրական մրցանակ, որը 2010 թվականից ամեն տարի տրվում է Վիեննայի քաղաքապետարանի և Ավստրիա գրավաճառական ասոցիացիայի կողմից[22]։ Պերուցը ազդել է, ինչպես ֆրանսիական ավանգարդիստական «նոր վեպի» (Ալեն Ռոբ-Գրիյե), այնպես էլ զանգվածային մշակույթի վրա (Ալֆրեդ Հիչքոք, Յան Ֆլեմինգ)[15]։ 1920-ական թվականներին Լեո Պերուցի ստեղծագործությունները թարգմանվել են 21 լեզուներով[12][23]։

Դանիել Հարմսի օրագրերում հանդիպում է Պերուցի ազգանունը։ Հարմսն այն ներառել է «Համաշխարհային գրականություն» երկար ցուցակում[24]։ Հարմսի, Ա.Կոբրինսկու և Ա. Ուստինովի օրագրերի մեկնաբանությունների հեղինակների կարծիքով,Հարմսը սայթաքում է կատարել և իրականում ի նկատի է ունեցել մեկ այլ հրեա գրող` Պերեցի անունը[25]։ Սակայն հարկ է նշել, որ Լեո Պերուցի երեք վեպերը՝ «Թռիչք դեպի անհայտություն», «Ահեղ դատաստանի վարպետը» և «Վարսավիր Թյուրլուպենը», առաջին անգամ Խորհրդային Միությունում հրատարակվել են1924 թվականին[26], մինչդեռ վերը հիշատակված Հարմսի օրագրի նշումները սկսվում են 1926-1927 թվականներից։ Այսպիսով, Դանիել Հարմսը կարող էր կարդալ Լեո Պերուցին, և իր օրագրերում, հավանաբար, նշել է հատկապես նրա ազգանունը։

Այս երեք վեպերի թարգմանությունները կատարվել է Իսայ Մանդելշտամի կողմից[9]։ Ավելի ուշ,Պերուցի գրքերը երկար ժամանակ անհասանելի էին խորհրդային ընթերցողին[9]։ 1990-ականների սկզբին Պերուցի հանդեպ հետաքրքրությունը կրկին աճեց, առաջին հերթին, շնորհիվ ուրալյան թարգմանիչ Կ. Բելոկուրովի անձնուրաց աշխատանքի, որը գրողի ժառանգության մեծ մասը թարգմանել է ռուսերեն[9]։

Աշխարհում Պերուցի վերադարձը սկսվել է 60-ական թվականներին, առաջինը՝ ռոմանական երկրներում։ 1962 թվականին Ֆրանսիայում, «Մարկիզ դը Բոլիբար» վեպի համար Պերուցը հետմահու պարգևատրվել է «Պրի նոկտյուրն» (ֆր.՝ Le Prix Nocturne)[27] մրցանակով, որը բարձր էին գնահատել Պոլան և Կայուան։ 1980-ական թվականներին, նախկին ԳԴՀ-ում, Պերուցի ստեղծագործությունները տպագրվել են ամբողջ շարքով, և սկսվել է նրա ժառանգության իմաստավորումը,  որոշվել նրա տեղը գրական քննադատության մեջ[28]։ «Գիշերները քարե կամուրջի տակ» վեպի հիման վրա կոմպոզիտոր Ցեզար Բրեսգենը գրեց «Պրահայի հրեշտակ» օպերան, որը1978 թվականին Զալցբուրգում բեմադրվեց դիրիժոր Բերնհարդ Կոնցի կողմից[29]։ Անգլալեզու աշխարհում գրողի նկատմամբ հետաքրքրությունը վերսկսվեց 1980-90-ական թվականներին՝ Հարվիլ Պրեսսի հրատարակչության կողմից թողարկված վեպերի մի շարք թարգմանություններից հետո[8]։ 1989 թվականին ռեժիսոր Միխայել Կելմանը Վիեննայում ֆիլմ է նկարել Պերուցի «Ահեղ դատաստանի վարպետը» վեպի հիման վրա[30]։ Արգենտինացի կինոռեժիսոր Լուիս Սասլավսկին, Ֆիլ Յուտցին, Գայ Մեդենը, Պետեր Փաթցակը և այլ ռեժիսորներ նույնպես նկարահանել են ֆիլմեր՝ Պերուցի ստեղծագործությունների հիման վրա[31]։

Երկեր խմբագրել

Վեպեր[7]
  • Երրորդ փամփուշտը (1915 թվական)
  • Մանգոյի ծառի հրաշքը (Das Mangobaumwunder, 1916, Պաուլ Ֆրանկի հետ)
  • Թռիչք դեպի անհայտություն («Իննի և իննի միջև») (1918 թվական)
  • Մարկիզ դը Բոլիբար (1920 թվական)
  • Ահեղ դատաստանի վարպետ (1922 թվական)
  • Վարսավիր Տյուրլյուպենը (1924 թվական)
  • Էհ, խնձոր, ուր ես դու գլորվում (1928 թվական)
  • Կազակն ու սոխակը (Der Kosak und die Nachtigall, 1928, Պաուլ Ֆրանկի հետ, 1934 թվական)
  • Սուրբ Պետրոսի ձյունը (1933 թվական)
  • Շվեդական ձիավոր (1936 թվական)
  • Գիշերները Քարե կամրջի տակ (1952 թվական)
  • Լեոնարդոյի Հուդան (1959 թվական, հետմահու հրատարակություն, տեքստի խմբագրությամբ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118740083 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 Franz Adam and Franziska Mayer. «Perutz, Leo(pold)». Autorenlexikon (գերմաներեն). Adalbert Stifter Verein. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Alan Piper. Leo Perutz and the Mystery of St Peter's Snow(անգլ.) // Time and Mind. — 2013. — Т. 6. — № 2. — С. 175—198. — doi:10.2752/175169713X13589680082172
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 9,43 9,44 9,45 Грищенков Р. Предисловие, 2000
  10. 10,0 10,1 10,2 10,3 Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 641
  11. 11,0 11,1 11,2 11,3 Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 642
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 640
  13. Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 648
  14. Маринина К. Прощальный взгляд мертвеца // Прыжок в неизвестное : [рус.] / Перуц Л. ; Сост. Еремеев Ф. А. — СПб : Азбука-классика, 2004. — С. 225—229. — 256 с. — ISBN 5-352-01126-7.
  15. 15,0 15,1 15,2 Чехлова Л. А. Взаимодействие исторического и фантастического как доминирующий принцип поэтики Л. Перуца (на материале романа «Маркиз де Болибар») // Филологические науки. Вопросы теории и практики. — Тамбов: Грамота, 2014. — № 6 (36): в 2-х ч. Ч. I. — С. 200—203. — ISSN 1997-2911.
  16. Ирина Михайлина. (05.05.2016). «Австрийская литература: кофейное вдохновение, или любовь и ненависть на одних страницах» (ռուսերեն). Germania-online.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  17. Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 64
  18. 18,0 18,1 Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 644
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 645
  20. Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 647—648
  21. 21,0 21,1 21,2 Мичковский О., Маркина Е. О ком молчал Лео Перуц, 1998, էջ 646
  22. «Leo-Perutz-Preis wird erstmals vergeben» (գերմաներեն). Der Standard. 6. September 2010, 17:39. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 29-ին.
  23. Гуревич Р. В. Лео Перуц, 2009, էջ 506
  24. Страница 93 в третьем томе, по изданию — Даниил Хармс, «Всё подряд», собрание сочинений и других текстов в трёх томах. — М., «Захаров», 2005.
  25. Дневниковые записи Даниила Хармса. Публикация, вступительная статья, комментарии А. Устинова и А. Кобринского // Минувшее. — 1991. — Т. 11. — С. 417—583.
  26. Грищенков Р. Предисловие, 2000, էջ 10
  27. Гуревич Р. В. Лео Перуц, 2009, էջ 520
  28. Гуревич Р. В. Лео Перуц, 2009, էջ 508—509
  29. Гуревич Р. В. Лео Перуц, 2009, էջ 526
  30. Гуревич Р. В. Лео Перуц, 2009, էջ 507
  31. Гуревич Р. В. Лео Перуц, 2009, էջ 506—507

Գրականություն խմբագրել

[рус.] / Отв. ред. Седельник В. Д. — М. : Издательство ИМЛИ РАН, 2009. — Т. 1. Конец XIX — середина XX века. — С. 502—540. — 632 с. — ISBN 978-5-9208-0330-6.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Պերուց» հոդվածին։