Լեուկոագարիկուս երկարարմատ

Լեուկոագարիկուս երկարարմատ
Լեուկոագարիկուս երկարարմատ
Լեուկոագարիկուս երկարարմատ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Agaricaceae
Ցեղ Leucoagaricus
Տեսակ Լեուկոագարիկուս երկարարմատ (L. barssii)
Միջազգային անվանում
Leucoagaricus barssii

Լեուկոագարիկուս երկարարմատ (լատին․՝ Leucoagaricus macrorhizum), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5-15 սմ տրամագծով գլխարկը սպիտակ է, կենտրոնում՝ մոխրագույն կամ մանուշակագույն, սպիտակավուն եզրերով, թավշյա, թելանման և ծածկված է թեփուկներով։ Սպիտակ և մսալի պտղամիսը հասունանալուց հետո ստանում է բաց շագանակագույն երանգ։ Համը և հոտը հաճելի են։ Թարմ վիճակում թիթեղները սպիտակ են, իսկ չորացածները՝ բաց շագանակագույն, ազատ, խիտ դասավորված և հարթ եզրերով։ Կենտրոնական, գլանաձև, արմատաձև երկարացած ոտիկը 5-8 x 1-2 սմ է, ներքևի մասում թեթևակի նեղացող, օղակից վերև՝ սպիտակ, իսկ ներքևի մասում՝ գլխարկի գույնի և սպիտակավուն պարզ օղակով։ Սպորափոշին սպիտակավուն է, իսկ լայն էլիպսաձև և հարթ սպորները անգույն են և 7-8 x 4,5-5,5 մկմ[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Զևա, Այղր լճի շրջակայք) և Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Մարմարիկ գետի ափ, խառը անտառների բացատներ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է հազվադեպ, հուլիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, եզակի առանձնյակներով, հողի վրա, այգիներում, դաշտերում, անտառների բացատներում և 860-1500 մ բարձրություններում։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեուկոագարիկուս երկարարմատ» հոդվածին։