Լեոպոլդ I (Ավստրիայի մարկգրաֆ)

Ավստրիայի մարկգրաֆ

Լեոպոլդ I (գերմ.՝ Leopold I, Liutpold I, Luitpold I, մոտ 940 թ., Վյուրցբուրգ, Ֆրանկոնիայի դքսություն /Բավարիա/ - հուլիսի 10, 994 թ., Վյուրցբուրգ, Ֆրանկոնիայի դքսություն /Բավարիա/), ավստրիայի առաջին մարկգրաֆը Բաբենբերգների տոհմից[2][3]։

Լեոպոլդ I
 
Մասնագիտություն՝ Մարկգրաֆ
Ծննդյան օր մոտ 940
Ծննդավայր Վյուրցբուրգ, Բավարիա
Վախճանի օր հուլիսի 10, 994[1]
Վախճանի վայր Վյուրցբուրգ, Բավարիա
Թաղված Վյուրցբուրգ
Դինաստիա Բաբենբերգներ
Հայր Arnulf, Duke of Bavaria?
Մայր Judith of Friaul?
Ամուսին Ռիխվերա
Զավակներ Հենրիխ I
Էռնեստ I
Ադալբերտ
Պոպո
Լուիտպոլ
Կունիգունդա
Քրիստինա
Հեմա
Յուդիտա

Կենսագրություն խմբագրել

Ղեկավարում խմբագրել

Լեոպոլդ Բաբենբերգը եղել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Օտտոն II-ի զինակիցը և հունգարների դեմ մղվող պատերազմի մասնակից։ Կայսր Օտտոն II-ի դեմ ապստամբած բավարական Հենրիխ II դուքսին ճնշելուց հետո՝ 976 թվականին, Բավարիայից վերցրեց երկրի հարավ-արևելյան հատվածները։ Հունգարիայի սահմանին Բավարիայից վերցված տարածքների վրա Լեոպոլդը ստեղծեց Արևելյան Մարկան, որի մայրաքաղաք դարձավ, ամենայն հավանականությամբ, Մելկ քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Ավստրիայի արևմուտքում՝ Ստորին Ավստրիայում[4][5][6][7]։

Լեոպոլդի գլխավոր խնդիրն էր հունգարների հարձակումներից պաշտպանել կայսրության սահմանները և Մարկայի տարածքը դեպի արևելյան ուղղությամբ ընդլայնել։ 987 թվականին նա ընդլայնեց մարկոգրֆյան սահմանները մինչև Վիեննական անտառ, իսկ 991 թվականին բավարական դուքս Հենրիխ II-ի աջակցությամբ մինչև Ֆիշի գետ[8]։

Խոշոր բարոնների ընդվզման պատճառով թագավորական Գերմանիայի կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում բազմաթիվ պատերազմներով և Հռոմի պապերի դեմ պայքարելու արդյունքում, ինչպես նաև կայսրությունից հեռու լինելու հանգամանքով պայմանավորված՝ Արևելյան Մարկան փաստացի դարձավ անկախ։ Այդպիսով հիմք դրվեց անկախ Ավստրիայի ձևավորմանը։ Լեոպոլդ I-ը դարձավ նոր պետության առաջին դինաստիայի՝ Բաբենբերգների հիմնադիր։

994 թվականին Լեոպոլդ I-ը մեկնեց Վյուրցբուրգ, որպեսզի միջնորդի դեր կատարի իր հորեղբորորդի մարկոգրաֆ Շվայնֆուրտի և Վյուրցբուրգի եպիսկոպոսության առաջնորդ Բերնվարդի հակամարտության լուծման գործում, որը առաջացել էր նրա եղբոր կողմից ասպետներից մեկին բռնելու և կուրացնելու հետևանքով։ Մրցության ժամանակ Լեոպոլդը աչքից վիրավորվեց արձակված նետով, որն ուղղված էր իր եղբոր ուղղությամբ։ Երկու օր անց՝ 994 թվականի հուլիսի 10-ին, ստացված վերքից Լեպոլդը մահացավ[8][9]։

Լեոպոլդ I-ի գերեզմանը գտնվում է Մելկի վանական համալիրում։

1976 թվականին Ավստրիան տոնեց իր պատմության հազարամյակը, որի սկիզբը սովորաբար համարվում է այն օրը, երբ Լեոպոլդ Բաբենբերգը սկսեց իշխել Արևելյան Մարկայում։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

 
Լեոպոլդ I Բաբենբերգի կին Ռիխվերան

Լեոպոլդ Բաբենբերգը ամուսնացել է Ռիխվերայի հետ, ով, ամենայն հավանականությամբ, հանդիսանում է Էռնեստ IV-ի դուստրը[10] և մահացել 994 թվականին։ Ունեցել է 9 երեխա[4]՝

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Leeper, Alexander W. (1941). History of Medieval Austria. London: Oxford University Press. ISBN 978-0404153472.(անգլ.)
  • Lingelbach, William E. (1913). The History of Nations: Austria-Hungary. New York: P. F. Collier & Son Company. ASIN B000L3E368.(գերմ.)(անգլ.)
  • Pohl, Walter (1995). Die Welt der Babenberger. Graz: Verlag Styria. ISBN 978-3222123344.
  • Wegener, Wilhelm (1965). Genealogischen Tafeln zur mitteleuropäischen Geschichte. Vienna: Verlag Degener.(գերմ.)
  • Rickett, Richard (1985). A Brief Survey of Austrian History. Vienna: Prachner. ISBN 978-3853670019.(անգլ.)
  • Brooke, Z. N. (1938). A History of Europe: From 911 to 1198. London: Methuen & Company Ltd. ISBN 978-1443740708.(անգլ.)
  • Thietmar of Merseburg (2001). Ottonian Germany: The Chronicon of Thietmar of Merseburg. Manchester: Manchester University Press. ISBN 978-0719049262.(անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://austria-forum.org/af/AEIOU/Leopold_I._Liutpold,_Babenberger-Markgraf
  2. Lechner, Karl (1976). Die Babenberger: Markgrafen und Herzoge von Österreich 976–1246. Vienna: Böhlau. ISBN 978-3205085089.(գերմ.)
  3. Beller, Steven (2007). A Concise History of Austria. New York: Cambridge University Press. ISBN 978-0521478861.(անգլ.)
  4. 4,0 4,1 «Austria». Foundation for Medieval Genealogy. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Wegener 1965, p. 77.
  6. Pohl 1995, p. 12.
  7. Leeper 1940, p. 153.
  8. 8,0 8,1 Leeper 1940, p. 159.
  9. Thietmar 2001, pp. 166–167.
  10. Lechner 1976, p. 45.