Լեոն Ռոբել (ֆր.՝ Léon Robel, փետրվարի 15, 1928(1928-02-15) կամ 1928[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի սլավոնագետ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ։

Լեոն Ռոբել
ֆր.՝ Léon Robel
Ծնվել էփետրվարի 15, 1928(1928-02-15) (94 տարեկան) կամ 1928[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[1]
Մասնագիտությունգիտնական և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԱշխատավայրՓարիզի համալսարան
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Լեոն Ռոբելը ծնվել է 1928 թվականի փետրվարի 15-ին Փարիզում[2]։

Սորբոնում սովորել է դասական բանասիրություն և ռուսերեն։ 1952-1959 թվականներին ֆրանսիական լիցեյում դասավանդել է ռուսերեն[2]։

Եղել է ավագ դպրոցի թարգմանության պրոֆեսոր (1960—1970), Արևելյան լեզուների և մշակույթի (INALCO, Փարիզ) ազգային ինստիտուտի հաստիքային պրոֆեսոր (1964—1968), ներկայումս՝ վաստակավոր պրոֆեսոր։ 1970-1988 թվականներին եղել է Համեմատական պոետիկայի կենտրոնի տնօրեն (Պալիվանովի շրջանակ) INALCO-ի մոտ, որոնք գործել են միջազգային գիտական կոմիտեի հովանու ներքո[2]։

Լեոն Ռոբելը տարբեր տարիների եղել է Սորբոնի համալսարանի, Սլավոնական ուսումնասիրությունների համալսարանի, Պոետիկայի և ոճաբանության միջազգային կոմիտեի, Սլավոնագետների միջազգային կոմիտեի գիտական խորհրդի անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի սլավոնական ծրագրի փորձագետ, Սլավոնական մշակույթի ուսումնասիրման և տարածման միջազգային ասոցացիայի քարտուղար[2]։

Եղել է «Europe», «Համեմատական պոետիկայի տետրեր» ամսագրերի խմբագրական կոլեգիաներում, MEZUMA (Publications Langues O) գիտական սերիայի խմբագիր։

Գիտական հետաքրքրությունների ոլորտի մեջ մտնում են ռուսական և խորհրդային գրականությունները, ֆրանսիական պոեզիան, խորհրդային մշակույթը, լեզվաբանական պոետիկան, թարգմանության տեսությունը։

Թարգմանել է Մաքսիմ Գորկու ստեղծագործությունները, Ալեքսանդր Սոլժենիցինի արձակը, Սեմյոն Կիրսանովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Վլադիմիր Բուրիչի, Օլժաս Սուլեյմենովի բանաստեղծությունները։ Չուվաշական քնարերգության «Դաշտերի աչքերը» (ֆր.՝ Loeil des champs) անթոլոգիայի համակարգող, հիմնական թարգմանիչ, խմբագիր, հրատարակվել է 1996 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Ռոբելի թարգմանությամբ հրատարակվել են ինը բանաստեղծական ժողովածուներ և Գենադի Այգիի էսսեների գիրքը[2]։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

  • «Պատվո նշան» մեդալ (16.12.1967)[3]
  • Palmes academi ues մեդալ (Արմավենու ճյուղ)[2]
  • Վ. Միտի անվան մրցանակների և կոչումների դափնեկիր (1996)[2]
  • Ռուսական ֆուտուրիզմի հայր Դավիթ Բուրլյուկի անվան միջազգային կոչում[4]

ՄատենագրությունԽմբագրել

  • Robel Léon. Aigui (collections «Poetes daujourdhui»). — Paris, 1993.
  • Робель Леон. Айги / Перевод с французского О. Северской. — М.: Аграф, 2003. — 224 с. — 3000 экз. — ISBN 5-7784-0217-1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Хузангай А. П. Робель Леон // Чувашская энциклопедия. — Чебоксары: Чувашское книжное издательство.
  3. «Ведомости Верховного Совета СССР», 1969 год, № 51 91397), ст. 659
  4. «Международная отметина имени отца русского футуризма Давида Бурлюка»։ Новая карта русской литературы։ Վերցված է 2016-03-21 

ԳրականությունԽմբագրել

ՔննադատություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել