'Թավատառ տեքստ'Լեոն Յուրիս (անգլ.՝ Leon Uris, օգոստոսի 3, 1924(1924-08-03)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հունիսի 21, 2003(2003-06-21)[1][2][3][…], Shelter Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ծագումով հրեա ամերիկյան գրող:

Լեոն Յուրիս
Leon uris by chaim topol.jpg
Ծնվել էօգոստոսի 3, 1924(1924-08-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանվել էհունիսի 21, 2003(2003-06-21)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրShelter Island, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանQuantico National Cemetery
Մասնագիտությունգրող, սցենարիստ, վիպասան և վիպասան
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲալթիմորի քաղաքային քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԷքսոդուս, Միլա 18 և Battle Cry?
Leon Uris Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է նովոգրուդոկցի Ուիլյամ Վոլֆ Յուրիսի և Աննա Բլումբերգի ընտանիքում: Ընտանեկան ծանր դրությունը (մայրն ուներ հոգեկան շեղումներ, հայրը, լինելով կոմկուսակցության ակտիվիստ, հիասթափված էր և չարացած) պատճառ դարձավ, որ Յուրիսը թողնի դպրոցը և 17 տարեկան հասակում ծառայության անցնի բանակում: Ծովային հետևակի կազմում լինելով՝ մասնակցել է մարտական գործողությունների Խաղաղ օվկիանոսում: Զորացրվելուց հետո աշխատել է թերթում, տպագրվել է նաև «Էքսվայր» ամսագրում:

ՍտեղծագործությունԽմբագրել

1953 թվականին լույս է տեսել Յուրիսի առաջին վեպը՝ «Մարտական կոչ»-ը, որտեղ ներկայացված է զինվորական տարիների փորձը, ինչը որոշիչ դեր է ունեցել գրողին որպես անհատ ձևավորելու գործում: Դժվարին ծառայության ճշգրիտ նկարագրությունները հպարտությամբ զուգորդվում են զինակից ընկերների, նրանց քաջության և միմյանց նկատմամբ նվիրվածության դրվագների հետ: Վեպը հիացմունքով ընդունվեց ընթերցողների և գրաքննադատների շրջանում, և 1954 թվականին այն էկրանավորվեց: Յուրիսի երկրորդ վեպի՝ «Զայրացած բլուրներ»-ի (1955) հիմքում իր հորեղբոր հուշերն են, ով ծառայել էր Հունաստանում՝ պաղեստինյան միությունների կազմում (հայտնի է Հրեական բրիգադ անունով): Գրողի հետագա ստեղծագործությունների մեծ մասում այս կամ այն չափով արտացոլված է աղետի և նացիզմի դեմ պայքարի թեման:

Յուրիսի համաշխարհային ճանաչում բերեց «Էքսոդուս» վեպը (1958), որտեղ նկարագրվում է պատմական մի շրջան, որը նախորդել է Իսրայելի՝ որպես պետություն, հռչակմանը և Անկախության համար պայքարի իրադարձություններին: Գիրքը թարգմանվել է շատ լեզուներով, իսկ ընդհանուր տպաքանակը գերազանցել է յոթ միլիոնը: Դասական է դարձել նաև վեպի էկրանավորումը: «Էքսոդուս»վեպը հատկապես հատուկ դեր է խաղացել Սովետական միության հրեաների ազգային գիտակցությունը արթնացնելու գործում: Պետական հրեատյացության ֆոնին գիրքը «այն մարդկանց մասին է, ովքեր ներողություն չեն խնդրում այն բանի համար, որ հրեա են ծնվել, և ուզում են արժանապատիվ կյանքով ապրել»: Սա ընդունվում էր որպես հայրենադարձության կոչ:

Յուրիսի հաջորդ վեպը «Միլլա, 18»-ն է (1960), որը, կարծես, «Էքսոդուս»-ի մասերից մեկի անդրադարձն է՝ նվիրված Վարշավայի գետտոյի ապստամբությանը:

1964 թվականին՝ Սառը պատերազմի բուռն ընթացքում, Յուրիսը հրատարակեց «Արմագեդդոն» վեպը, որը 1948-1949 թվականների բեռլինյան ճգնաժամի մասին է: Վերջինս գրքում մեկնաբանվեց որպես վճռորոշ ճակատամարտ («Մեգիդդո») հանուն ապագա ժողովրդավարության: Հասկանալով, որ ժողովորդը «իր անցյալի հանրագումարն է», և չմոռանալով գերմանացիների նացիստական անցյալի մասին՝ Յուրիսը հիացմունքով է խոսում Արևմտյան Բեռլինի բնակիչների տոկունության մասին և նրանց դիտում որպես ԱՄՆ-ի և ժողովրդավարական այլ երկրների դաշնակիցներ, որոնց համատեղ գործունեությունը կհանգեցնի սովետական շրջափակման ճեղքմանը: Կոմունիստական կարգերի հակադրության թեման շարունակվեց «Տոպազ» վեպում (1967), որի հիմքում կարիբյան ճգնաժամն է՝ հետախուզական ծառայությունների միջև պայքարը, և Ֆրանսիայի հեռանալը ՆԱՏՕ-ի կազմից: Վեպն ունի փաստագրական հիմք և գրվել է Յուրիսի կողմից նրա և ֆրանսիացի հետախույզ Ֆիլիպպ Տիրո դե Վոժոլիի (մասնագիտական կեղծանունը՝ ԼԱՄԻԱ, հենց նա է վեպի գլխավոր հերոս Անդրե Դեվերոն) զրույցից հետո: Շարլ դը Գոլի (վեպում նա հանդես է գալիս Պիեռ լա Կրուա անունով) ազդեցության գործակալության ցանցը իրականում կոչվել է ոչ թե «Տոպազ», այլ «Շափյուղա»: Վեպի մյուս կերպարներն ունեն իրենց նախատիպերը. օրինակ՝ ՊԱԿ-ի դավաճան Բորիս Կուզնեցովը նույն ինքը Անատոլի Գոլիցինն է: Վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ (1969, ռեժիսոր Ա. Խիչկոկ): Սկզբում գրողին հրավիրում են գրել ֆիլմի սցենարը, սակայն համագործակցությունը չի ստացվում, և միայն ավելի ուշ նա հիշում է, որ Խիչկոկը փորձել է իրեն հրամայել, վերաբերվել որպես վարձու աշխատողի:

«QB VII» վեպում (1970) Յուրիսը պատմում է ինքնակենսագրական դրվագներ մի գրողի մասին, ում դեմ լեհ բժիշկը, ով համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների վրա կատարում էր բժշկական փոձեր, դատական գործ է բացում այն բանի համար, որ նա վերջինիս անվանել է նացիստների հանցակից: 1974 թվականին գրքի հիման վրա նկարահանվեց հեռուստասերիալ: Վեպն ունի «Արքայական գահի դատը» վերնագիրը:

«Երրորդություն» (1976) և «Քավություն» (1995) դիալոգիաներում խոսվում է բրիտանական հպատակ Իռլանդիայի և իռլանդական մի քանի սերունդների մասին, ովքեր պայքարում էին հանուն իրենց հայրենիքի անկախության: Չնայած թեմայի նորամուծությանը՝ շատ բաներ ընդհանուր են նախորդ գրքերի հետ: Բողոքականների և կաթոլիկների միջև ընթացող ներքին բուռն բախումները, հանրային և ընտանեկան վեճերը դժվարացնում էին ազգային ճնշման դեմ պայքարը:

«Հաջ» (1984) և «Միտլա Փասս» (1988) վեպերում Յուրիսը անդրադառնում է Իսրայելի պատմությանը, սակայն այն դիտարկում է անսովոր տեսանկյունից. առաջինում հրեական պետության ստեղծման հետ կապված դեպքերը տրվում են արաբների գոյությանը զուգընթաց: Երկրորդում, թեպետ սյուժեն ներկայացված է Սինայի արշավանքի հիմքով, շեշտը դրված է ոչ թե պատմական իրադարձությունների վրա, այլ գլխավոր հերոսի անձնական կյանքի մասին է, ով բացահայտ կերպով ներկայացված է ինքնակենսագրական գծերով: Երկու վեպն էլ հանդիպել են գրաքննադատների բացասական գնահատանքին կերպարների պարզեցվածության և միակողմանիության համար:

1999 թվականին լույս է տեսել «Պարտված Աստված» վեպը, որի գործողությունները տեղի են ունենում ապագայում և ներկայացնում են ԱՄՆ-ում 2008 թվականի նախագահական ընտրությունները: Նախընտրական արշավի ժամանակ բացահայտվում է առաջատար թեկնածու Օ'Քոննելի հրեական ծագման մասին, որը մանուկ հասակում որդեգրվել է և դաստիարակվել որպես քրիստոնյա: Չնայած գործողությունների նշված ժամանակին՝ գիրքը ֆանտաստիկայի ժանրին չի պատկանում. քիչ չեն զուգահեռները ժամանակակից իրադարձությունների հետ, օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ճակատագիրը, կամ սենատոր L. Լիբերմանի թեկնածությունը՝ որպես փոխնախագահ:

Յուրիսի ստեղծագործությունների գլխավոր թեման բռնապետության և չարի դեմ պայքարն է՝ լինի դա կոմունիզմ, նացիզմ, բրիտանական իմպերիալիզմ, կոռուպցիա, թե հակասեմականություն: Չնայած նրա գրքերը շատ հաճախ խորքային չեն, իսկ երկխոսությունները՝ ոչ կենդանի, այնուամենայնիվ այս ամենը ստվերվում է գրավիչ սյուժեի շնորհիվ, որտեղ ուրագծվում են իրական և մտացածին կերպարների ճակատագրեր: Վավերագրականությունը դետեկտիվ պատմության հետ համատեղելու ունակությունը հնարավորություն է տալիս վերստեղծելու պատմական իրադարձությունների մթնոլորտ:

Յուրիսը գրել է նաև կինոսցենարների շարք և սեփական գրքերի բեմադրությունները, ինչպես նաև տեքստեր «Իռլանդիա՝ սարսափազդու գեղեցկություն» (1975) և «Երուսաղեմ՝ Երգ Երգոց» (1981) ֆոտոալբոմների համար:

Ստեղծագործությունների ցանկԽմբագրել

  • Մարտական կոչ, 1953
  • The Angry Hills, 1955
  • «Էքսոդուս»
  • Exodus Revisited, 1960
  • Mila 18, 1961
  • Armageddon: A Novel of Berlin, 1963
  • Topaz, 1967
  • The Third Temple (with Strike Zion by William Stevenson), 1967
  • QB VII, 1970
  • Ireland, A Terrible Beauty, 1975 (with Jill Uris)
  • Trinity, 1976
  • Jerusalem: A Song of Songs, 1981 (with Jill Uris)
  • The Haj, 1984
  • Mitla Pass, 1988
  • Redemption, 1995
  • A God in Ruins, 1999
  • O'Hara's Choice, 2003

СценарииԽմբագրել

  • QB VII (сериал) (1974)

ԾանոթագրությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել