Լեոն Գերդան (Լեոն Կյումյուշկերտանյան, ֆր.՝  Léon Basile Guerdan, 1886, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1949, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ֆրանսիագիր հայ գրող։

Լեոն Գերդան
Ծնվել է1886
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1949
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
ԿրթությունՀոշ լիցեյ
ԱնդամակցությունՀԲԸՄ
Պարգևներ
Լեոն Գերդան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Վերսայլի Հոշ լիցեյում (Ֆրանսիա)։ 1906 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, զբաղվել թանկագին քարերի առևտրով։ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո լույս է ընծայել «Բոլորին էլ ճանաչում եմ» գիրքը, որտեղ խոսվում է իր ճանաչած նշանավոր մարդկանց մասին։ Նրա վերջին վեպն է՝ «Մինարեթներից դեպի երկնասլացներ»[1]։ Եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներից։

1936 թվականին հրատարակել է Տիգրան Երկաթի մասին գիրք[2]։

Պարգևներ խմբագրել

  • Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշան

Երկեր խմբագրել

  • Կշեռքի սխալ ծանրությունը։
  • Բարեսի մի ընկերը՝ Տիգրան Երկաթ։
  • Բերտրան Բեռնոյի գաղտնիքները։
  • Մինարեթներից մինչև երկնաքերերը։
  • Բոլորին էլ ճանաչում եմ, հուշապատում, ԱՄՆ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Un ami oriental de Barrès. Tigrane Yergate, 1870-1899