Լեոնսե Ժակ Ասլանգյուլ (հոկտեմբերի 27, 1898(1898-10-27)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1] - նոյեմբերի 19, 1939(1939-11-19)[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1]), հայկական ծագումով ֆրանսիացի թենիսիստ, ակտիվ է եղել 1920-1930-ական թվականներին[2][3]։ Ֆրանսիայի ազգային չեմպիոն սքվոշ մարզաձևում[4]։

Լեոնս Ասլանգուլ
Սեռարական
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 27, 1898(1898-10-27)[1]
Մահվան ամսաթիվնոյեմբերի 19, 1939(1939-11-19)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1]
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1]

Փարիզում ծնված Ասլանգյուլը եղել է ֆրանսահայ վաճառականի որդի։ Երկու անգամ հասել է Ֆրանսիայի առաջնության մենախաղի չորրորդ շրջան։ Որպես զուգախաղի խաղացող՝ եղել է 1923 թվականի ծանր կորտի աշխարհի առաջնության եզրափակիչ, 1926 թվականի Ուիմբլդոնի առաջնության քառորդ եզրափակիչ և 1927 թվականի Ավստրալիայի առաջնության կիսաեզրափակչի մասնակից[5]։

Ասլանգուլի կինը՝ Նենան, եղել է, ավստրալիացի, հունական ծագումով հարուստ մելբուռնցի գործարար Անտոնի Ջ. Լուկասի դուստրը: 1939 թվականին Ասլանգյուլի մահից անմիջապես հետո Նենան և նրանց երկու երեխաները փախել են օկուպացված Ֆրանսիայից և հաստատվել Ավստրալիայում: Նրանց որդին՝ Թոնին, Ավստրալիայի դրոշի ներքո մասնակցել է 1956 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, իսկ դուստրը՝ Ջունը, եղել է մոդել[6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Archives de Paris
  2. «French Tennis Player Here». The Herald. 4 November 1926. էջ 4 – via National Library of Australia.
  3. «New Tennis Star». The Herald. 3 January 1927. էջ 22 – via National Library of Australia.
  4. «Harry Hopman's Sports Talk». The Herald. 8 July 1947. էջ 20 – via National Library of Australia.
  5. «Hawkes Defeats Willard». The Age. 29 January 1927. էջ 16 – via National Library of Australia.
  6. «Harry Hopman's Sports Talk». The Herald. 8 July 1947. էջ 20 – via National Library of Australia.
  7. «Australian Woman 'Has Not The Chic'». The West Australian. 19 December 1952. էջ 17 – via National Library of Australia.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնս Ասլանգուլ» հոդվածին։