Լեոնիդ Վառլամով
Լեոնիդ Վասիլևիչ Վառլամով (հունիսի 30 (հուլիսի 13), 1907, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ - սեպտեմբերի 3, 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Լեոնիդ Վառլամով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 30 (հուլիսի 13), 1907 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1962 (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
1931 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, աշխատել վավերագրական կինոյում («Կետերի մարտը», 1935 թ., «Մեր Սերգոն», 1936 թ., «Օդաչուներ», 1938 թ. և այլն)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է ռազմաճակատային կինոխմբերում, ստեղծել է մի շարք վավերագրական ֆիլմեր՝ «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի տակ» (1942 թ., Ի․ Կոպալինի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942 թ.), «Ստալինգրադ» (1943 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943 թ.), «Կովկաս» (1944 թ.) և այլն։
Հետագա տարիներին ստեղծել է՝ «Հարավսլավիա» (1946 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թ.), «Լեհաստան» (1948 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թ.), «Չին ժողովրդի հաղթանակը» (1950 թ., չին կինեմատոգրաֆիստների հետ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.), «Կոնգոն պայքարում» (1960 թ.) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 287)։ |