Լեոնիդ Իվանովիչ Պասեչնիկ (ուկրաիներեն՝ Леонід Іванович Пасічник, մարտի 15, 1970(1970-03-15)[1][2], Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), մասամբ ճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական և ռազմական գործիչ։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը 2018 թվականի նոյեմբերի 21-ից, մասամբ ճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարության գեներալ-մայոր[3]։ 2014-2017 թվականներին եղել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարը։

Լեոնիդ Պասեչնիկ
 
Կուսակցություն՝ Peace for Lugansk Region? և Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Donetsk High Military Political School of Engineering and Communication Forces?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և Head of the Luhansk People's Republic
Ծննդյան օր մարտի 15, 1970(1970-03-15)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
 
Կայք՝ главалнр.рф
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան Medal For Military Service to Ukraine Բարեկամության շքանշան
և Ախմադ Քադիրովի անվան շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականի մարտի 15–ին։ Հայրը՝ Իվան Սերգեևիչ Պասեչնիկը, ոստիկան է, 26 տարի աշխատել է ԽՍՀՄ Սոցիալիստական սեփականության գողության դեմ պայքարի վարչության մարմիններում[4][5]։ 1975 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մագադան։ Իր հարցազրույցներից մեկում, խոսելով Ռուսաստանի հյուսիսային կյանքի մասին, Լեոնիդ Պասեչնիկը մեջբերում է հետևյալ ուշագրավ դրվագը. «Երբ ես երեխա էի, մեր ընտանիքը ապրում էր հյուսիսում՝ Մագդանում, որտեղ հայրս աշխատում էր ոսկու հանքերում։ Մեկ անգամ չէ, որ հայրս ստիպված է եղել բացահայտել ոսկու գողությունների հետ կապված դեպքեր։ Մի անգամ 80-ական թվականների սկզբին նա կալանավորել է հանցագործներ, ովքեր գողացել են 60 կգ ոսկի և պատրաստվում էին այն ուղարկել «մայր հող»։ Նրան կաշառք էին առաջարկել՝ 200 հազար ԽՍՀՄ ռուբլի, սակայն հայրս մերժել է։ Համոզված եմ, որ նա այդ գումարը վերցնելու միտք էլ չուներ։ Նա հաճախ էր կրկնում ինձ. «Ապրիր ազնիվ, ըստ կանոնադրության և դու փառք ու պատիվ կվայելես»։ Այսպիսով նա հենց այդպես էլ ապրում էր։ Ունեցել է բազմաթիվ մրցանակներ՝ ոչ միայն գերատեսչական, այլև պետական[6]։

Ավարտել է Դոնեցկի ճարտարագիտության և ազդանշանային կորպուսի բարձրագույն ռազմաքաղաքական ուսումնարանը[4][7]։

1993 թվականից եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից, ունեցել է փոխգնդապետի կոչում[8]։

Նա զբաղեցրել է բաժնի պետի պետի պաշտոնը Լուգանսկի մարզի Ուկրաինայի անվտանգության ծառայության տնօրինության «Կ» գլխավոր վարչությունում՝ մաքսանենգության դեմ պայքար մղելով։ Նա հայտնի է դարձել 2006 թվականի օգոստոսի 15-ին Իզվարինոյի անցակետում մաքսանենգ ապրանքի խոշոր խմբաքանակի կալանավորման դեպքով (1,940,000 ԱՄՆ դոլար և 7,243,000 ռուսական ռուբլի), ավելին՝ ըստ որոշ հայտարարությունների, նա սկզբունքորեն հրաժարվել է իրեն առաջարկված կաշառքից[4]։

2010-2014 թվականներին եղել է Ուկրաինայի անվտանգության ծառայության Ստախանովի միջշրջանային բաժնի վարիչ։ Սակայն նա «չինտեգրվեց» համակարգի մեջ և 2013 թվականին դեկտեմբերին 25 տարի գնդապետի կոչումով ծառայելուց հետո, Կիևում բողոքի ցույցերի մեկնարկից անմիջապես հետո, նա հրաժարական տվեց ՈՒԱԾ–ից[9] ։ Ինչպես 2016 թվականի հունվարին «Anna News»-ին տված հարցազրույցում ասել է Լեոնիդ Իվանովիչը. «Ես չհեռացա։ Նրանք ինձ թողեցին։ Համակարգն ինձ շատ ծեծեց–ջարդեց։ …Երբ երիտասարդ էի, ես դա իսկապես չէի հասկանում։ Բայց երբ գնդապետիս ուսադիրները հագա, հասկացա, որ պետք է կողմերից մեկը ընտրեմ.․․Նրանք ինձ ասացին. կամ միանում ես թիմերից մեկին ...Բոլոր թիմերը վատ կողմնորոշում ունեին` նրանք բոլորը կենտրոնացած են գումար վաստակելու վրա։ Ասացի՝ ես ոչ մի տեղ չեմ գնում, ես իմ խելքն ունեմ»[6]։

Ուկրաինայի արևելքում զինված հակամարտությունը սկսվելուն պես նա անցել է ապստամբների կողմը։ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին նշանակվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարար[4]։

2015 թվականին Լեոնիդ Պասեչնիկի և Իգոր Պլոտնիցկու միջև առճակատում սկսվեց։ 2015 թվականի հոկտեմբերին Պլոտնիցկին ժամանակավորապես դադարեցրեց Պասեչնիկին իր պարտականությունների կատարումից՝ վառելիքի, էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարար Դմիտրի Լյամինի դեմ խարդախության վերաբերյալ իր նախաձեռնած հետաքննության պատճառով։ Երկուսն էլ հետագայում վերականգնվել են իրենց պաշտոններում։ 2016 թվականի մարտին ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պասեչնիկի և Պլոտնիցկու միջև լուրջ հակամարտություն է ծագել՝ կապված հանրապետություն վառելիքի մատակարարման հետ։ 2016 թվականի օգոստոսին Պլոտնիցկին հանրապետական անվտանգության ծառայություններին մեղադրել էր իր դեմ մահափորձից հետո ոչ մի քայլ չձեռնարկելու համար, երբ նա ծանր վիրավորվել էր ականապատ մեքենայի պայթյունից[5]։

2017 թվականի նոյեմբերի 24-ին Իգոր Պլոտնիցկու կողմից նշանակվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնում վերջինիս հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել հանրապետությունում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունքում։ Առաջադրվելուց անմիջապես հետո նա հայտարարեց Մինսկում բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին իր հավատարմության մասին[10][11]։

2017 թվականի նոյեմբերի 25-ին ԼԺՀ Ժողովրդական խորհրդի կողմից միաձայն հաստատվել է որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար[12]։

2017 թվականի դեկտեմբերի 5-ին Պասեչնիկը բացեց Գենադի Ցիպկալովի հուշատախտակը ԼԺՀ–ի կառավարության շենքում։ Արարողությանը ներկա է եղել Ալեքսեյ Կարյակինը, ով նախկինում հետախուզման մեջ էր հայտնվել ԼԺՀ գլխավոր դատախազության կողմից, սակայն Պլոտնիցկու հրաժարականից հետո վերադարձել է հանրապետություն[13][14]։

2018 թվականի փետրվարի 18-ին Լուգանսկում «Խաղաղություն Լուգանսկի մարզին» հասարակական շարժման երրորդ համահանրապետական համագումարի պատվիրակները ընտրեցին ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկին՝ որպես շարժման նախագահ։ Կոնգրեսի պատվիրակները միաձայն քվեարկեցին ԼԺՀ-ի նախկին ղեկավար և շարժման նախագահ Իգոր Պլոտնիցկու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ կապված նոր աշխատանքի անցնելու հետ, ինչպես նաև միաձայն կողմ քվեարկեցին Պասեչնիկի ընտրությանը[15]։

Նույն օրը Լեոնիդ Պասեչնիկը հայտարարեց 2018 թվականի աշնանը Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ «Վերջերս ստանձնել եմ ղեկավարի պարտականությունները և արդեն մեծ պատասխանատվություն ունեմ։ Բայց առջևում շատ աշխատանք կա, որը մեծ ջանք ու ժամանակ է պահանջում, և ես նրանցից չեմ, ովքեր հանձնվում են ու կանգ են առնում կես ճանապարհին։ Ուստի ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մտադիր եմ մասնակցել աշնանային ընտրություններին որպես Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի թեկնածու՝ մեր առջև դրված խնդիրները լիարժեք կատարելու համար»,- ասել է նա[16]։

2018 թվականի նոյեմբերի 1-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցավ ղեկավարի ընտրություն, որը հաղթեց Լեոնիդ Պաչենիկը ՝ հավաքելով ընտրողների թվի 68,3%-ը[17]։

2022 թվականի փետրվարի 21-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կողմից Լեոնիդ Պասեչնիկը ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր[18]։

Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հետախուզվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։

Մրցանակներ խմբագրել

  • 2007 թվականին ստացել է շքանշան՝ «Ուկրաինային զինվորական ծառայության համար»։
  • 2018 թվականին ստացել է Բարեկամության շքանշան (Հարավայաին Օսիա)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.spisok-putina.org/en/personas/pasechnik-2/
  2. 2,0 2,1 https://www.opensanctions.org/entities/Q43590358
  3. «Депутат Госдумы прокомментировал приход Пасечника на пост и.о. главы ЛНР». ՌԻԱ Նովոստի. 2017 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Новые лица в руководстве ЛНР». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  5. 5,0 5,1 dnr24.su. «Кто такой Пасечник и какой конфликт был у него с Плотницким». ДНР24 - Новости ДНР, Донецкая Народная Республика (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 «Леонид Пасечник» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  7. «ЛЕОНИД ИВАНОВИЧ ПАСЕЧНИК, министр государственной безопасности ЛНР». ЛуганскийСайт (ռուսերեն). 2016 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  8. «Министерство государственной безопасности ЛНР - СТОПТЕРРОР». stopterror.in.ua. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. XXI век от 29 ноября 2017
  10. «Депутат Госдумы прокомментировал приход Пасечника на пост и.о. главы ЛНР» (ռուսերեն). nk.org.ua. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «Назначен новый исполняющий обязанности главы ЛНР». Новороссия. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. «Народный Совет утвердил исполняющим обязанности главы ЛНР Леонида Пасечника» (ռուսերեն). Луганскинформцентр. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. «Луганский Информационный Центр — Руководители ЛНР открыли мемориальную доску первому председателю Совмина Геннадию Цыпкалову (ФОТО)». lug-info.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  14. ЛуганскИнформЦентр (2016 թ․ սեպտեմբերի 24). «Один из задержанных по делу о попытке переворота совершил самоубийство - Генпрокуратура ЛНР». ЛуганскИнформЦентр. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  15. «Луганский Информационный Центр — Делегаты съезда "Мира Луганщине" единогласно избрали Пасечника председателем движения». lug-info.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  16. «Луганский Информационный Центр — Пасечник заявил о намерении принять участие в выборах главы ЛНР осенью 2018 года». lug-info.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  17. «Леонид Пасечник официально вступил в должность главы ЛНР». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  18. «Суд разрешил заочное расследование против главаря боевиков». LIGA (ռուսերեն). 2019 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.