Լեոնիդ Մարտիրոսով
Լեոնիդ Արմենակի Մարտիրոսով (հոկտեմբերի 16, 1939, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, հրետանավոր։ ՀՀ բանակի գեներալ-մայոր (1996)։
Լեոնիդ Մարտիրոսով | |
---|---|
հոկտեմբերի 16, 1939 (85 տարեկան) - | |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | հրետանավոր |
Կրթություն | Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան (1961) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԼեոնիդ Մարտիրոսովը ծնվել է 1939 թվականին Բաքվում։ 1961 թվականին ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային ռազմական ուսումնարանը, 1975 թվականին՝ Լենինգրադի ռազմահրետանային ակադեմիան։ 1961-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան, Միջինասիական ռազմական օկրուգներում, ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորախմբում՝ եղել բրիգադի հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի շտաբի պետ։
1988- 1992 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000 թվականից՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։
Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան[2]
- ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
- ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշան
- «Հայրենիքի ծառայության համար» շքանշան
- «Շուշիի ազատագրման համար» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |