Լեոնիդ Բլյումեր (ռուս.՝ Блюммер, Леонид Петрович հունվարի 7, 1841(1841-01-07), Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1888(1888-06-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գրող և լրագրող, գործարար, իրավաբան (իրավաբանական գիտությունների թեկնածու)։

Լեոնիդ Բլյումեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1841(1841-01-07)
ԾննդավայրԿերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1888(1888-06-07) (47 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող և լրագրող

Վաղ տարիներ խմբագրել

Լեոնիդ Բլյումերը ծնվել է ազնվական ընտանիքում։ Սովորել է նախ Սիմֆերոպոլի գիմնազիայում, այնուհետև Ղրիմի պատերազմի ժամանակ Խարկովի գիմնազիաներում։ Չավարտելով ուսումնական տարին՝ յոթերորդ դասարանից հետո նա թողեց գիմնազիան՝ Պոլտավայի նահանգի Կոնստանտինգրադի շրջանի Կրուտոյարովկա գյուղի դպրոցում աշխատանքի ընդունվելով որպես ուսուցիչ։ Այստեղից տասնվեցամյա ուսուցիչն արդեն հոդվածներ էր ուղարկում «Օդեսսկի վեստնիկ» թերթին։ 1859 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արևելյան ֆակուլտետը (չինարեն լեզու), բայց սովորել է ընդամենը մեկ տարի։ Ապրելով Սանկտ Պետերբուրգում՝ նա շատ է համագործակցել թերթերի հետ՝ տեղադրելով հոդվածներ և գրախոսություններ։

Արտասահմանյան ճանապարհորդություն և աքսոր խմբագրել

Նրա կենսագրության կարևոր դրվագը սկսվել է այն բանից հետո, երբ Լ.Պ. Բլյումերը, 1861 թվականին հանձնելով Մոսկվայի համալսարանի իրավաբանական գիտությունների թեկնածու դառնալու համար քննությունը, մեկնեց արտերկիր, որտեղ էլ մտերմացավ Ալեքսանդր Գերցենի և Նիկոլայ Օգարյովի հետ, բայց չնայած դրան չդարձավ նրանց զինակիցը։ Արտասահմանում նա հրատարակում էր «Ազատ խոսք» ամսագիրը, «Լուր և «Եվրոպացի» թերթերը, այդ իսկ պատճառով կառավարական մարմինների «կասկածի տակ» էր։ 1865 թվականին ցարական կառավարության կողմից Լեոնիդին կանչել են Ռուսաստան և վերջինս զղջացել է իր քաղաքական «սխալ նկատառումների» համար։ Այնուամենայնիվ, նրան դատեցին և դատապարտեցին աքսորի Տոմսկի նահանգում։ Այստեղ նա մնաց չորս տարի՝ ծառայելով որպես ոսկու հանքերի կառավարիչ Ալթայում և Արևելյան Սիբիրում։

Հենց այդ տպավորությունների ազդեցության տակ էլ ծնվեց «Ոսկու մոտ» վեպի գաղափարը, որը պետք է ներկայացներ սիբիրյան իրականութունը, ոսկի արդյունաբերողների և հանքերում աշխատողների կյանքն ու կենցաղը։ Այնուամենայնիվ, այս ծավալուն վիպական ստեղծագործությունը կիսատ մնաց, միայն գրքի առաջին մասը ավարտին հասցվեց, որը որպես առանձին հրատարակություն 1885 թվականին լույս տեսավ Սանկտ Պետերբուրգում «Ալթայում» վերնագրով։ Վերջինիս գործողություններըը տեղի են ունենում Կովալսկ քաղաքում (Կուզնեցկ)։ Ալթայի տպավորություններն արտացոլվել են նաև «Առանց հետք» (1887 թվական) ժողովածուում ընդգրկված «Կեղծ թուղթ» և «Ծառա» պատմվածքներում։

Աքսորից հետո խմբագրել

Սիբիր աքսորվելուց հետո Լ.Պ. Բլյումերը բնակություն հաստատեց սկզբում Վորոնեժում, այնուհետև Սարատովում։ Նա զբաղվում էր իրավաբանությամբ, եղել է խոշոր գործարար, ակտիվորեն համագործակցել է տեղական («Սարատովսկի Լիստոկ»)[1] և կենտրոնական մամուլում։

Եղել է Սարատովի երկաթուղու հիմնադիրներից[2]։

Ընտանիք խմբագրել

Բլյումերի քույրը Անտոնինա Պետրովնա Բլյումեր-Կրավցովան հեղափոխական է, «Նարոդնայա Վոլյա» կազմակերպության անդամ։

Գրականություն խմբագրել

    • Воропаев В. А. Блюммер Леонид Петрович // Русские писатели, 1800—1917։ биографический словарь. М., 1989. Т. 1. С. 285—286.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Саратовскiй край. Историческiе очерки, воспоминанiя, матерiалы.. — Саратов: Паровая скоропечатня Губернскаго Правленія., 1893. — С. 304. — 375 с.
  2. Маршруты и судьбы. 110 лет Саратовскому рельсовому транспорту. — Саратов: Кадр, 1997. — С. 5-6. — 128 с.