Լեոնարդո Բենատով

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բունիաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լեոնարդո Բենատով, Լևոն Միքայելի Բունիաթյան (1899, Կաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1972, Ֆրանսիա), ֆրանսահայ նկարիչ։

Լեոնարդո Բենատով
Լևոն Միքայելի Բունիաթյան
Leonardo Benatov
Ի ծնեԼեոնարդո Բենատով
Ծնվել է1899
ԾննդավայրԿաղզվան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1972
Մահվան վայրՖրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ներշնչվել էÉcole de Paris
Émigré Art

Կենսագրություն

խմբագրել

Լևոն Բունիաթյանը ծնվել է 1899 թվականին Կաղզվանում՝ Միքայել Բունիաթյանի (1899) ընտանիքում։ 1916-1917 թվականներին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում՝ Ադոլֆ Միլմանի և Իլյա Մաշկովի արվեստանոցում, 1918 թվականից՝ Վխուտեմասում՝ Պյոտր Կոնչալովսկու դասարանում։ Համարվում է Existence-ի հիմնադիր անդամներից (1921)։ 1922 թվականից աշխատանքի համար մեկնել է արտերկիր, եղել է Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում։ Հաստատվել է Փարիզում[1]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

1924 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։

  • Salon d’Automne
  • Salon des Indépendants
  • Salon des Tuileries
  • Salon de la Nationale
  • Մոնպառնասի պատկերասրահ, 1927
  • Բիրմինգհամի ռուսական արվեստի ցուցահանդեսներ, 1928
  • Փարիզ (1931, 1932, 1934)
  • École de Paris-ում 1931
  • In Honour of Victory-ում 1946
  • Three Centuries of French Still-Lifes, 1952
  • Անհատական ցուցահանդես, Galerie Daber, 1954
  • Հետահայաց ցուցահանդես Լոնդոնում, 1955

Գրականություն

խմբագրել

Benatov. Exposition du 29 Octobre au 20 Novembre 1954, Galerie Alfred Daber, Paris.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Leonardo Benatov». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.