Լեոնարդու Ժարդիմ
Խոսե Լեոնարդու Նունես Ալվես Սուսա Ժարդիմ [1] (պորտ.՝ José Leonardo Nunes Alves Sousa Jardim, օգոստոսի 1, 1974, Բարսելոնա (Վենեսուելա), Վենեսուելա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ, որը առավել հայտնի է դարձել 2014-2018 թվականներին ֆրանսիական «Մոնակո» ակումբը գլխավորելու ընթացքում։
Լեոնարդու Ժարդիմ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1974 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա (Վենեսուելա), Վենեսուելա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
![]() |
Մարզչական կարիերաԽմբագրել
Ժարդիմը ծնվել է Վենեսուելայի Անսոատեգի նահանգի Բարսելոնա քաղաքում, նրա ծնողները պորտուգալիայից են, որտեղ ավելի ուշ տեղափոխվել է ինքը՝ Լեոնարդոն։ 2001 թվականին՝ 27 տարեկան հասակում նա սկսել է իր մարզչական կարիերան՝ որպես պորտուգալական «Դեպորտիվո դե Կամաս» ակումբի մարզչի օգնական[2][3]։
Դրանից հետո Ժարդիմը նշանակվել է «Շավես» ակումբի գլխավոր մարզիչ, որի հետ նա ընդգրկվել է Պորտուգալիայի երկրորդ լիգա 2007/08 մրցաշրջանում։ 2009 թվականի ամռանը մեկ այլ պորտուգալական ակումբ՝ Բեյրա-Մարը, հետաքրքրված է եղել Լեոնարդ Ժարդիմի ծառայություններով, որում Ժարդիմը հետագայում աշխատել է 2 տարի՝ իր աշխատանքի ընթացքում կրկին առաջխաղացում վաստակելով, բայց այս անգամ բարձրագույն խմբում[4][5]։
«Բրագա»Խմբագրել
2011 թվականի մայիսին Ժարդիմը նշանակվել է «Բրագայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով «Սպորտինգ» մեկնած Դոմինգոս Պասիենցիային։ 2011/12 մրցաշրջանի ավարտին ակումբը գրավել է 3-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Մասնագետը 15 հանդիպման ընթացքում թիմի հետ նվաճել է ռեկորդային հաղթանակների շարքը։ Սակայն մրցաշրջանի ավարտին Ժարդիմը հրաժարական է տվել «Բրագայի» նախագահ Անտոնիո Սալվադորի հետ կոնֆլիկտի պատճառով[6][7]։
«Օլիմպիակոս»Խմբագրել
2012 թվականի հունիսի 5-ին Ժարդիմը ստանձնել է հունական «Օլիմպիակոս» ակումբը՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր և փոխարինելով ընտանեկան պատճառներով պաշտոնանկ եղած Էռնեստո Վալվերդեին[8][9]։ Եվս մեկ անգամ, նրա մարզած ակումբը ռեկորդ է սահմանել՝ 17 խաղում անընդմեջ չպարտվելով։ 2013 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին անհայտ պատճառներով խզել է պայմանագիրը «կարմիր-սպիտակների» հետ[10]։ Ժարդիմի հեռանալուց հետո ակումբը դարձել է Հունաստանի չեմպիոն և գավաթակիր։
ՍպորտինգԽմբագրել
2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է, որ Ժարդիմը նշանակվել է Լիսաբոնի «Սպորտինգի» նոր գլխավոր մարզիչ։ Ժարդիմի գլխավորությամբ «Սպորտինգին» հաջողվել է 2009 թվականից ի վեր առաջին անգամ վերադառնալ Չեմպիոնների լիգայի մրցաշար՝ առաջնությունում զբաղեցնելով 2-րդ տեղը՝ առաջատար «Բենֆիկային» հետ ունենալով յոթ միավորով[11][12]։
«Մոնակո»Խմբագրել
2014 թվականի հունիսի 6-ին պորտուգալացին ստանձնել է «Մոնակոյի» մարզչի պարտականությունը՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[13]։
Ժարդիմի գլխավորությամբ առաջին երկու մրցաշրջաններում «Մոնակոն» ցուցադրել է բավականին վստահ խաղ՝ երկու անգամ դառնալով Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր[14]։ Ժարդիմի երրորդ մրցաշրջանը «Մոնակոյի» համար հաղթական էր. թիմը 17 տարվա մեջ առաջին անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնության տիտղոսը և սենսացիոն կերպով հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պարտվելով «Յուվենտուսին»։ Ժարդիմը մրցաշրջանի ավարտին Ֆրանսիայում ճանաչվել է տարվա մարզիչ[15][16][17] [18]:
2018 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է մասնագետի հեռացման մասին թիմի անբավարար արդյունքների պատճառով։ Լիգա 1-ում կայացած 9 տուրից հետո թիմը միայն վեց միավորով գտնվում էր դուրս մնալու գոտում[19][20]։ Չեմպիոնների լիգայում երկու տուրից հետո թիմը մեկ միավոր չուներ հաշվին՝ պարտվելով երկու հանդիպումներում էլ ընդհանուր 1:5 հաշվով։ Ժարդիմին փոխարինել է Թիերի Անրին՝ պայմանագիր կնքելով «Մոնակոյի» հետ մինչև 2021 թվականի ամառը[21][22]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Согласно португальско-русской практической транскрипции, правильным вариантом является Леона́рду Жарди́н.
- ↑ «Leonardo Jardim, o homem que andava apenas — e sempre — com cinco euros na carteira» [Leonardo Jardim, the man who carried only — and always — five euros in his wallet]։ Expresso (պորտուգալերեն)։ 4 April 2017։ Վերցված է 9 November 2017
- ↑ «Leonardo Jardim homenageado na terra onde iniciou carreira» [Leonardo Jardim honoured in land where he started career] (պորտուգալերեն)։ Rádio e Televisão de Portugal։ 28 June 2017։ Վերցված է 9 November 2017
- ↑ «Leonardo Jardim apresentado em Braga» [Leonardo Jardim presented in Braga] (պորտուգալերեն)։ Rádio e Televisão de Portugal։ 7 June 2011։ Վերցված է 4 April 2018
- ↑ «Leonardo Jardim steps down at Beira-Mar»։ PortuGOAL։ 28 February 2011։ Վերցված է 29 May 2011
- ↑ «Lucky 13 for Braga?»։ PortuGOAL։ 26 March 2012։ Վերցված է 4 June 2012
- ↑ «Braga rescinde contrato com treinador Jardim» (պորտուգալերեն)։ Super Sport։ 2012-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին
- ↑ «Πέφτουν υπογραφές με Ζαρντίμ» (հունարեն)։ Ethnos։ 2012-06-05
- ↑ «Leonardo Jardim to be Olympiakos new coach» (անգլերեն)։ Footballcracy։ 2012-06-08։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին
- ↑ «Ανακοίνωση της ΠΑΕ Ολυμπιακός» (հունարեն)։ Olympiacos F.C.։ 2013-01-19։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին
- ↑ «'Estou no clube que gosto'» (պորտուգալերեն)։ Sporting Clube de Portugal։ 2013-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին
- ↑ «Soccer-Troubled Sporting appoint Jardim as coach»։ Chicago Tribune։ 20 May 2013։ Վերցված է 16 May 2014
- ↑ «Leonardo Jardim joins AS Monaco»։ AS Monaco։ 10 June 2014։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 19 June 2014
- ↑ «Monaco finit sur le podium mais Jardim reste sur un fil» [Monaco end in podium but Jardim is still on the line]։ Le Figaro (ֆրանսերեն)։ 15 May 2016։ Վերցված է 4 July 2016
- ↑ «Juventus-Monaco (2–1), l'antisèche: Au moins, Monaco a tout tenté» [Juventus-Monaco (2–1), the cheat sheet: At least, Monaco tried everything] (ֆրանսերեն)։ Eurosport։ 10 May 2017։ Վերցված է 17 May 2017
- ↑ Richards Alex (26 April 2017)։ «Paris Saint-Germain 5–0 Monaco: Unai Emery's men cruise into Coupe de France final against much-changed visitors»։ Daily Mirror։ Վերցված է 17 May 2017
- ↑ Whaling James (1 April 2017)։ «Monaco 1–4 PSG: Les Parisiens claim fourth successive Coupe de la Ligue as Edinson Cavani scores twice»։ Daily Mirror։ Վերցված է 17 May 2017
- ↑ «L'AS Monaco est heureux d'annoncer la prolongation du contrat de @leonardojjardim jusqu'en 2020!» [AS Monaco are happy to announce contract extension with @leonardojjardim until 2020!] (ֆրանսերեն)։ Twitter։ 7 June 2017։ Վերցված է 7 June 2017
- ↑ «Monaco sack manager Leonardo Jardim with club struggling in Ligue 1»։ BBC Sport։ 11 October 2018
- ↑ «Obrigado Mister»։ AS Monaco։ 11 October 2018
- ↑ «Communiqué officiel du club» (ֆրանսերեն)։ Site officiel de l'AS Monaco FC։ 25.01.2019։ Վերցված է 26 January 2019
- ↑ ««Монако» объявил о возвращении Жардима спустя 3 месяца после отставки. Анри уволен»։ Sports.ru։ 25.01.2019։ Վերցված է 26 January 2019