Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձան

Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձան (ռուս.՝ Памятник студентам и преподавателям Ленинградского Горного института), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Տեղադրվել է 1976 թվականին Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) Գ. Վ. Պլեխանովի անվան պետական լեռնային ինստիտուտի տարածքում` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատում և Լենինգրադի պաշարման զոհված ուսանողների և դասախոսների[1][2][3][4][5][6][7][8]։

Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձան
Լենինգրադի լեռնային ինստիտուտի ուսանողների և դասախոսների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1976
Երկիր Ռուսաստան
Քաղաք20-21 Linia (Vasilievsky Island)?
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևստելա
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Հեղինակներ Խմբագրել

  • Քանդակագործներ` Ռ. Պ. Կուրիլյակ, Ի. Ս. Տաբաչնիկ, Բ. Ս. Չիբունին
  • Ճարտարապետներ` Ի. Ի. Ֆոմին, Ա. Ի. Պրիբուլսկի

Պատմություն Խմբագրել

Պատերազմի տարիներին Լենինգրադի լեռնային ինստիտուտի տարածքում պատրաստում էին յուրահատուկ պայթուցիկ, որի հիմնական բաղադրիչը սովորական քեմբրիական երկնագույն կավն էր, իսկ ինստիտուտի ուսանողներն ու ասպիրանտները մեկնում էին ռազմաճակատ որպես սակրավորներ և ականահատներ։ Նրանցից 185-ը զոհվել են ռազմաճակատում, հարյուրավորները մահացել են սովից[9]։

Հուշահամալիրը բաղկացած է ռելիեֆով գրանիտե ստելայից (500 x 200 x 89), պարտիզան լեռնագործների հուշարձան-կիսանդրիներից և գրանիտե սալիկներից, որոնց տակ թաղված են հերոս քաղաքներից բերված հողով պատիճներ։ Կարելական վարդագույն գրանիտից պատրաստված ստելայի վրա պաշարված Լենինգրադի պաշտպանների երեք պատկերաքանդակներ են և փորագրված է հետևյալը.

  Հետնո՛րդ, գիտցի՛ր ազատությանդ գինը և արիություն սովորի՛ր քաջերից։  


Բացումը տեղի է ունեցել 1976 թվականի մայիսի 7-ին։

Ծանոթագրություններ Խմբագրել