Բացել գլխավոր ցանկը

Լենինականի դարբնոցա-մամլիչային սարքավորումների գործարան

Լենինականի դարբնոցա-մամլիչային սարքավորումների գործարան, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն, հիմնադրվել է 1912 թվականին, Հեքիմյանների մեխանիկական արհեստանոցի բազայի վրա։ Մինչև 1958 թ.-ը կոչվել է մեխանիկական գործարան, թողարկել է մետաղե մահճակալներ և կենցաղային առարկաներ։ Վերակառուցվելով մեքենաշինական ձեռնարկության, զգալիորեն ընդարձակվել է և 1980 թվականի դրությամբ ունեցել է հավաքման, մեխանիկական արտադրամասեր, նախապատրաստական, գործիքաշինական, փորձարարական, լայն սպառման առարկաների արտադրության, փաթեթավորման և ձուլման տեղամասեր։ Հիմնական արտադրանքը 25 տոննանոց դարբնոցա-մամլիչ մեքենաներն են։ Արտադրանքի մի մասն արտահանվում է արտասահմանյան երկրներ։ Ձեռնարկությունը վերջին 20 տարում 6 անգամ արժանացել է համամիութենական և հանրապետական մրցանակների ու պարգևների։ Գործարանի 30-ից ավելի աշխատողներ պարգևատրվել են ՍՍՀՄ շքանշաններով ու մեդալներով։

2005 թվականի դրությամբ գործարանի շատ փոքր մասն է գործում։ Ուներ մոտ 20 բանվոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png