Լենա Հոլլ

ամերիկացի դերասանուհի

Լենա Հոլլ (անգլ.՝ Lena Hall, լրիվ անունը՝ Սելինա Կոնսուելա Գաբրիելլա Կարվախալ, անգլ.՝ Celina Consuela Gabriella Carvajal[3], հունվարի 30, 1980(1980-01-30)[1][1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ, «The Deafening» խմբի մենակատար։ Նրան մեծ ճանաչում են բերել Բրոդվեյի թատրոնում ունեցած ելույթները[4], այդ թվում նաև «Kinky Boots» մյուզիքլում խաղացած Նիկոլայի ու 2014 թվականին վերսկսած «Hedwig and the Angry Inch» մյուզիքլում Հիտջակի դերերը։ Նիկոլայի դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակի և մյուզիքլի պաշտոնական ալբոմի համար առաջադրվել Գրեմմի մրցանակի[5]։ Լենա Հոլլը հռչակվել է նրանով, որ դարձել է առաջինը, ով 2016 թվականին՝ մյուզիքլի ազգային շրջագայության ժամանակ, միևնույն ներկայացման ժամանակ խաղացել է և՛ Հեդվիգի, և՛ Հիտջակի դերերը[6]։

Լենա Հոլլ
Բնօրինակ անունանգլ.՝ Celina Consuela Gabriella Carvajal
Նաև հայտնի է որպեսLena Hall
Ծնվել էհունվարի 30, 1980(1980-01-30)[1][1] (44 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք, բլյուզ և գլեմ ռոք
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԿրթությունRuth Asawa San Francisco School of the Arts?
Պարգևներ
Կայքlenahall.com
lenahallobsessed.com
 Lena Hall Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

1980 թվականի հունվարի 30-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա)՝ Կառլոսի ու Կառոլինայի (ի ծնե՝ Հաուզեր) ծնվել է աղջիկ, որին անվանել են Սելինա Կոնսուելա Գաբրիելլա Կարվախալ։ Նրա հայրը բալետի պարող է, Սան Ֆրանցիսկոյի էթնիկական պարերի ամենամյա փառատոնի պարուսույց ու գեղարվեստական ռեժիսոր[7], իսկ մայրը պրիմա բալետի պարուհի է, ապա եղել է յոգայի վարպետ[4][8][9][10]։ Սելինան հայրական կողմից ունի ֆիլիպինական[11][12], իսպանական[13] և շվեդական արմատներ[14]։ Հայրական կողմի նրա պապը Սան Ֆրանցիսկո էր եկել 1926 թվականին[12], իսկ նույն կողմի տատը շվեդուհի է[15]։ Քույրը՝ Կալլիոպ «Կալլի» Կարվախալը, վարսահարդար է[3]։

Սելինան ավարտել է Սան Ֆրանցիսկոյի Ռուտ Ասավայի անվան արվեստի դպրոցը, որտեղ առաջին անգամ սկսել է զբաղվել պարով[16], նաև հաճախել է Սան Ֆրանցիսկոյի Young People's Teen Musical Theatre Company թատերական դպրոց[17]։

Սելինան հանրության առաջ (ավելի քան 50000 հոգի) երգել է Քենդլստիկ պարկ մարզադաշտում Հովհաննես Պողոս II-ի համար, որը 1987 թվականի սեպտեմբերի 18-ին ծառայել է մեսսային[18]։

Բեմական անուն խմբագրել

2013 թվականին Սելինա Կարվախալն ընտրել է Lena Hall բեմական անունը։ Լենան իր ընտրությունը բացատրել է նրանով, որ այդ անունն ստեղծված է երաժշտական անհատականության համար, և ինքը ցանկանում է այն օգտագործել իր կարիերայում[19]։ Նա իր ընտրությունը մեկնաբանել է Broadway.com կայքում. «Կինոարտադրության ոլորտի շատ մարդիկ առաջարկեցին ստեղծել մեկ անուն ամեն ինչի համար։ [Լենա Հոլլ]. սա ընդամենը իմ անվան և ազգանվան կրճատումն է։ Այսպիսով,՝ Լենա Հոլլը Սելինա Կարվախալն է։ Ինձ թվում էր, որ սա մարդկանց համար ինձ հիշելու ավելի հեշտ միջոց է։ Լենա Հոլլը հաճելի սիմետրիկ անուն է, և այն հիշեցնում է Լենա Հորն երգչուհուն։ Եվ երբ մարդիկ լսում են իմ անունը, ես ուզում եմ, որ նրանք մտածեն երգչուհու մասին»[19]։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ «Կարվախալը», ըստ էության, բեմական անուն է՝ վերցված յոթ սերունդ առաջ և պահպանվել է որպես ընտանիքի անուն[11]։ Հոլլն ասել է, որ Կարվախալ անունը թողնելու պատճառներից մեկն այն է, որ դա եղել է բեմական անուն, և ինքը կարծում է, որ իր նախնիները կհամաձայնվեին իր անվան փոփոխության հետ[11]։

Կարիերա խմբագրել

Հոլլի առաջնաելույթը կայացել է 1999 թվականին Բրոդվեյում[20], «Կատուներ» մյուզիքլում[4] Դեմիտերի դերով 1998 թվականին մասնակցել է ազգային շրջագայությանը[20][21]։ Հետագայում նա «42-րդ փողոց» մյուզիքլում խաղացել է Էնն Ռելլայի դերը[4]։ Նաև մասնակցել է «Annie Get Your Gun» մյուզիքլի ազգային շրջագայությանը[22], որտեղ կրկնօրինակել է գլխավոր դերակատարին։

2003 թվականին Հոլլը խաղացել է նկարիչ Քիթ Հարինգի մասին «Radiant Baby» մյուզիքլում[23]՝ կատարելով տարբեր դերեր։ 2004 թվականին եղել է «Դրակուլա» մյուզիքլի օրիգինալ անսամբլում[4]՝ կրկնօրինակելով Քելլի Օ’Հարրային Լյուսի Վեսթերնի դերում։ 2006 թվականին եղել է «Տարզան» մյուզիքլի օրիգինալ ամսագրում[4], որտեղ կրկնօրինակել է Ջենիֆեր Գամբատիզին Ջեյն Պորտերի դերում[24]։

2008 թվականին մասնակցել է «Legally Blonde: The Musical – The Search for Elle Woods» ռեալիթի շոուին, որտեղից դուրս է եկել երրորդը[25] և փայլել է «Green Eyes»[26] ու «Bedbugs!!!» մյուզիքլներում, որտեղ խաղացել է Կարլիի դերը Նյու Յորքի երաժշտա-թատերական փառատոնում[27][28]։

2009 «Rooms: A Rock Romance» մյուզիքլում Լեսլի Կրիտցերին կրկնօրինակել է Մոնիկա Միլլերի դերում[29]։ Նույն 2009 թվականին «The Toxic Avenger» մյուզիքլում խաղացել է գլխավոր դերակատարի՝ Սառայի դերը[30]։

2011 թվականին Օվկիանոսի դստեր դերով հանդես է եկել «Պրոմեթևսը շղթայված» մյուզիքլում[31], որն ստեղծվել էր Էսքիլեսի հին հունական ողբերգության հիման վրա Ամերիկյան ռեպերտուարային թատրոնում[32], իսկ «Chix6» մյուզիքլում խաղացել է Բլեյզի դերը[33]։ 2013 թվականին Հոլլը «Kinky Boots» մյուզիքլում մարմնավորել է Նիկոլայի դերը (որը ֆիլմում խաղում է Ջեմայմա Ռուպերը)[4], ինչն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն մյուզիքլ։

2013 թվականին նրա The Deafening խումբը թողարկել է օրիգինալ երգերի «Central Booking» ակումբը[34]։

2014 թվականին «Hedwig and the Angry Inch» մյուզիքլի բրոդվեյան բեմադրության մեջ Հոլլի համար նշանակվել է Հիտջակի դերը[4] (նախկինում այդ դերը խաղացել էր Միրիամ Շորը), որի համար նա ստացել է Թոնի մրցանակ մյուզիքլում երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար[35]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա դադարել է խաղալ այդ դերը։ 2016 թվականին Հեդվիգի ազգային շրջագայության ժամանակ, որը բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, նրա համար նորից ընտրվել է Հիտջակի դերը, ընդ որում նա մեկ շաբաթում նույն ներկայացման մեջ գլխավոր դերը կատարել է 8 բեմադրությունում[36], նա առաջինն է, ով նույն ներկայացման մեջ խաղացել է երկու դեր[37]։ Հոլլը Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում դերեր է խաղացել «Glee» աստղ Դարեն Քրիսսի հետ[38]։

2015 թվականի սեպտեմբերի 28-ին Հոլլը թողարկել է իր առաջին «Sin & Salvation: Live At the Carlyle» անհատական ալբոմը, որը ներառում էր Հոլլի կատարմամբ այնպիսի արտիստների երգեր, ինչպիսիք են Լեդ Զեփելինը, Թորի Ամոսը, Հոզիերը և Ջեյմս Բրաունը։ Ալբոմը ձայնագրվել է Կարլիլ լեգենդար հյուրանոցում Հոլլի «Sin & Salvation» երաժշտական շոուի ժամանակ, որը տևել է 2 շաբաթ[18]։

Նրա հեռուստատեսային աշխատանքներից են Տրինայի դերը «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալի 9 էպիզոդներում (2009), Ջուսի Լյուսիի դերը՝ «Օրինակելի խռովարարուհիներ» հեռուստասերիալում, «Ընկերությունը հրաշք է» մուլտսերիալի 115-րդ էպիզոդում հնչյունավորել է կոմսուհի Կոլորատուրային/Ռառային[39][40]։ 2016 թվականին խաղացել է HBO ալիքի «Աղջիկներ» սերիալի էպիզոդում[41]։ Նա նաև Թոնի Վինսենտի հետ երգեր է կատարում PBS ալիքի 2015 թվականի «Nature Cat» սերիալի «Dog Gone» մտացածին խմբի համար[42]։

Լենա Հոլլը նկարահանվել է 5 ֆիլմերում՝ «Սեքսը մեծ քաղաքում» (2008), «The Graduates» (2008), «Born from the Foot» (2009), «Մեծ գեյ-մյուզիքլ» (2009) և «Becks» (2017), որտեղ առաջին անգամ խաղացել է ֆիլմի գլխավոր դերը[43]։

2017 թվականին Հոլլը մարմնավորել է Սառա Ռուլի «How to Transcend a Happy Marriage» պիեսի հերոս Պիպին[44]։

2018 թվականին Հոլլին թողարկել է «Obsessed: Hedwig and the Angry Inch» ալբոմը, որը պարունակում էր երգեր մյուզիքլներից։

Սկավառակագրություն խմբագրել

  • Central Booking (2012) – The Deafening հետ
  • Sin & Salvation: Live At the Carlyle (2015) – սոլո
  • Obsessed: Hedwig and the Angry Inch (2018) – սոլո

Ֆիլմեր խմբագրել

Թվական Անվանում Դերեր Նշումներ
2008 Սեքսը մեծ քաղաքում Twenty-Something Girl #4 (որպես Սելինա Կարվախալ)
2008 The Graduates Ինգա (որպես Սելինա Կարվախալ)
2009 Born from the Foot Բարնի (որպես Սելինա Կարվախալ)
2009 Մեծ գեյ-մյուզիքլ Կինը/ Էվա (որպես Սելինա Կարվախալ)
2014 Russian Broadway Shut Down Լեսբուհի Կարճամետրաժ
2017 Becks Բեքս

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Դերեր Նշումներ
2008 Legally Blonde: The Musical – The Search for Elle Woods Խաղում է ինքն իր դերը 5 էպիզոդ
2008 Իմ բոլոր երեխաները Տրինա (որպես Սելինա Կարվախալ) 9 էպիզոդ
2015 ԲոՋեք ձի Հնչյունավորում Էպիզոդ «Երեկլենդ»
2015 Օրինակելի խռովարարուհիներ Ջուսի Լյուսի Պիլոտային
2015 Ընկերությունը հրաշք է Կոմսուհի Կոլորատուրա / Ռառա (հնչյունավորում) Էպիզոդ «Ծրագրի առանցքը»
2015–այժմ Nature Cat «Dog Gone» պուդել (հնչյունավորում) Էպիզոդ «The Treasure of Bad Dog Bart/Pet Sounds», հատվածներ
2016 Աղջիկներ Հոլլի Էպիզոդ «Queen for Two Days»

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Պարգև Կատեգորիա Անվանակարգված աշխատանք Արդյունք
2008 NYMF Excellence Awards[45] Outstanding Individual Performance «Bedbugs!!!» Հաղթանակ
2014 Թոնի մրցանակ[46] Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Hedwig and the Angry Inch» Հաղթանակ
Լիգա Դրամայի մրցանակ[47] Distinguished Performance Առաջադրված
Broadway.com Audience Awards[48] Favorite Featured Actress in a Musical Առաջադրված
2015 Գրեմմի[5] Մյուզիքլի լավագույն թատերական ալբոմ Առաջադրված
2017 Los Angeles Drama Critics Circle Award[49] Featured Performance Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 «PLAYBILL.COM'S CUE & A: Kinky Boots Star Celina Carvajal». Playbill.com. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 31.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Lena Hall». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 24.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  5. 5,0 5,1 «ALADDIN, BEAUTIFUL, HEDWIG Among Grammy's Best Musical Theater Album Nominees». Broadway World. 5.12.2014. Արխիվացված օրիգինալից 27.09.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  6. «Lena Hall Makes Hedwig History Tonight». Playbill.com. 9.10.2016. Արխիվացված օրիգինալից 31.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  7. «Meet the Man Behind the Scenes of the San Francisco Ethnic Dance Festival». KQED.org. 6.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2.04.2017-ին.
  8. «Lena Hall on Her Tony Nomination for 'Hedwig and the Angry Inch'». Black Book. 1.05.2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2.04.2017-ին.
  9. «People and Places — Lena Hall» Արխիվացված 2017-03-25 Wayback Machine TheatreGold.com
  10. Run For You Life Dance Company Արխիվացված 2015-12-24 Wayback Machine
  11. 11,0 11,1 11,2 «Broadway Actress Lena Hall Discusses Upcoming "Hedwig" Tour and Her Filipino Heritage». Caamedia.org. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  12. 12,0 12,1 «StoryCorps: Carlos Carvajal and Four Generations of Filipinos in the Arts». Caamedia.org. 3 октября 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2.04.2017-ին.
  13. «Lena Hall Opens Up With New Cabaret 'The Villa Satori: Growing Up Haight Ashbury'». Village Voice. 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 9.07.2016-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  14. «Carlos Carvajal. 2004 resume» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine runforyourlife.org, проверено 3 июня 2014
  15. «San Francisco Ethnic Dance Festival is calling». San Francisco Gate. 2012 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 8.08.2015-ին. Վերցված է 2.04.2017-ին.
  16. «Separating from Hedwig». The Bay Area Reporter Online. 16 апреля 2015. Արխիվացված օրիգինալից 30.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  17. «HEDWIG's Lena Hall Wins Tony for Best Featured Actress in a Musical». Broadway World. 8 июня 2014. Արխիվացված օրիգինալից 4.03.2016-ին. Վերցված է 1.04.2017-ին.
  18. 18,0 18,1 «Tony Winner Lena Hall Releases SIN & SALVATION Live Album Today!». Broadway World. 28 сентября 2015. Արխիվացված օրիգինալից 2.08.2017-ին. Վերցված է 18.07.2017-ին.
  19. 19,0 19,1 Ферри, Джош. «From Celina Carvajal to Lena Hall: the 'Kinky Boots' Rocker Explains her Recent Name Change» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine broadway.com, հուլիսի 16, 2013
  20. 20,0 20,1 «7 Former Cats Cast Members on Learning to Play Feline». Vulture.com. 29 июля 2016. Արխիվացված օրիգինալից 9.04.2017-ին. Վերցված է 8.04.2017-ին.
  21. «CATS - US National Tour IV - Grizabella: The Glamour Cat». YouTube. 20 октября 2010. Արխիվացված օրիգինալից 10.04.2017-ին. Վերցված է 8.04.2017-ին.
  22. «Annie Get Your Gun». Variety. 14 августа 2000. Արխիվացված օրիգինալից 30.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  23. «Radiant Baby». Variety. 2 марта 2003. Արխիվացված օրիգինալից 30.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  24. "Lena Hall" Արխիվացված 2014-06-27 Wayback Machine playbillvault.com
  25. «Where are they now?: Legally Blonde – The Musical: The Search for Elle Woods». Stage Door Dish. 3 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  26. «Green Eyes, with Blaemire, Carvajal, Watkinson and Bloch, Begins Aug. 16». Playbill.com. 16 августа 2008. Արխիվացված օրիգինալից 1.04.2017-ին. Վերցված է 31.03.2017-ին.
  27. «Futuristic Pop Tuner Bedbugs!!! Begins NYMF Run Sept. 16». Playbill.com. 16 сентября 2008. Արխիվացված օրիգինալից 1.04.2017-ին. Վերցված է 31.03.2017-ին.
  28. «Enter Singing: Giant Bedbugs, Fancy Boys, Bank Robbers, Potato Farmers». NY Times. 30 сентября 2008. Արխիվացված օրիգինալից 1.04.2017-ին. Վերցված է 31.03.2017-ին.
  29. «Rooms: A Rock Romance». Internet Off-Broadway Database. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2.04.2017-ին.
  30. «Celina Carvajal to Play The Toxic Avenger's Sexy Blind Librarian». Broadway.com. 29 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 31.03.2017-ին.
  31. «Lea DeLaria & More Join A.R.T.'s Prometheus Bound, Starring Gavin Creel». Broadway.com. 1 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2.04.2017-ին.
  32. «Prometheus Bound». Variety. 7.03.2011. Արխիվացված օրիգինալից 30.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  33. «'Chix 6,' a rock kaleidoscope for the senses». Queens Chronicle. 13.10.2011. Վերցված է 30.03.2017-ին.
  34. «The Deafening». bandcamp.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  35. "Interview" Արխիվացված 2014-06-06 Wayback Machine broadwayworld.com, April 14, 2014
  36. «Lena Hall Hopes to Play Hedwig in Her Own Run». Playbill.com. 5 декабря 2016. Արխիվացված օրիգինալից 31.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  37. «Lena Hall on her history-making double play in 'Hedwig and the Angry Inch'». Los Angeles Times. 18 ноября 2016. Արխիվացված օրիգինալից 6.10.2012-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  38. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 10.06.2016-ին. Վերցված է 10.06.2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  39. «VIDEO: Tony Winner Lena Hall Makes Singing Guest Appearance on My Little Pony». Broadway World. 24 ноября 2015. Արխիվացված օրիգինալից 2.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  40. «Lena Hall: Rara Reacts to Rara [MLP Countess Coloratura]». YouTube. 21 ноября 2015. Արխիվացված օրիգինալից 4.02.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  41. Allen, Rebekah "Get ready to fall in love with Lena Hall" Արխիվացված 2016-03-25 Wayback Machine accessed 3-28-2016
  42. «VIDEO: Sneak Peek - Lena Hall & More Broadway Stars Set for New PBS Series NATURE CAT». Broadway World. 18 ноября 2015. Արխիվացված օրիգինալից 30.03.2017-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  43. «That's a Wrap on Becks!». JP Sound. 5 сентября 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 30.03.2017-ին.
  44. «How to Transcend a Happy Marriage». Internet Off-Broadway Database. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  45. «NYMF Excellence Awards Announced!». Bedbugsmusical.com. 23.10.2008. Արխիվացված օրիգինալից 1.04.2017-ին. Վերցված է 31.03.2017-ին.
  46. «HEDWIG's Lena Hall Wins Tony for Best Featured Actress in a Musical». Broadway World. 2014 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  47. «Drama League Awards Go Broad with Crowded List of 2014 Nominations». Variety. 23.04.2014. Արխիվացված օրիգինալից 22.06.2017-ին. Վերցված է 1.04.2017-ին.
  48. «Time to #VoteBway! Les Miz & If/Then Lead 2014 Broadway.com Audience Choice Award Nominations». Broadway.com. 5.05.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 8.04.2017-ին.
  49. «Darren Criss, Lena Hall, and More Earn Los Angeles Drama Critics Circle Nominations». Theater Mania. 24.02.2017. Արխիվացված օրիգինալից 2.04.2017-ին. Վերցված է 1.04.2017-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Հոլլ» հոդվածին։