Լենա Դանհեմ
Լենա Դանհեմ ⟨անգլ.՝ Lena Dunham, մայիսի 13, 1986[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4]⟩, ամերիկացի դերասանուհի, գրող, պրոդյուսեր և ռեժիսոր[6][7]։ Առավել հայտնի է որպես HBO ստուդիայի Աղջիկներ սերիալի ստեղծող, սցենարիստ և աստղ․ այս դերակատարման համար նա առաջադրվել է Էմմի մրցանակի բազում անվանակարգերում և արժանացել երկու Ոսկե գլոբուսի[8][9]։ Դանհեմը հանդես է եկել նաև որպես Աղջիկներ սերիալի մի քանի էպիզոդի ռեժիսոր և դարձել առաջին կինն, ով արժանացել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխության մրցանակին Հումորային սերիալի լավագույն ռեժիսոր անվանակարգում[10]։ Աղջիկներ սերիալից առաջ Դանհեմը հեղինակել, նկարահանել և խաղացել է իր կիսակենսագրական "Մատնաչափ կահույք" (Tiny Furniture, 2010) հեղինակային ֆիլմում, որի համար նա արժանացել է "Անկախ ոգի" մրցանակի Լավագույն առաջին սցենար անվանակարգում[11]։
Լենա Դանհեմ անգլ.՝ Lena Dunham | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1986[1][2][3][…] (34 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[4] |
Կրթություն | Օբերլինի քոլեջ (2008), Նոր Դպրոց և Սուրբ Էննի դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ընտրանի | Delusional Downtown Divas? |
Ծնողներ | հայր՝ Carroll Dunham?, մայր՝ Laurie Simmons? |
Պարգևներ և մրցանակներ | Ամերիկյան կինոակադեմիայի տնօրենների մրցանակ՝ կատակերգական ժանրի լավագույն ռեժիսորական աշխատանքի համար և Անկախ ոգի մրցանակ |
lenadunham.com | |
2013 թվականին Դանհեմն ընդգրկվել է Թայմս տարեգրի՝ Աշխարհի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակում[12]։ 2014 թվականին լույս է տեսեն Դանհեմի առաջին գիրքը՝ "Ես ձեր մտածածը չեմ․ Երիտասարդ կինը պատմում է, թե ինչ է "սովորել""[13]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1023029987 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ "Lena Dunham - United States Public Records". FamilySearch. Archived from the original on March 7, 2016. Retrieved March 5, 2016.
- ↑ Gross, Terry (December 7, 2010). "Lena Dunham's Big Dreams Rest On 'Tiny Furniture'". Fresh Air. NPR. Archived from the original on March 4, 2016. Retrieved March 5, 2016.
- ↑ "Lena Dunham - Bio". Academy of Television Arts & Sciences / Emmy Award. Archived from the original on March 4, 2016. Retrieved March 5, 2016.
- ↑ "Winners & Nominees: Lena Dunham". Hollywood Foreign Press Association / Golden Globe Award. Archived from the original on January 19, 2016. Retrieved March 5, 2016.
- ↑ Gates, Anita (Fall 2013). "The It Girl". Directors Guild of America. Archived from the original on March 8, 2016. Retrieved March 5, 2016.
- ↑ "26th Independent Spirit Awards Winners – 'Black Swan' Gets Four!". Firstshowing.net. Archived from the original on December 1, 2011. Retrieved June 29,2011.
- ↑ Danes, Claire. "The 2013 TIME 100". Time. ISSN 0040-781X. Archived from the original on July 9, 2016. Retrieved June 26, 2016
- ↑ Gross, Terry (September 29, 2014). "Lena Dunham On Sex, Oversharing And Writing About Lost 'Girls'". Fresh Air. NPR. Archived from the original on March 6, 2016. Retrieved March 5, 2016.