Լեյկո Իկեմուրա (イケムラレイコ, Ikemura Reiko, օգոստոսի 22, 1951(1951-08-22)[1] կամ օգոստոսի 21, 1951(1951-08-21)[2][3], Ցու, Ճապոնիա), ճապոնացի-շվեյցարացի նկարչուհի և քանդակագործ[7]։

Լեյկո Իկեմուրա
ճապ.՝ イケムラレイコ
Ծնվել էօգոստոսի 22, 1951(1951-08-22)[1] (73 տարեկան) կամ օգոստոսի 21, 1951(1951-08-21)[2][3] (73 տարեկան)
ԾննդավայրՑու, Ճապոնիա
Քաղաքացիություն Շվեյցարիա և  Ճապոնիա
ԿրթությունOsaka University of Foreign Studies? (1972), European Ceramics Work Center? (դեկտեմբերի 1, 1995)[4] և Royal Academy of Fine Arts of Saint Isabel of Hungary? (1978)
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, համալսարանի դասախոս, նկարազարդող, խեցեգործ և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ[5], գեղանկարչություն[5], ջրաներկ[5], յուղաներկ[5] և քանդակագործություն
Պարգևներ
Կայքleiko.info(անգլ.)
 Leiko Ikemura Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լեյկո Իկեմուրան 1970-1972 թվականներին սովորել է Օսակայի համալսարանում։ Այնուհետև 1973-1978 թվականներին մեկնել է Իսպանիա՝ Գրանադա և Սևիլյա քաղաքներ՝ ուսանելու Գեղարվեստի ակադեմիայում։ 1979 թվականին Իկեմուրան բնակություն է հաստատում Ցյուրիխում և այնտեղ աշխատում 4 տարի։ Առաջին հասուն կտավները նկարել է 1980 թվականին։ Նկարչի անհատական հանրային ցուցահանդեսը տեղի է ունեցել 1983 թվականին Գերմանիայի Բոն քաղաքում։ Նույն թվականին նկարչական գործունեություն է ծավալել Նյուրնբերգում։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Իկեմուրան ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ այնպիսի պատկերասրահներում և հանրային հաստատություններում, ինչպիսիք են՝ Բազելի ժամանակակից արվեստի թանգարանը (գերմ.՝ Kunstmuseum Basel Gegenwart), Մելբուրնի միջազգային բիեննալեն՝ Ճապոնիայի տաղավարում։ 1985 թվականին տեղափոխվել է Քյոլն։ Քանդակի հետ աշխատելու հետաքրքրությունը սկսել է 1987 թվականին։ 1990-ական թվականներին Լեյկո Իկեմուրան հիմնականում անդրադարձել է կանանց կերպարներին։ 1991 թվականին նա դարձել է Բեռլինի Գեղարվեստի համալսարանի պրոֆեսոր։

Իկեմուրան ապրում և ստեղծագործում է Բեռլինում և Քյոլնում։

Մրցանակներ

խմբագրել
  • 2013: JaDe մրցանակ JaDe հիմնադրամից (ճապոնա-գերմանական հիմնադրամ)
  • 2008: Ավգուստ Մակեի մրցանակ, Մեշեդե և Հոհզաուերլանդ քաղաքներում, Գերմանիա
  • 2007: Իզերլոն արվեստի մրցանակ, Իզերլոն քաղաքի Խնայողական բանկի քաղաքացիների հիմնադրամի կողմից, Գերմանիա
  • 2002: Ժոզեֆ և Աննի Ալբերս հիմադրամ, արվեստագետի նստավայր, Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
  • 2001: "Deutscher Kritikerpreis" մրցանակ, Գերմանական քննադատների ասոցիացիա, Բեռլին, Գերմանիա
  • 1988: Jury մրցանակ, Բնօրինակ գրաֆիկաների միջազգային տրինալե, Գրենհեն, Շվեյցարիա
  • 1983 - 84: "Nuremberg Stadtzeichnerin", արվեստի պաշտոնական դրամաշնորհ Ֆաբեր Կաստելի և Նյուրնբերգ քաղաքի կողմից
  • 1982: Kaiserswerth արվեստի մրցանակ, Դյուսելդորֆ, Գերմանիա
  • 1981: Մրցանակ՝ Շվեյցարիայում գրաֆիկական արվեստի հիմադրամի կողմից, Ցյուրիխ, Շվեյցարիա
  • 1981: Ցյուրիխ քաղաքի դրամաշնորհ, Շվեյցարիա
  • 1981: Կիֆեր Հաբլիցել հիմնադրամի դրամաշնորհ, Շվեյցարիայի մշակույթի դաշնային բյուրո

Հանրային հավաքածուներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 SIKART — 2006.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. https://ekwc.nl/?p=3539
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 Curriculum vitae
  7. Leiko Ikemura im Dialog mit Donata & Wim Wenders, hrsg. von Stiftung Brandenburger Tor/ Max Liebermann Haus, Verlag der Buchhandlung Walther König, Köln 2018, ISBN 978-3-96098-363-7.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյկո Իկեմուրա» հոդվածին։