Լեյկոպլաստներ (հուն․՝ λευκός – սպիտակ և πλαστός – ծեփված), բարձրակարգ և որոշ ստորակարգ բույսերի կենդանի բջիջներում պարունակվող անգույն մարմնիկներ՝ պլաստիդներ։ Լեյկոպլաստները փոքր են, կլոր կամ օվալաձև։ Լեյկոպլաստներում պարզ միացություններից սինթեզվում են ավելի բարդ օրգանական միացություններ՝ օսլա, ճարպեր ու սպիտակուցներ, որոնք կուտակվում են արմատներում, կոճղեզներում և սերմերի էնդոսպերմում։ Ըստ կուտակվող նյութերի բնույթի լեյկոպլաստները բաժանվում են ամիլոպլաստների, էլեոպլաստների և պրոտեինապլաստների։

Կարտոֆիլի լեյկոպլաստներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 535