Լեյլի Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Լեյլի Խաչատրյան (մայիսի 2, 1930, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2015[1], Երևան, Հայաստան), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2003 թվական)։
![]() | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1930 |
Ծննդավայր | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 30, 2015[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբոր դուստրն է։ Առաջին ամուսինը եղել է նկարիչ Ռաֆայել Բաբայանը։
Կենսագրություն Խմբագրել
Լեյլի Խաչատրյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 2-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզում։ Երաժշտական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Վախթանգովի թատրոնին կից ուսումնարանում։ Սովորել է նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում[2][3]։
Կյանքի վերջին տարիներին Լեյլի Խաչատրյանը հրատարակել է իր դիտումների ու ապրումների մասին պատմող գիրք[4]։
Դերեր Խմբագրել
Խաղում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Նրա հերոսուհիները չեն կորցնում հումորի զգացումը, հոգու քնքշությունը, լիրիզմը, կյանքի ընկալման գեղեցկությունը, որը բնորոշ է նրան նաև որպես անձնավորության[5]։
- Բարտարա` «Հեքիաթ սիրո մասին»
- Փեփրոն՝ «Արտասահմանցի փեսացուն»
- Աֆրոդիտե՝ «Հերակլեսի 13-րդ սխրանքը»
- Լիդիա Վասիլևնա՝ «Հնաոճ կատակերգություն»
- Գոլդա՝ «Հիշատակման աղոթքը»
Պարգևներ, մրցանակներ Խմբագրել
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2003
- Առաջինն է արժանացել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակին՝ թատերական արվեստում ունեցած մեծ ավանդի համար, 2000
- Մովսես Խորենացու մեդալ
- «Պատվո նշան» շքանշան, 1976
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=827
- ↑ «Լեյլի Խաչատրյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-05-ին։ Վերցված է 2018-02-18
- ↑ Լեյլի
- ↑ Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանը
- ↑ Լեյլի Խաչատրյան(չաշխատող հղում)
Գրականություն Խմբագրել
- Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 92 ISBN 978-99930-1-133-0