Լեյլի
հայ թարգմանիչ, բանաստեղծ
Լեյլի (Փառանձեմ Սահակի Տեր-Մկրտչյան-Սահակյան, հունվարի 3, 1892, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 28, 1951, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի։
Լեյլի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1892 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1951 (59 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանաստեղծուհի |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում, նրա ծնողները Թիֆլիս էին տեղափոխվել Ղարաքիլիսայի գավառի Ձորագյուղ գյուղից։ Լեյլին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, ապա որպես թարգմանչուհի աշխատել տարբեր հիմնարկություններում։ Նրա մասին ջերմությամբ է արտահայտվել Վահան Տերյանը։ Եղիշե Չարենցի մտերիմներից էր[2]։ Կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է[3]:
Լեյլիի երկերի մատենագրությունԽմբագրել
- Կարոտ, Երևան, Հայպետհրատ, 1959, 163 էջ։
Լեյլիի կատարած թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել
- Սերգեյ Միխալկով, Առակներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 56 էջ։
- Իրինա Կարնաուխովա, Պատմություն համերաշխների մասին (վիպակ), Երևան, Պետհրատ, 1952, 245 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «AV Production - Լեյլի»։ avproduction.am։ Վերցված է 2020-01-03
- ↑ «Եղիշե Չարենց և Լեյլի | Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի… | Գրանիշ» (en-US)։ Վերցված է 2020-01-03
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 213