Լեհաստանի հետախուզական գործակալություն

Հետախուզական ծառայություն (լեհ.՝ Agencja Wywiadu, AW), Լեհաստանի Հանրապետության հետախուզական ծառայություն, ստեղծվել է 2002 թվականին Պետական պահպանության վարչության լուծարումից հետո, որը բաժանվել էր Ներքին անվտանգության գործակալությունից (ՆԱԳ)։ Գործակալության ներկա ղեկավարն է բրիգադային գեներալ Մացեյ Հունյան[1]։

Լեհաստանի հետախուզական ծառայություն
Agencja Wywiadu
Տեսակհատուկ ծառայություն
ԵրկիրԼեհաստան
ԻրավասությունԼեհաստանի վարչապետ
Ստեղծվել է2002 թվականի հունիսի 29
ԳլխամասԼեհաստան, Վարշավա
Միրջին թվակազմըգաղտնի է
Նախորդող ծառայությունՊետական պահպանության վարչություն
ՂեկավարԲրիգադային գենեռալ Մացեյ Հունյա
ՆախագահPiotr Krawczyk?
Կայքaw.gov.pl

Գործառույթներ խմբագրել

Գործակալության գործունեությունը իրականացվում է միայն Լեհաստանի Հանրապետության տարածքում։ Գործակալությունը երկրի տարածքում կարող է իրականացնել սահմանափակ ծավալով գործողություններ։ Գործակալության գործառույթների մեջ է մտնում՝

  • ինֆորմացիայի ստացումը, վերլուծությունը, մշակումը և փոխանցումը, որը կարող է կարևոր դեր ունենալ Լեհաստանի Հանրապետության անվտանգության և արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսական ներուժի համար
  • Լեհաստանի Հանրապետության անկախությանն ու անձեռնմխելիությանը սպառնացող վտանգների բացահայտումն ու հակազդումը
  • Լեհաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց և դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովումը օտարերկրյա հատուկ ծառայություններից
  • գաղտնագրություն պաշտպանության ապահովումը լեհ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների, ինչպես նաև դիվանագիտական փոստի համար
  • միջազգային ահաբեկչության, էքստրեմիզմի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը
  • անօրինական զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի, թմրանյութերի, հոգեմեդ նյութերի, տեխնոլոգիաների և ծառայությունների անօրինական վաճառքի դեմ պայքարը, որը վտանգ են ներկայացնում պետության անվտագության համար
  • պայքարը զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ
  • սպառնալիքի բացահայտումը և վերլությունը, որոնք առաջանում են մոլորակի անկայուն շրջաններում
  • Ռադիոէլեկտրոնային հետախուզության կառավարումը[2]։

Կազմակերպական կառուցվածքը խմբագրել

Այս պահին գործակալությունը ունի հետևյալ ստորաբաժանումները

  • 1-ին բյուրո
  • 2-րդ բյուրո
  • 3-րդ բյուրո
  • 4-րդ բյուրո
  • 5-րդ բյուրո
  • 6-րդ բյուրո
  • 7-րդ բյուրո
  • 8-րդ բյուրո
  • 9-րդ բյուրո
  • 10-րդ բյուրո
  • Ուսումնական կենտրոն
  • Իրավական դեպարտամենտ

Բացի այդ АW գործակալության ղեկավարը իրավունք ունի ստեղծել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական նոր ստորաբաժանումներ[3]։

Հետախուզական գործակալության ղեկավարություն խմբագրել

  • Գործակալության ղեկավար՝ բրգադային գեներալ Հունյա Մացեյ
  • Ղեկավարի տեղակալ՝ գնդապետ Պավել Վոզնյակ
  • Ղեկավարի տեղակալ՝ փոխգնդապետ Մարկ Յուշակ
  • Ղեկավարի տեղակալ՝ փոխգնդապետ Մարեկ Ստեմպեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Brigadier General Maciej Hunia»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2017-05-01 
  2. «Object of Activity and Tasks of the Foreign Intelligence Agency»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2017-05-01 
  3. «Organizational structure of the Foreign Intelligence Agency»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2017-05-01