Պատերազմ լեհական ժառանգության համար

(Վերահղված է Լեհական ժառանգությանից)

Պատերազմ լեհական ժառանգության համար (լեհ.՝ Wojna o sukcesję polską, 1733–35), մի կողմից Ռուսաստանի, Ավստրիայի, Սաքսոնիայի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի միջև։

Դանցիգի պաշարումը ռուս-սաքսոնական ուժերի կողմից (1734)

Առիթը եղել է Ավգուստ II-ի մահից (1733) հետո լեհական թագավորի ընտրությունը։ Ֆրանսիան առաջ է քաշել Ստանիսլավ Լեշչինսկու թեկնածությունը, որի գահակալությամբ կարող էր պետությունների բլոկ ստեղծել (Ֆրանսիայի գլխավորությամբ) ընդդեմ Ռուսաստանի։ Ռուսաստանը և Ավստրիան պաշտպանում էին սաքսոնական կուրֆյուրստ Ֆրիդրիխ Ավգուստ II-ին։ Ցարական կառավարությունը զորք մտցրեց Լեհաստան։ 1733 թվականի սեպտեմբերի 12-ին Լեշչինսկին ընտրվեց թագավոր։ Հոկտեմբերի 5-ին ռուսական զորքերի գրաված տարածքներում թագավոր հռչակվեց Ֆրիդրիխ Ավգուստը (Օգոստոս III

Սկսված պատերազմն ավարտվեց 1735 թվականի նախնական և 1738 թվականի վերջնական ավստրո–ֆրանսիական Վիեննայի հաշտության պայմանագրով, որին միացան Ռուսաստանը, Լեհաստանը և ուրիշներ։ Ֆրանսիան լեհական թագավոր ճանաչեց Օգոստոս III-ին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 519
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատերազմ լեհական ժառանգության համար» հոդվածին։