Լեզվաբանության մեջ, լեզվի մահը տեղի է ունենում այն դեպքում, երբ լեզուն կորցնում է իր վերջին լեզվակրին։ Ավելի լայն իմաստով, լեզվի ոչնչացումը տեղի է ունենում այն դեպքում, երբ լեզուն այլևս հայտնի չէ նաև երկրորդ լեզվով խոսողներին։ Այլ նմանատիպ եզրույթներըն ընդգրկում են «լինգուիսայդ» եզրույթն, որը լեզվի մահն է բնական կամ քաղաքական պատճառներից, և հազվադեպ «գլաթոֆաջի» եզրույթն, որը փոքր լեզվի կլանումը կամ փոխարինումն է խոշոր լեզվով[1][2]։

Դորոթի Փենթրիթը ավանդաբար համարվում է Կորնական լեզվի վերջին բնիկ խոսողը:

Լեզվի մահ մի գործընթաց է, որի ընթացքում խոսողների համայնքի լեզվական կարողության մակարդակն իրենց լեզվական բազմազանության մեջ նվազում է, ի վերջո հանգեցնում է նրան, որ չեն լինում լեզվական բազմազանությամբ բնիկ կամ լավ խոսողներ։ Լեզվի մահը կարող է ազդելլ ցանկացած լեզվական ձևի վրա՝ ներառյալ բարբառները։ Լեզվի մահը չպետք է շփոթել լեզվի կորսստի հետ, որը նկարագրում է անհատի մայրենի լեզվի տիրապետման կորուստը[3]։

Ժամանակակից ժամանակաշրջանում (1500 թվականից սկսած, գաղութատիրության աճից հետո) լեզվի մահը սովորաբար առաջնում է մշակութային յուրացման գործընթացի արդյունքում, որը հանգեցնում է լեզվի փոփոխման և մայրենի լեզվի աստիճանական հրաժարման` ի օգուտ օտար լինգվա ֆրանկայի, հիմնականում եվրոպական երկրներում[4][5][6]։

Ինչ վերաբերում է 2000ական թվականներին, ամբողջ աշխարհում գոյություն ունեն մոտավորապես 7,000 մայրենի լեզվով խոսող լեզուներ։ Այս լեզուների մեծ մասն աննշան լեզուներ են, որոնք գտնվում են վերացման վտանգի տակ. Ըստ 2004 թվականինին հրապարակված մի գնահատման ակնկալվում է, որ ներկայում խոսակցված լեզուների մոտ 90% -ը կվերանա մինչև 2050 թվականը[7]։

Տեսակներ խմբագրել

 
Մագաթի Քեյի վերջին երեք լեզվակիրները

Լեզվի մահը սովորաբար լեզվական փոփոխության վերջնական արդյունքն է և կարող է դրսևորվել հետևյալ ձևերեցի մեկով՝

  • Աստիճանական լեզվի մահ՝ դանդաղ, ժամանակի ընթացքում
  • Ներքևից վերև լեզվի մահ՝ լեզվի օգտագործման դադարեցումը, բացի հատուկ հանգամանքներից (օրինակ՝ պատարագի լեզուն)
  • Վերևից ներքև լեզվի մահ՝ երբ լեզվական փոփոխությունը սկսվում է բարձր մակարդակի միջավայրում, ինչպիսին կառավարությունն է
  • Արմատական լեզվի մահ՝ լեզվի անհետացումն, երբ բոլոր լեզվակիրները դադարում են խոսել այդ լեզվով
  • Լինգվիսայդ (նաև հայտնի է որպես հանկարծակի մահ, լեզվի ցեղասպանություն, ֆիզիկական լեզվի մահ, կենսաբանական լեզվի մահ)
  • Լեզվի կրճատում՝ լեզվի տիրապետման կորուստ անհատական մակարդակով

Ամենատարածված գործընթացն, որը հանգեցնում է լեզվի մահվան այն է, երբ մեկ լեզվով բանախոսների համայնքը դառնում է երկլեզու մեկ այլ լեզվով և աստիճանաբար փոխում են հավատարմությունը դեպի երկրորդ լեզուն, մինչև նրանք դադարում են օգտագործել իրենց բնօրինակ, ժառանգության լեզուն։ Այս լեզվական ձուլման գործընթացը, որը կարող է լինել և՛ կամավոր, և՛ հարկադրված բնակչությանը։ Որոշակի լեզուների՝ հատկապես տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խոսողները, կարող են որոշել հրաժարվել իրենց լեզուներից տնտեսական կամ գործնական հիմքերի վրա ` ի օգուտ լեզուների, որոնք համարվում է որ ունեն ավելի մեծ օգուտ կամ հեղինակություն

Լեզուներն, որոնք ունեն բանախոսների փոքր, աշխարհագրորեն մեկուսացած բնակչություն կարող են մահանալ, երբ իրենց լեզվակիրները վերանում են ցեղասպանության, հիվանդության կամ բնական աղետի պատճառով։

Սահմանում խմբագրել

Լեզուն կարող է հռչակվել մահացած, նույնիսկ եթե վերջին մայրենի խոսողը դեռ չի մահացել։ Եթե կան միայն մի քանի ողջ տարեց լեզվակիրներ, և նրանք այլևս չեն օգտագործում լեզուն հաղորդակցության համար, ապա լեզուն արդյունավետորեն մահացած է։ Այն լեզուն, որը հասել է կիրառման այսպիսի նվազեցված փուլի, ընդհանուր առմամբ համարվում է մահացող[3]:Աշխարհում խոսվող լեզուներից կեսը չեն ուսուցանվում երեխաների նոր սերնդին[3]։ Երբ լեզուն այլևս մայրենի լեզու չէ, այսինքն, եթե ոչ մի երեխա չի ներգրավվում այդ լեզվի մեջ որպես իրենց հիմնական լեզու- փոխանցման գործընթացը ավարտվում է և լեզուն ինքն իրեն չի կարող գոյատևել ներկայիս սերնդից այն կողմ։

Լեզվի մահը հազվադեպ է լինում հանկարծակի դեպք, բայց դանդաղ գործընթաց է, երբ յուրաքանչյուր սերունդը սովորում է լեզուն ավելի ու ավելի քիչ, մինչև նրա կիրառությունը իջեցվում է ավանդական օգտագոծման տիրույթ, ինչպիսիք են պոեզիան և երգը։ Սովորաբար լեզվի փոխանցումը մեծահասակներից երեխաներին դառնում է ավելի ու ավելի սահմանափակ, մինչև այն վերջնական շրջանակը, երբ այդ լեզովող խոսող մեծահասակները կմեծացնեն այնպիսի երեխաներ, ովքեր երբեք լեզվին չեն տիրապետի սահուն կերպով։ Այս գործընթացի հանգուցալուծման հասած օրինակներից մեկն է Դալմատինյան լեզուն։

Հետևանքները քերականության վրա խմբագրել

Լեզվի կորստի ընթացքում, որին երբեմն լեզվաբանական գրականության մեջ անվանում են հնացած, այն լեզուն որը անհետանում է սովորաբար կրում է փոփոխություններ, քանի որ խոսողները իրենց լեզուն դարձնում են ավելի նման այն լեզվին, որին անցում են կատարում։ Այս փոփոխության գործընթացը նկարագրվել է Ապպելի կողմից (1983), երկու կատեգորիաներով, չնայած նրանք փոխադարձաբար բացառիկ չեն։ Հաճախ խոսողները փոխարինում են իրենց սեփական լեզվի տարրերը մեկ այլ բանով այն լեզվից, որին անցում են կատարում։ Նաև, եթե նրանց ժառանգության լեզուն ունի մի տարր, որը նոր լեզուն չունի, խոսողները կաորող են դուրս մղել այն։

  • չափից դուրս ընդհանրացում,
  • չափից քիչ ընդհանրացում,
  • հնչյունաբանական հակասդրությունների կորուստ,
  • փոփոխականություն,
  • շարադասության փոփխություններ
  • ձևաբանական կորուստ, ինչպիսիք դիտարկվել են Գելական շոտլանդերենում Արևելյան Սադրլենդում, Շոտլանդիա (Դորիան։ 1978), մինչդեռ հմուտ խոսողները դեռ օգտագործում էին պատմական հոգնակի կազմությունը, մինչդեռ մասնակի խոսողները օգտագործում էին պարզ ածանցում կամ չէին ներառում որևէ հոգնակի կազմություն ընդհանրապես։
  • սինթետիկ ձևաբանական-շարահյուսությունը կարող է դառնալ ավելի վերլուծական,
  • շարահյուսության կորուստ(օրինակ՝ բառային կատեգորիաներ, բարդ կառուցվածքներ),
  • բառակազմության արդյունավետության կորուստ,
  • ոճի կորուստ, ինչպիսին է օրինակ ծիսական խոսքի կորուստը[8],
  • ձևաբանական աստիճանավորում[9],
  • անալոգիական աստիճանավորում։

Լեզվի վերակարևորում խմբագրել

Լեզվի վերակենդանացումը փորձ է դանդաղեցնելու կամ հակադարձելու լեզվի մահը։ Լեզվի վերակենդանացման ծրագրերը ընթացքի մեջ են շատ լեզուներում, և ունեն տարբեր աստիճանի հաջողություն։

Իսրայելում եբրայերենի վերածնունդը միակ օրինակն է, երբ լեզուն ձեռք է բերել նոր մայրենի լեզվով խոսողներ, այն բանից հետո երբ երկար ժամանակահատված անհետացած է եզել ամենօրյա կիրառությունից՝ օգտագործվելով միայն որպես ծիսակատարությունների լեզու[10]։ Նույնիսկ եբրայերենի դեպքում, կա մի տեսություն, որը պնդում է, որ «եբրայերենի վերածնունդն անողներն, ովքեր ցանկանում էին մաքուր եբրայերեն խոսել, ձախողվեցին։ Արդյունքը հրաշալի և բազմակողմանի իսրայելական լեզուն է, որն ոչ միայն բազմաշերտ է, այլ նաև բազմաղբյուր։ Կլինիկորեն մահացած լեզվի վերածնունդն անհավանական կլինի առանց վերածնողների մայրենի լեզվի կամ լեզուների հետ խաչասերման»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zuckermann, Ghil'ad, "Stop, revive and survive", The Australian Higher Education, June 6, 2012.
  2. Calvet, Jean-Louis. 1974. Langue et colonialisme: petit traité de glottophagie. Paris.
  3. 3,0 3,1 3,2 Crystal, David (2000) Language Death. Cambridge, UK: Cambridge University Press. p. 19
  4. Byram, Michael; Hu, Adelheid (2013-06-26). Routledge Encyclopedia of Language Teaching and Learning. Routledge. ISBN 1136235531.
  5. Walt, Christa Van der (2007-05-01). Living Through Languages: An African Tribute to René Dirven. AFRICAN SUN MeDIA. ISBN 9781920109707.
  6. Hall, Christopher J.; Smith, Patrick H.; Wicaksono, Rachel (2015-05-11). Mapping Applied Linguistics: A Guide for Students and Practitioners. Routledge. ISBN 1136836233.
  7. Study by language researcher, David Graddol". MSNBC. 2004-02-26. Retrieved 2012-03-22. Ian on Friday, January 16, 2009 61 comments (2009-01-16). "Research by Southwest University for Nationalities College of Liberal Arts". Chinasmack.com. Retrieved 2012-03-22.. Ethnologue records 7,358 living languages known,"Ethnologue". Ethnologue. Archived from the original on October 5, 2001. Retrieved 2012-03-22. but on 2015-05-20, Ethnologue reported only 7,102 known living languages; and on 2015-02-23, Ethnologue already reported only 7,097 known living languages.
  8. Knowles-Berry, Susan (Winter 1987). "Linguistic decay in Chontal Mayan: the speech of semi-speakers". Anthropological Linguistics. 29 (4): 332–341. JSTOR 30028108.
  9. Dorian, Nancy C. (September 1978). "Fate of morphological complexity in language death: Evidence from East Sutherland Gaelic". Language. 54 (3): 590–609. doi:10.1353/lan.1978.0024. JSTOR 412788.
  10. Hinton, Leanne; & Hale, Ken (eds.). 2001. The Green Book of Language Revitalization in Practice. San Diego: Academic Press.
  11. Zuckermann, Ghil'ad, "Aboriginal languages deserve revival" Archived 2009-09-23 at the Wayback Machine., The Australian Higher Education, August 26, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել