Լեզուների դասակարգում, (դասակարգություն), աշխարհի լեզուների խմբավորումը որոշակի լեզվաբանական սկզբունքների և լեզուների մեջ գոյություն ունեցող որոշ կարգի ընդհանուր բնութագրերի հիման վրա։

Կան մի շարք լեզվաբանական դասակարգումներ՝

Ժամանակակից լեզվաբանության մեջ ընդունված են ծագումնաբանականը և տիպաբանականը։ Լեզուների ծագումնաբանական դասակարգումը լեզուները խմբավորում է ցեղակցական կապերի հիման վրա։ Ցեղակից լեզուների ամբողջությունը կազմում է մեկ Լեզվաընտանիք (հնդեվրոպական, ուգրոֆիննական, սեմական ևն)։ Լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուները, ըստ ցեղական կապերի սերտության, խմբավորում են լեզվաճյուղերի, սրանք էլ՝ Լեզվախմբերի (ենթաճյուղերի) մեջ։ Շատ լեզուների ցեղակցական կապերը դեռևս պարզված չեն. դրանք կամ միավորվում են առանձին լեզվախմբերի մեջ, կամ էլ մնում են առանձին (օրինակ, մայա, ճապոներեն

Տիպաբանական դասակարգումը հիմնված է լեզվական միավորների (բառ, բառաձև, նախադասություն, նախադասության անդամներ) կառուցատիպի ընդհանուր բնութագրերի վրա։ Դասակարգման հիմքում կարող են ընկած լինել տարբեր հատկանիշներ (հնչյունաբանական, ձևաբանական, շարահյուսական, իմաստաբանական)։ Տիպաբանական դասակարգմանը պատմականորեն նախորդած և առավել մշակված դասակարգումն է ձևաբանականը, որը հիմնված է լեզուների ձևաբանական կառուցատիպի ընդհանուր հատկանիշների վրա։
Ըստ ձևաբանական դասակարգման լեզուները բաժանվում են չորս տիպերի,
ա. անջատական
բ. կցական,
գ. թեքական,
դ. բազմահամադրական (ներմարմնավորող)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 517