Լեդի Ֆրենսիս Կարֆեքսի անհետացումը

«Լեդի Ֆրենսիս Կարֆեքսի անհետացումը» (անգլ.՝ The Disappearance of Lady Frances Carfax), հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից մեկը, որը գրել է անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլը։ Ընդգրկված է «Նրա վերջին խոնարհումը» պատմվածքների ժողովածուում, որ հրատարակվել է 1917 թվականին Strand Magazine-ում։

Լեդի Ֆրենսիս Կարֆեքսի անհետացումը
The Disappearance of Lady Frances Carfax
The Disappearance of Lady Frances Carfax 04.jpg
Տեսակպատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1911
The Disappearance of Lady Frances Carfax

ՍյուժեԽմբագրել

Օգնության համար Շերլոկ Հոլմսին է դիմում մի միայնակ ազնվական կնոջ՝ լեդի Ֆրենսիս Կարֆեքսի տարեց սպասուհին։ Մի քանի շաբաթ առաջ նա հեռացել է Լոզանում գտնվող հյուրանոցից, և նրանից այլևս ոչ մի լուր չկա։ Հոլմսը Վաթսոնին առաջարկում է հետաքննություն անցկացնել, քանի որ այդ ժամանակ ինքն իբր թե չի կարող լքել Լոնդոնը։

Վաթսոնը մեկնում է Եվրոպա՝ Լոզան, իսկ հետո Բադեն։ Նա իմանում է, որ լեդի Կարֆեքսին հետապնդում է մի կոպիտ և վայրի անգլիացի։ Բադենում լեդի Կարֆեքսը ծանոթացել է քարոզիչ և բժիշկ Շլեզինգերի և նրա կնոջ հետ, և նրանց հետ միասին Լոնդոն է տեղափոխվել։ Որոշելով շփվել լեդի Կարֆեքսի նախկին սպասուհու՝ մադմուազել Մարի Դևինի հետ՝ Վաթսոնը մեկնում է Մոնպելիե, որտեղ պատահաբար հանդիպում է լեդի Կարֆեքսին հետապնդող անգլիացուն։ Նրանց միջև ծեծկռտուք է սկսվում, որը դադարեցնում է Հոլմսը, որը, ինչպես պարզվում է, այդ ողջ ընթացքում եղել է Վաթսոնի կողքին՝ անցկացնելով իր սեփական հետաքննությունը։ Պարզվում է, որ անգլիացին Ֆիլիպ Գրինն է, որ սիրահարված է լեդի Կարֆեքսին, և որը նունպես նրան է փնտրում։ Հոլմսը հաղորդում է Գրինին, որ իրավիճակը բավականին տագնապալի է, քանի որ լեդի Կարֆեքսը ընկել է ավստրիացի վտանգավոր խաբեբա Փիթերսի և նրա անգլուհի հանցակցի ձեռքը։

Վերադառնալով Լոնդոն՝ Հոլմսը և Գրինը անհետացած լեդի Կարֆեքսին գտնելու համար մանրակրկիտ որոնումներ են անցկացնում։ Որոշ ժամանակ անց Գրինը մի կնոջ հետք է գտնում, որը լեդի Կարֆեքսի զարդերից մեկը գրավատուն է բերում։ Այդ կինն աշխատում է դագաղագործի խանութում և Փիթերսի հանցակիցն է։ Հոլմսը ենթադրում է, որ լեդի Կարֆեքսին ուժով փակի տակ են պահում կամ էլ արդեն սպանել են և խանութից դագաղի մեջ տեղափոխելու են նրան։ Հոլմսը Վաթսոնին առաջարկում է անհապաղ զննել հանցագործների բնակատեղին։ Բնակատեղի ներխուժելով՝ Հոլմսն իրեն ճանաչող Փիթերսին հրամայում է բացել դագաղը։ Սակայն դագաղի մեջ գտնվում է մի մահացած տարեց կին, այլ ոչ թե լեդի Կարֆեքսը։ Հոլմսը փորձում է շարունակել որոնումները, սակայն Փիթերսի հանցակիցը մի ոստիկանի է բերում, որ Հոլմսին կոչ է անում չխախտել օրենքը։ Վշտացած Հոլմսն ստիպված է դադարեցնել անօրինական զննումը։

Հաջորդ առավոտյան Հոլմսը, որ հանկարծակի կռահում է հանցագործների դավադրության մասին, Վաթսոնի ուղեկցությամբ նորից ներխուժում է Փիթերսի խանութ։ Փիթերսի՝ Հոլմսի անօրինության մասին գոռոցներին ի պատասխան Հոլմսը հայտարարում է, որ թաղումը հետաձգվում է, քանի որ հիմա այստեղ է ժամանելու ոստիկանությունը՝ խուզարկության թույլտվությամբ։ Փիթերսը և նրա հանցակիցը անհապաղ փախչում են, իսկ Հոլմսը և Վաթսոնը, կոտրելով դագաղի կափարիչը, այնտեղ գտնում են անգիտակից լեդի Կարֆեքսին, որի դեմքի վրա քլորոֆորմով ներծծված բամբակ էր դրված։ Վաթսոնը և Հոլմսը ծայրահեղ միջոցներ են ձեռնարկում լեդի Կարֆեքսին վերակենդանացնելու և փրկում նրա կյանքը։

Հոլմսի կռահումը հիմնված է Փիթերսի տուն կատարած առաջին այցի վրա, երբ նա ուշադրություն դարձրեց դագաղի մեծության վրա, որի մեջ տարեց կնոջ մարմինն էր, և Հոլմսը սրամտորեն ենթադրեց, որ դագաղի մեջ կարող են տեղավորել նաև լեդի Կարֆեքսի մարմինը՝ այդ կերպով քողարկելով նրա մահը։

ԷկրանավորումԽմբագրել

1923 թվականին «Լեդի Ֆրենսիս Կարֆեքսի անհետացումը» պատմվածքն էկրանավորվել է Մեծ Բրիտանիայում ռեժիսոր Ջորջ Ռիդջվելի կողմից[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The Disappearance of Lady Frances Carfax, http://www.imdb.com/title/tt0180647/, վերցված է 2019-08-04 

Արտաքին հղումներԽմբագրել

  • "The Disappearance of Lady Carfax," Illustrations by Frederic Dorr Steele. The American Magazine, 73, No. 2 (December 1911), 130-142.
  • "The Disappearance of Lady Frances Carfax," Illustrated by Alec Ball. The Strand Magazine, 42, No. 252 (December 1911), 602-614. First appearance.
  • "The Disappearance of Lady Carfax," Sunday Chronicle [Manchester] (January 19, 1930), 9, 19. illus.