Լեգենդ փնտրողի մասին (ֆիլմ)

ֆիլմ

Լեգենդ որոնողի մասին, ֆենտեզի ժանրի սերիալ, որը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկայնդի կողմից գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ «Ճշմարտության սուրը» շարքի մոտիվներով։

Լեգենդ փնտրողի մասին
անգլ.՝ Legend of the Seeker
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքՃշմարտության թուրը
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորMichael Hurst?
ՊրոդյուսերՍեմ Ռեյմի
ԴերակատարներՔրեյգ Հորներ, Բրեդջիթ Ռիգան, Բրյուս Սփենս, Քրեյգ Փարկեր և Տաբրետ Բետել
ԵրաժշտությունԺոզեֆ ԼոԴուկա
ԿինոընկերությունABC Studios
Տևողություն45 րոպե
Պաշտոնական կայքէջ

Պատմություն խմբագրել

Ռիչարդ Սայֆերը՝ ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելը և կախարդ առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զառանդեռը։

Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։

Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։

Դերերում խմբագրել

  • Ռիչարդ Սայֆեր (Քրեյգ Հորներ) - երիտասարդ անտառապահ, ով դարձավ Փնտրող, ով պետք է սպաներ դաժան բռնակալ Դարկին Ռալին։ Որպես Փնտրող նա ստանում է Ճշմարտության Սուրը և ունակություն կարդալու հնագույն լեզվով։
  • Կելին Ամնեյլ (Բրեդջիթ Ռիգան) - Մայր-Խոստովանող, կանչված է Փնտրողին պահպանելու վտանգից։
  • Զեդիկուս Զուլ Զարանդեր (Բրյուս Սփենս) - կախարդ առաջին աստիճանի, մայրական կողմից Ռիչարդի պապը։ Օգնում էր Ռիչարդին իր միսսիան իրականացնելու համար։
  • Դարկին Ռալ (Կրեյգ Պարկեր) - Դ՚Հարի կառավարիչը և Փնտրողի թշնամին։
  • Կառա Մեյսոն (Տաբրետտ Բետելլ) - Մորդ-Սիտ, առաջ ենթարկվում էր Դարկին Ռալին, իսկ հետո դարձավ նրա թշնամին։

Արտադրություն խմբագրել

Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած են 22-ական սերիաներից։ [2] Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Борис Невский։ «Новости «Мира фантастики»: Очень востребованные правила»։ «Мир фантастики»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին։ Վերցված է 2009 թ․ մարտի 24 
  3. «'Legend of the Seeker' canceled»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին։ Վերցված է 2017 թ․ մարտի 5