Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում (նկար)

Հովհաննես Այվազովսկու նկար

«Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» (ռուս.՝ Вид Леандровой башни в Константинополе), հայազգի նկարիչ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից[1]։ Կտավը հեղինակը վրձնել է 1848 թվականին[2]։ Նկարում գլխավոր օբյեկտը Կույսի աշտարակն[3] է, որը կառուցված 12-րդ դարում. նկարված է Ստամբուլի նավահանգստից։ Յուղաներկով կտավի չափերն են 58 × 45,3 սմ։ Այսօր «Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Picto infobox artiste.png
Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում
Айвазовский (Гайвазовский) Иван (Оганес) Константинович Вид Леандровой башни в Константинополе.jpg
տեսակգեղանկար
նկարիչՀովհաննես Այվազովսկի
տարի1848
բարձրություն58 սանտիմետր
լայնություն45,3 սանտիմետր
ժանրբնանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմական ակնարկԽմբագրել

«Լեանդրի աշտարակի տեսարանը Կոստանդնուպոլսում» ստեղծագործությունը Հովհաննես Այվազովսկին վրձնել է 1848 թվականին։ Նկարի կենտրոնում պատկերված է Լեանդրի աշտարակը, որի հետին պլանում երևում են զանազան նավեր՝ սպիտակ առագաստներով, ինչպես նաև Կոստանդնուպոլսի հայտնի շինությունների ուրվագծեր։

Լեանդրի աշտարակ անվանումն առաջացել է հնագույն լեգենդից, որը երկու սիրահարների մասին է. նրանք էին Լեանդրը և Արտեմիս աստվածուհու քրմուհին՝ Հերոն։ Ամեն գիշեր Լեանդրը լողում էր նեղուցը, և ճանապարհը չկորցնելու նպատակով կողմնորոշվում էր կրակով, որը վառում էր Հերոն աշտարակի վրա։ Մի անգամ կրակը մարում է և պատանին ջրահեղձ լինում։ Առավոտյան ծովի ջրերը նրա անկենդան մարմինը հասցնում են Հերոյին. աղջիկը, ծանր վշտի մեջ, իրեն նետում է աշտարակից։

Թուրքերը այս պատմությունը փոփոխության են ենթարկել՝ վերագրելով իրենց։ Այսօր Լեանդրի աշտարակը կոչվում է Կույսի աշտարակ (թուրքերեն՝ Kız Kulesi):

Երկար ժամանակ սուլթանը չուներ երեխաներ և ջերմեռանդորեն աղոթում էր Ալլահին, որպեսզի կատարվեր երազանքը։ Մի անգամ սուլթանի երազին հայտնվում է մի դերվիշ և հուշում, որ շուտով սիրելի ստրկուհին՝ հարճերից մեկը, նրա համար լույս աշխարհ կբերի մի դուստր, որին անընդհատ կհենդապնդի օձի խայթոցը։ Դերվիշը խորհուրդ է տալիս, որպեսզի սուլթանը կառուցի մի աշտարակ, որը կպաշտպաներ աղջկան ինչպես օձերի խայթոցներից, այնպես էլ տղամարդկանց հայացքներից, որն էլ ավելի վտանգավոր է։ Սուլթանը, անսալով դերվիշի ձայնին, կառուցում է այդ շինություն։ Ի դեպ, արքայադստեր անունը Միհիր Շահիլ էր, որը նշանակում էր Գեղեցկության արեգակ։ Շատ արքայազներ փորձեցին խնդրել արքայադստեր ձեռքը, սակայն սուլթանը բոլորին կոպտորեն մերժում էր՝ հիշեցնելով, որ տղամարդու հայացքը կարող է մահացու լինել իր դաստեր համար։ Ստամբուլ է ժամանում պարսիկ արքայազնը, որը որոշում է, ինչ գնով էլ լինի, հանդիպել գեղանի օրիորդի հետ։ Արքայազնը օգնության համար դիմում է Ռամալային՝ մի խորամանկ պարսկուհու, ով ծպտվեց որպես ծաղկավաճառ։ Նրա համբավը շատ արագ տարածվում է ամբողջ Ստամբուլում։ Սուլթանը համաձայնում է, որպեսզի Ռամալան իր դստեր համար ծաղիկներ տանի աշտարակ, սակայն մի պայմանով, որպեսզի ծաղիկների կողովը տանի Ռամալայի դուստրը։ Պարսիկ արքայազնը հագնում է կանացի հանդերձանք և այդ կերպ հասնում է աշտարակ։ Սակայն այստեղ, երբ արքայադուստրը երկարում է ձեռքը, որպեսզի վերցնի ծաղիկները, կողովից դուրս է գալիս օձը և մահացու խայթում նրան։ Բոլորը ապշահարվեցին ու քարացան։ Միայն արքայազնը իրեն չի կորցնում և աղջկա ձեռքից բերանով թույնը ծծում է և դուրս հանում։ Արդյունքում պարսիկ արքայազնը փրկում է Միհիր Շահիլի կյանքը և սուլթանը նրան կնութան է տալիս տղային...

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Вид Леандровой башни в Константинополе»։ Третьяковская галерея։ Վերցված է 2020-08-18 
  2. «Вид Леандровой башни в Константинополе. 1848 год. Айвазовский»։ Айвазовский (ru-RU)։ 2017-01-13։ Վերցված է 2020-08-18 
  3. «Կույսի աշտարակը»։ 18.08.2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-10-ին 

Արտաքին հղումներԽմբագրել