Լեանդեր Դենդոնկեր

բելգիացի ֆուտբոլիստ

Լեանդեր Դենդոնկեր (հոլ.՝ Leander Dendoncker, ապրիլի 15, 1995(1995-04-15)[1][2][3][…], Passendale, Zonnebeke, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[4]), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[5]։

Լեանդեր Դենդոնկեր
Leander Dendoncker
Դենդոնկերը Բելգիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1995(1995-04-15)[1][2][3][…] (29 տարեկան)
Ծննդավայր Passendale, Zonnebeke, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա[4]
Հասակ 188 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 32
Պատանեկան կարիերա
2001-2003 Բելգիա Պասենդեյլ
2003-2009 Բելգիա Ռուսելարե
2009-2013 Բելգիա Անդերլեխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2019 Բելգիա Անդերլեխտ 125 (9)
2018-2019   Անգլիա Վուլվերհեմպտոն 19 (2)
2019-ներկա Անգլիա Վուլվերհեմպտոն 0 (0)
Ազգային հավաքական
2010-2011 Բելգիա Բելգիա Մ16 10 (0)
2011-2012 Բելգիա Բելգիա Մ17 8 (2)
2013-2014 Բելգիա Բելգիա Մ19 9 (0)
2014-2015 Բելգիա Բելգիա Մ21 5 (0)
2015-ներկա Բելգիա Բելգիա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 7-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Անդերլեխտ խմբագրել

Դենդոնկերը Անդերլեխտի ակադեմիայի սան է[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հուլիսի 21-ին՝ փոխարինելով Դենիս Պրատին Բելգիայի սուպերգավաթի Գենկի դեմ խաղում[7]։ Սեպտեմբերի 26-ին բելգիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[8]։ Առաջին հանդիպումը Բելգիայի առաջնությունում Դենդոնկերը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 1-ին՝ փոխարինելով Ալեքսանդար Միտրովիչին Օստենդեի դեմ խաղում[9]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 16-ին՝ խմբային փուլի Գալաթասարայի դեմ խաղում[10]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Լյերսի դեմ խաղում[11]։ Մարտի 11-ին Դենդոնկերը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[12][13][14]։ Մայիսի 22-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Բրյուգեի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-1 հաշվով[15]։ Իր առաջին լիարժեք մրցաշրջանում Դենդոնկերը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[16]։

2015 թվականի հոկտեմբերի 18-ին Դենդոնկերը գոլի հեղինակ դարձավ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[17]։ Անդերլեխտի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Բելգիայի գավաթի Աուդ-Հեվերլե Լյովենի դեմ խաղում, սակայն այս խաղում ստացավ կարմիր քարտ՝ հեռացվելով խաղադաշտից[18]։ Դեկտեմբերի 18-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Էյպենի դեմ խաղում[19]։ 2017 թվականի ապրիլի 13-ին Դենդոնկերը գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ հանդիպման 86-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[20][21]։ Մայիսի 21-ին նա գոլ խփեց Օստենդեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[22]։ 2018 թվականի մարտի 11-ին Դենդոնկերը հեռացվեց խաղադաշտից Անտվերպենի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 3-րդ րոպեին[23]։ Ապրիլի 29-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շառլերուայի դեմ խաղում[24]։ Անդերլեխտի առաջին թիմի կազմում Դենդոնկերը անցկացրեց 171 հանդիպում՝ դառնալով 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ակումբին 2016-17 մրցաշրջանում հաղթել Բելգիայի առաջնությունը[25][26][27]։

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս խմբագրել

2018 թվականի օգոստոսի 9-ին Դենդոնկերը 1 տարվա վարձավճարով միացավ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին[28][29][30][31]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 28-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[32][33]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Ռաուլ Խիմենեսին Չելսիի դեմ խաղում[34][35]։ Իր առաջին գոլը Վուլվսի կազմում Դենդոնկերը խփեց 2019 թվականի փետրվարի 2-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[36][37]։ Մայիսի 4-ին բելգիացին խփեց Ֆուլհեմի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38][39]։ Իր առաջին մրցաշրջանում Դենդոնկերը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[40]։

2019 թվականի հուլիսի 1-ին Վուլվերհեմպտոն Ուոնդերերսը գնեց Դենդոնկերի լրիվ տրանսֆերը 12 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[41][42][43][44]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դենդոնկերը ներկայացրել է Բելգիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2012 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[45][46][47], սակայն Բելգիան դուրս մնաց խմբային փուլից[48]։

Բելգիայի ազգային հավաքական Դենդոնկերը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի մայիսի 22-ին՝ Ֆրանսիայի և Ուելսի դեմ խաղերի համար[49][50][51]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Ջեյսոն Դենայերին Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[52][53]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[54][55]։

2018 թվականի մայիսին Դենդոնկերը ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[56][57]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[58][59], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[60][61]՝ 3-րդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[62][63]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[64]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրորա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անդերլեխտ 2013–14 Ժյուպիլեր Լիգա 0 0 1 0 0 0 1 0 2 0
2014–15 26 2 6 0 6 0 0 0 38 2
2015–16 23 1 1 1 6 0 30 2
2016–17 40 5 1 0 16 1 57 6
2017–18 36 1 2 0 6 0 0 0 44 1
Ընդհանուր 125 9 11 1 34 1 1 0 171 11
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս 2018–19 Պրեմիեր Լիգա 19 2 5 0 2 0 26 2
2019–20 0 0 0 0 2 0 0 0 2 0
Ընդհանուր 19 2 5 0 2 0 2 0 28 2
Կարիերայի ընդհանուր 144 11 16 1 36 1 3 0 198 13

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ[64]

Բելգիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 1 0
2017 2 0
2018 2 0
2019 2 0
Ընդհանուր 8 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Անդերլեխտ խմբագրել

Միջազգային խմբագրել

Բելգիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. «Belgium - L. Dendoncker - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
  6. «One 2 Watch – Who Is Leander Dendoncker? – Back Page Football» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «RSC Anderlecht - KRC Genk, Jul 21, 2013 - Belgian Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Dendoncker prolonge à Anderlecht jusqu'en 2016». RTBF Sport (ֆրանսերեն). 2013 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «KV Oostende - RSC Anderlecht, Aug 1, 2014 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Galatasaray SK - RSC Anderlecht, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «RSC Anderlecht - Lierse SK, Jan 18, 2015 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Dendoncker tot 2020 bij Anderlecht». jupilerproleague.be (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «Leander Dendoncker verlengt contract bij Anderlecht». Het Belang van Limburg (ֆլամանդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Leander Dendoncker verlengt contract bij Anderlecht». Het Nieuwsblad Mobile (ֆլամանդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «Leander Dendoncker | Football Stats | No Club | Season 2014/2015 | 2013- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Oct 18, 2015 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  18. «RSC Anderlecht - Oud-Heverlee Leuven, Sep 21, 2016 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «RSC Anderlecht - KAS Eupen, Dec 18, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «RSC Anderlecht - Manchester United, Apr 13, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  21. «Anderlecht 1-1 Man United: Dendoncker strikes late to deny Red Devils away win». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  22. «RSC Anderlecht - KV Oostende, May 21, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  23. «RSC Anderlecht - Royal Antwerp FC, Mar 11, 2018 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  24. «RSC Anderlecht - RSC Charleroi, Apr 29, 2018 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  25. 25,0 25,1 «Anderlecht win 34th Belgian league title». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  26. «Anderlecht wins record 34th Belgian league title». The World Game (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  27. News, Flanders (2017 թ․ մայիսի 19). «Anderlecht succeed Club Brugge as Belgian football champions». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  28. «Wolves Land Belgium International Dendoncker». www.wolves.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  29. «Wolves transfer news: Leander Dendoncker joins on loan from Anderlecht | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  30. «Leander Dendoncker: Wolves sign Belgium midfielder from Anderlecht» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  31. «Wolves sign Anderlecht's Belgium midfielder Leander Dendoncker on initial loan». The Independent (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  32. «Sheffield Wednesday - Wolverhampton Wanderers, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  33. «Sheffield Wednesday 0-2 Wolves: Bonatini and Costa score as visitors go through» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  34. «Wolverhampton Wanderers - Chelsea FC, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  35. Spiers, Tim. «Leander Dendoncker delighted with Wolves bow». www.expressandstar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  36. «Everton FC - Wolverhampton Wanderers, Feb 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  37. «Everton 1-3 Wolverhampton Wanderers» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  38. «Wolverhampton Wanderers - Fulham FC, May 4, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  39. «Leander Dendoncker strike keeps Wolves in hunt for European place». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 4. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  40. «Leander Dendoncker | Football Stats | No Club | Season 2018/2019 | 2013- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  41. «Dendoncker becomes permanent Wolves player». www.wolves.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  42. «Wolves confirm Dendoncker transfer». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  43. «Wolves sign Leander Dendoncker on permanent deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  44. «Wolves complete permanent signing of Leander Dendoncker from Anderlecht». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  45. «Poland U17 - Belgium U17, May 4, 2012 - U17-Europameisterschaft 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  46. «Netherlands U17 - Belgium U17, May 7, 2012 - U17-Europameisterschaft 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  47. «Belgium U17 - Slovenia U17, May 10, 2012 - U17-Europameisterschaft 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  48. «U17-Europameisterschaft 2012 - Groups & Matchdays». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  49. «Wilmots picks Hazard». Sport (անգլերեն). 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  50. «Belgium announce squad to face Wales». Sgorio (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  51. News, Flanders (2015 թ․ մայիսի 22). «Wilmots announces squad for France and Wales». vrtnws.be (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  52. «France - Belgium, Jun 7, 2015 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  53. «Marouane Fellaini and Eden Hazard on target as Belgium beat France». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  54. «Belgium - Estonia, Nov 13, 2016 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  55. «Belgium 8-1 Estonia: Eden Hazard, Romelu Lukaku net in thrashing». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  56. «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  57. «Belgium's 2018 World Cup squad: Who joins Hazard & Lukaku in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  58. «England - Belgium, Jun 28, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  59. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Leander DENDONCKER - Leander Dendoncker - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  60. 60,0 60,1 FIFA.com. «Hazard, Meunier bag bronze for Belgium». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  61. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  62. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  63. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 14). «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  64. 64,0 64,1 «Leander Dendoncker». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեանդեր Դենդոնկեր» հոդվածին։