Լաքլան Ուոթսոն, ի ծնե՝ Ռայլի Ուոթսոն[2] (անգլ.՝ Riley Watson, ապրիլի 12, 2001(2001-04-12), Ռոլի, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։ 2018 թվականին առաջնելույթել է Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափազդու արկածները» սերիալում։ Ուոթսոնը Հոլիվուդի ոչ-բինարային ամենաերիտասարդ դերասաններից մեկն է[3]։

Լաքլան Ուոթսոն
Ծնվել էապրիլի 12, 2001(2001-04-12) (23 տարեկան)
ԾննդավայրՌոլի, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան

Վաղ տարիներ խմբագրել

Ուոթսոնը մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում։ 2018 թվականին ստացել է ավագ դպրոցն ավարտելը հաստատող վկայական[2]։

Գործունեություն խմբագրել

Ուոթսոնը սկսել է «Burning Coal Theatre-ում դերեր մարմնավորել դեռևս մանուկ հասակից, որտեղ աշխատել էր նրա մայրը[4]։ Նա բավականին նկատելի է դարձել «Եռանկյունի» թատրոնի բեմում, ինչի շնորհիվ նրան հաջողվել է էպիզոդիկ դերեր ստանալ «Նեշվիլ» և «Չափազանց գեղեցիկ» հեռուստատեսային շոուներում։ 2015 թվականին հանդես է եկել «Raleigh Little Theatre»-ում՝ ելույթ ունենալով Ուիլյամ Շեքսպիրի «Ոչնչից շատ աղմուկ» ներկայացման մեջ[2]։

2016 թվականին Ուոթսոնը մշտական դեր է ստացել Նեթֆլիքսի «Սաբրինայի սարսափազդու արկածները» սերիալում՝ այնտեղ հայտնվելով համազգային քասթինգի միջոցով, որտեղ իր ձայնագրությունն ուղարկել էր ժապավենի վրա[2]։ Ուոթսոնը մարմնավորել է Թեո Փաթնեմ (ավելի վաղ՝ «Սյուզի») անվամբ տրանսգենդեր տղայի[5][6][7]։ Նա հայտարարել է, որ իր անձնական փորձն օգտագործել է կերպարը ձևավորելու և սյուժեն գրելու վրա ազդեցության համար՝ հանդիսատեսի արձագանքը հասկանալու համար[4][8][9][10]։ Սերիալում առաջնելույթի ժամանակ Ուոթսոնը եղել է Հոլիվուդի ոչ-բինարային ամենաերիտասարդ դերասաններից մեկը[11]։

Անձնական կյանք խմբագրել

Ուոթսոնը ոչ-բինարային և պանսեքսուալ է, իր սեռը որոշելու համար չի գործածում դերանուններ[4][12]։ Ծննդյան ժամանակ ունենալով իգական սեռ՝ նա կրծքի հեռացման վիրահատություն է կատարել[2][13]։

Ֆեմինիստ է[14]։

2018 թվականի նոյեմբերին Ուոթսոնը Նեթֆլիքսում ելույթ է ունեցել. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք. այն մասին, թե ինչպես լինել ոչ-բինարային», որտեղ իր սեռային նույնականությունը քննարկել է ոչ-բինարային այլ հայտնի մարդկանց՝ Ջեյքոբ Թոբիայի, Լիվ Հյուսոնի և Շիվա Ռայհանդանիի հետ[12][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.newsobserver.com/entertainment/article222932340.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 McDonald, Glenn (2018 թ․ դեկտեմբերի 13). «Young NC actor breaks through the witchy world of 'Chilling Adventures of Sabrina'». The News & Observer. Sara Glines. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  3. Gomez, Jasmine (2019 թ․ ապրիլի 12). «CAOS" Star Lachlan Watson Is About To Become Your New Obsession (If They Aren't Already)». Seventeen (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 4,2 Rao, Anita (2019 թ․ մարտի 15). «NC Actor From 'Chilling Adventures Of Sabrina' Pushes Boundaries In Hollywood». North Carolina Public Radio. University of North Carolina at Chapel Hill. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  5. Petski, Denise (2019 թ․ հունիսի 6). «'Chilling Adventures Of Sabrina' Ups Gavin Leatherwood & Lachlan Watson To Series Regulars». Deadline (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  6. Idika, Nicky (2018 թ․ հոկտեմբերի 26). «Who Is Susie from 'Chilling Adventures of Sabrina'?». Pop Buzz. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  7. «Theo on 'Chilling Adventures of Sabrina' Is a New Step for a Favorite Character». Decider (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Corcione, Danielle (2018 թ․ հոկտեմբերի 29). «"Chilling Adventures of Sabrina" Star Lachlan Watson on Non-Binary Identity and Telling a Bit of Their Own Story Through Susie Putnam». Teen Vogue. Condé Nast. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  9. Yang, Rachel (2018 թ․ հոկտեմբերի 20). «'Chilling Adventures of Sabrina' Stars on the Netflix Show's Feminist Themes». Variety. Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  10. Mason, Heather (2018 թ․ հոկտեմբերի 1). «CHILLING ADVENTURES OF SABRINA: LACHLAN WATSON AND CHANCE PERDOMO ON THEIR CHARACTERS' GENDER AND SEXUALITY». SYFY Wire. NBCUniversal Cable Entertainment Group. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  11. Nichols, James Michael (2018 թ․ դեկտեմբերի 14). «How the Raleigh Theater Community Nurtured a Breakout Star of The Chilling Adventures of Sabrina». Indy Week. Susan Harper. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  12. 12,0 12,1 «Chilling Adventures of Sabrina - What I Wish You Knew: About Being Nonbinary». YouTube. Netflix. 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  13. Schulman, Alissa. «Chilling Adventures Of Sabrina's Lachlan Watson Talks Life Inside 'The Gender Void'». MTV News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. Cain, Brooke (2018 թ․ հոկտեմբերի 26). «What to Watch on Friday: Netflix's 'Chilling Adventures of Sabrina' features Raleigh actor». The News & Observer. Sara Glines. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  15. Leighton-Dore, Samuel (2018 թ․ նոյեմբերի 14). «'It's a continuing line': Non-binary 'Sabrina' star opens up about gender». SBS. Special Broadcasting Service. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաքլան Ուոթսոն» հոդվածին։