Լարվածություն Լիբանանում (2011)


2011 թվականի լարվածություն Լիբանանում, իրադարձություն, որը տեղի է ունեցել Լիբանանում Արաբական գարնան ազդեցության տակ[1]։ Ցուցարարների գլխավոր պահանջը երկրում քաղաքական բարեփոխումների անցկացումն էր, որը ուղղված էր երկրում իրավիճակի կայունացմանը։ Ցույցերը բռնկվեցին 2011 թվականի սկզբին ու արդեն տարվա վերջին կորցրեցին իրենց թափը։ Դրա արդյունքում ռազմական ընդհարումներ սկսվեցին Լիբանանում, որոնք շարունակվում են մինչև օրս։

Լարվածություն Լիբանանում (2011)
Ռմբակոծությունից մի քանի շաբաթ հետո Տրիպոլիի շրջակայքը հսկողություն իրականացնող լիբանանյան բանակի պահակախումբը։
ԵրկիրԼիբանան
Ամսաթիվ2011 թվականի հունվարի 12  — 2011 թվականի դեկտեմբերի 15
Պատճառդավանանքի քաղաքականություն, Սաադ Հարիրի կառավարության անկում, Նաջիմա Միկատիի կառավարության ձևավորում, «Նակբայի» օրվա պահպանում
Հիմնական նպատակքաղաքական բարեփոխումներ, Նաջիմա Միկատիի կառավարության հրաժարական
Կազմակերպիչ Լիբանանի ընդդիմություն
Մասնակիցների քանակմի քանի հարյուր
Կողմեր
  • Լիբանանի ընդդիմություն
  • Լիբանանի կառավարություն ու աջակիցներ
Զոհեր17 զոհ
Վիրավորներ2

Նախապատմություն

խմբագրել

Քաղաքական համակարգ

խմբագրել

Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ իշխանական օրգանները բաժանված են տարբեր կրոնական հասարակությունների միջև։ Լիբանանի սահմանադրությունը երաշխավորում է Լիբանանի քաղաքացիների իրավունքը ընտրել սեփական խորհրդարանը, սակայն 1970-ական թվաններից ու մինչև 1992 թվականի խորհրդարանական ընտրությունները, քաղաքացիական պատերազմի ընթացքում բացառում էր քաղաքացիների այդ իրավունքի իրագործումը։ Համաձայն սահմանադրության՝ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ամեն 4 տարին մեկ։ Վերջին խորհրդարանական ընտրություններն անցել են 2009 թվականին[2], նոր կառավարության ձևավորումից մոտ 6 ամիս անց։ Խորհրդարանն իր հերթին Լիբանանի նախագահ ընտրում է 6 տարին մեկ առանց երկրորդ ժամկետ վերընտրվելու իրավունքի։ Վերջին նախագահական ընտրությունները մինչև ցույցերի սկիզբը տեղի ունեցան 2008 թվականին։ Նախագահն ու խորհրդարանը ընտրում են վարչապետ։ Լիբանանի քաղաքական կուսակցությունները խմբավորվում են մարտի 8-ի կոալիցիայի ու մարտի 14-ի կոալիցիայի շուրջ։ (Լիբանանի առաջադիմա-սոցիալիստական կուսակցությունը Վալիդ Ջումբլաթի գլխավորությամբ իբր անկախ է համարվում, բայց իրականում հակված է մարտի 8-ի կոալիցիային, ժամանակին դուրս գալով մարտի 14-ի կոալիցիայից)։

Լիբանանի բնակչությունը դավանանքի առումով բաժանվում է սուննիների, շիաների և քրիստոնյաների (որոնցից մեծամասնությունը մարոնիներ են)։ Ժողովրդագրական խնդիրների ու հերթական միջկրոնական բախումների բռնկման բարձր ռիսկի պատճառով Լիբանանի բնակչության մարդահամար չի անցկացվում 1932 թվականից։ Այդ Ժամանակվանից կառավարությունը կոպիտ գնահատականներ էր տալիս Լիբանանի բնակչության կազմի վերաբերյալ[3]։

Նոր կառավարությունը 2011 թվականին

խմբագրել

2011 թվականի հունվարի 12-ին Լիբանանի գործող կառավարությունը փլուզվեց, երբ էներգետիկայի նախարար՝ Ջեբրան Բասսիլը հայտարարեց, որ բոլոր 10 ընդդիմադիր նախարարները հրաժարական են տվել։ Նրանք բոլորն էլ կապ ունեին Հեզբոլլահի հետ, որը մի քանի ամիս զգուշացնում էր կառավարությանը, որ չի պատրաստվում համագործակցել կառավարության հետ այն դեպքում, եթե Լիբանանի հարցով հատուկ տրիբունալը կազմակերպությանը մեղադրի նախկին վարչապետ՝ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ[4]։ Նախնական մեղադրանքը ինչպես և սպասվում էր առաջադրվեց հունվարի 17-ին[5], նորանշանակ նախագահ՝ Միշել Սուլեիմանի կողմից ու պետական նախարար՝ Ադնան Սաիեդ Հուսսեինը[6], նույնպես հրաժարական տվեց, հասցնելով հրաժարակ տված նախարարների թիվը 11-ի, որը նշանակում էր կառավարության անկում։ New York Times-ը ենթադրում է, որ հրաժարականներին հաջորդեցին Լիբանանում քաղաքական լարվածության վերացման վերաբերյալ Սիրիայի ու Սաուդիան Արաբիայի միջև տեղի ունեցած անհաջող բանակցությունները։ Որպես վարչապետ, Հարարին հրաժարվեց հրավիրել նախարարների կաբինետի արտահերթ նիստ, Լիբանանի հարցով հատուկ տրիբունալի հետ համագործակցությունը դադարեցնելու համար[7][8]։

Նախագահ Սուլեիմանին սպասվում էր համաձայն Լիբանանի սահմանադրության կազմավորել նոր կառավարություն[9]։ Մարտի 8-ի կոալիցիան աջակցություն հայտնեց Նաջիբ Նիկատին վարչապետի պաշտոնին նշանակվելու համար, որը պետք է դառնար սուննի (չնայած մարտի 14-ի կոալիցիայի կողմնակիցների մեծամասնությունը սուննի էին)։

Միայն հունիսի 13-ին վերջնականապես կազմավորվեց Լիբանանի նոր կառավարությունը։

Ցույցեր

խմբագրել

Փետրվարի 27

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
  Հարյուրավոր ցուցարարներ հեղափոխության կոչ են անում Լիբանանում ՅուԹյուբում

Փետրվարի 27-ին հարյուրավոր լիբանանցիներ մայրաքաղաք Բեյրութում երթով անցան նախկին սահմանազատման գծի երկայնքով՝ բողոքելով Լիբանանի քաղաքական կրոնադավանության համակարգի դեմ։ Խաղաղ նստացույց անկացվեց նաև Սայդայում[10]։

Մարտի 6

խմբագրել

Փետրվարի 27-ին տեղի ունեցած ցույցերի արդյունքում հաջորդ ցույցին փողոց դուրս եկավ մոտ 8 000 մարդ, քայլերթ կատարելով Դորայից մինչև Բեյրութ «աղանդավորական վարչակազմի հեղաշրջման» կամպանիայի շրջանակներում, կոչ անելով ստեղծել աշխարհիկ պետություն։ Նման ցույցեր անցկացվեցին Բաալբեկում ու Սայդայում[11]։

Մարտի 13

խմբագրել

Ակցիան կազմակերպվել էր Մարտի 14-ի կոալիցիայի կողմից, որում հարյուր հազարավոր մարդիկ սկսեցին տոնել 6 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության հաղթանակը։ Ակցիաների գլխավոր կարգախոսներն էին Հեզբոլլահի զինաթափում ու այդ հեղափոխության նպատակների աջակցումը[12]։

Մարտի 20

խմբագրել

Հազարավոր լիբանանցիներ, թվով 3-րդ անգամ փողոց դուրս եկան Լիբանանի քաղաքական կրոնադավանության համակարգի դեմ[13]։

Հունիսի 17

խմբագրել

Հինգշաբթի` Հունիսի 17-ին Տրիպոլիում միջկրոնական բախումների արդյունքում զոհվեց 7, իսկ վիրավորվեց 59 մարդ։ Ռազմական բախումները բռնկվեցին ի աջակցություն Սիրիական զորքերի[14]։

Հունիսի 26

խմբագրել

Հունիսի 26-ին հարյուրավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի շենքի մոտ բողոքելով քաղաքական կրոնադավանության համակարգից[15]։

Հոկտեմբերի 12

խմբագրել

Հոկտեմբերի 12-ին, տեղական մամուլի հավաստմամբ, նշանակվեց երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլը[16]։ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիան պահանջում էր այդ թվում աշխատավարձի բարձրացում։ Կառավարությունը միացավ այդ պահանջներին[17], ու գործադուլը չեղարկվեց։ Սակայն ուսուցիչների միավորումը որոշեց ամեն դեպքում անկացնել ակցիան, այսպիսով ժամանակավոր կաթվածահար եղավ Լիբանանի կրթական համակարգը[18]։

Դեկտեմբերի 15

խմբագրել

5 000 ցուցարարներ դուրս եկան Բեյրութի կենտրոնական փողոցներ ուսուցիչների գործադուլի շրջանակներում[19]։

Ներխուժում Սիրիայից (2011-2012)

խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 5-ին ու հոկտեմբերի 6-ին սիրական բանակը կարճ ժամանակով ներխուժեց Լիբանանի սահմաններ (սպանելով 1 մարդ), ինչը անկայունության հանգեցրեց Միկատիի կառավարությունում[20]։

Սիրիական զորքերի կողմից նոր ներխուժումը տեղի ունեցավ 2011 թվականի դեկտեմբերին, որի արդյունքում սպանվեցին բազմաթիվ լիբանանցիներ։ Այնուհետև 2012 թվականի մարտին սիրացիները ներխուժեցին Լիբանան (նաև Թուրքիա)։ Որպես հավելում, մարտին Տրիպոլիում ալավիների ու սուննիների միջև տեղի ունեցած արյունալի բախումներն ու սիրիական բանակի ներխուժումը Լիբանանի սահմաններ ավելի մեծացրեցին Լիբանանի սիրիական բնակչության ապստամբության ռիսկը։ Այդ բախումները ակտիվացան 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին, որոնք հանգեցրեցին բազմաթիվ զոհերի ու հարյուրավոր վիրավորների։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Lebanese protest against sectarian political system». Reuters. 2011 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  2. Pro-Western coalition declares victory in Lebanon Արխիվացված 2016-03-03 Wayback Machine. The Globe and Mail.
  3. Lebanon Population. Country-studies.com.
  4. «Hezbollah and allies topple Lebanese unity government». BBC. 2011 թ․ հունվարի 12. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  5. Hariri indictments set for Monday - Middle East. Al Jazeera English.
  6. Bakri, Nada (2011 թ․ հունվարի 12). «Resignations Deepen Crisis for Lebanon». New York Times. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
  7. «Lebanese government falls». The Hindu. Chennai, India. 2011 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  8. US welcomes Hariri indictment - Middle East. Al Jazeera English.
  9. "http://www.almanar.com.lb/newssite/NewsDetails.aspx?id=169956&language=en(չաշխատող հղում)
  10. «Lebanese protest against sectarian political system». Af.reuters.com. 2011 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  11. http://www.dailystar.com.lb/article.asp?edition_id=1&categ_id=2&article_125693#axzz1G0xiKbQd
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  13. Meris Lutz (2011 թ․ մարտի 20). «Lebanon: Thousands rally against sectarian leaders». Los Angeles Times (անգլերեն).
  14. Lebanon... Perils of the Syrian Quake Aftershocks Արխիվացված 2012-10-27 Wayback Machine. (PDF) .
  15. «Rally for secularism commences in Beirut». www.nowlebanon.com. 2011 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  16. Largest general strike looms | News , Politics Արխիվացված 2016-04-16 Wayback Machine. The Daily Star (11 October 2011).
  17. Site Suspended - This site has stepped out for a bit Արխիվացված 2012-04-25 Wayback Machine
  18. Site Suspended - This site has stepped out for a bit Արխիվացված 2012-05-23 Wayback Machine
  19. "Teachers threaten to step up strike action" Արխիվացված 2015-10-25 Wayback Machine. The Daily Star (15 December 2011).
  20. March--8 MPs slam local reaction to incursion by ‘sisterly state’ Արխիվացված 2018-10-20 Wayback Machine. The Daily Star (7 October 2011).

Արտաքին հղումներ

խմբագրել