Լարիսա Ավետիսյան

հայ հիգիենիստ

Լարիսա Ռաֆիկի Ավետիսյան (հոկտեմբերի 13, 1958(1958-10-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005): Երևանի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (2016)[2][3]։ Կանխարգելիչ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ։

Լարիսա Ավետիսյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1958(1958-10-13)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1981)
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2003)
Պարգևներ
Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Կենսագրություն խմբագրել

Լարիսա Ավետիսյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանում։ 1965-1975 թվականներին սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում, 1975-1981 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի սան-հիգիենիկ ֆակուլտետում։ Աշխատում է նույն ինստիտուտի երեխաների և դեռահասների հիգիենայի (2001 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում)[4], 1998-2005 թվականներին եղել է ԵՊԲՀ պրոֆիլային հիգիենաների ամբիոնի դոցենտ, 2005 թվականից՝ ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2010 թվականից ԵՊԲՀ կրթության որակի գնահատման և ապահովման մշտական հանձնաժողովի նախագահն է, 2011 թվականից՝ «Կրթություն և գիտություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Գիտական գործունեություն խմբագրել

1991 թվականին Մոսկվայի Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2003 թվականին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում։ 2005 թվականին ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի կոչում։

Աշխատանքները վերաբերում են երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման, առողջական վիճակի և հիվանդացության վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցությանը։

Անդամակցություն խմբագրել

  • Մոսկվայի Երեխաների առողջության ԳՀԻ հիմնահարցերի հանձնաժողովի անդամ, 2001
  • ՌԴ ԲԳԱԱ Երեխաների և դեռահասների հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի պրոբլեմային հանձնաժողովի անդամ, 2003
  • ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության կազմակերպման և կանխարգելիչ բժշկության 045 մասնագիտական խորհրդի անդամ, 2003

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
  • ԵՊԲՀ ոսկե մեդալ, 2011
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1566
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Լարիսա Ավետիսյանը նշանակվել է ԵՊԲՀ պրոռեկտոր». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 142։