Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը

«Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» (անգլ.՝ Lara Croft: Tomb Raider), հնագետ և արկածախնդիր Լարա Քրոֆթին նվիրված «Tomb Raider» համակարգչային խաղերի շարքի էկրանավորումն է։ Ֆիլմը թողարկվեց 2001 թվականի ամռանը։ Լարայի կերպարը մարմնավորեց Անջելինա Ջոլին։

Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը
անգլ.՝ Lara Croft: Tomb Raider
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ճապոնիա
 ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրարկածային ֆիլմ[1][2], զենքով աղջիկներ, գանձերի փնտրման ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքԴամբարաններ թալանողը
Թվականհունիսի 11, 2001[3], 2002, հունիսի 28, 2001[4] և 2001
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍայմոն Ուեսթ[5][1][6][…]
ՊրոդյուսերԼոուրենս Գորդոն, Լյոյդ Լևին և Քոլին Ուիլսոն
Սցենարի հեղինակՊատրիկ Մասեթ, Ջոն Զինման և Սայմոն Ուեսթ
ԴերակատարներԱնջելինա Ջոլի[6][7][2][…], Նոա Թեյլոր[8][9], Քրիս Բարրի[8][9][10], Իեն Գլեն[5][8][9], Ջոն Վոյթ[5][6][8][…], Դենիել Քրեյգ[5][8][9], Ռիչարդ Ջոնսոն[8][9], Ջուլիան Ռայնդ-Թաթ[8][9], Լեսլի Ֆիլիպս[8][9] և Մարկ Քոլլի[8]
ՕպերատորՓիթեր Մենզիս
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժԴալլաս Փուեթ
Պատմվածքի վայրԵգիպտոս
Նկարահանման վայրԻսլանդիա, Հոնկոնգ և Pinewood Studios
ԿինոընկերությունMutual Film
Տևողություն100 րոպե
Շահույթ274 703 340 $[11]
ՀաջորդԼարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց

«Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը 2. կյանքի օրորոց» ֆիլմը թողարկվեց 2003 թվականին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սկզբում Լարա Քրոֆթը եգիպտական գերեզմանոցում կռվում է ռոբոտի հետ՝ հիշողության քարտը ձեռք բերելու համար։ Նա չեզոքացնում է ռոբոտին և փոխում դրա ծրագիրը։ Հետագայում պարզ է դառնում, որ կռիվը տեղի էր ունենում Լարայի մասնավոր տարածքում, իսկ Բրայսը (Լարայի օգնականը) ուղղակի ցանկանում էր փորձել իր ռոբոտին։

Նույն օրը՝ մայիսի 15-ին, սկսվում է մոլորակների շքերթը, որը պետք է ավարտվի արևի խավարմամբ։ Սա տեղի է ունենում 5 հազար տարին մեկ անգամ։ Վենետիկում կայանում է Իլլումինատների հանդիպում։ Նրանք ցանկանում են գտնել խորհրդավոր հնության երկու մասերը մինչ մոլորակների շքերթի ավարտը։ Իլլումինատների խմբի անդամ Մանֆրեդ Փաուելը հավաստիացնում է ներկաներին, որ նա կգտնի հնության մասերը։

Այդ նույն գիշեր Լարան երազում տեսնում է իր մահացած հորը, ով հիշեցնում է իրեն մոլորակների շքերթի և դրա հետ կապված «լույսի եռանկյունու» մասին։ Առավոտյան նա գտնում է աստիճանների տակ գտնվող գաղտնի սենյակի մուտքը։ Գաղտնի սենյակում գտնում է տարերայնորեն տկտկացող հին ժամացույց։ Բրայսը զոնդի օգնությամբ ժամացույցի մեջ գտնում է մի սարք, որի շուրջ էլ սկսում են զարգանալ ֆիլմի դեպքերը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Անջելինա Ջոլի Լարա Քրոֆթ
Դենիել Կրեյգ Ալեքս Ուեսթ
Իեն Գլեն Մանֆրեդ Փաուել
Ջոն Վոյթ լորդ Ռիչարդ Քրոֆթ
Նոա Թեյլոր Բրայս
Քրիս Բերրի Հիլարի

Ֆիլմի երաժշտությունը խմբագրել

Lara Croft: Tomb Raider - Original Motion Picture Soundtrack թողարկվել է հունիսի 15-ին, 2001 թվական։ Ֆիլմի երաժշտության հիմնական աղբյուրներն են համարվում իռլանդալան «U2» ռոք խմբի «Elevation Tomb Raider Mix» և ամերիկյան «Nine Inch Nails» խմբի «Deep» երգերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել