Լատվիայի ռազմական թանգարան

Լատվիայի ռազմական թանգարան (լատիշ․՝ Latvijas Kara muzejs), լատվիական զինված ուժերի ստեղծման և կայացման պատմությանը նվիրված ցուցադրությունների թանգարան Ռիգայում։

Լատվիայի ռազմական թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՎայրՍմիլշու փողոց
ՀասցեSmilšu iela 20, Rīga, LV-1050[1]
Հիմնադրվել է1916[1]
Մակերես1810 քառակուսի մետր, 5465 քառակուսի մետր
Հավաքածուի չափս355 926[1]
Կայքkaramuzejs.lv
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ռազմական թանգարանը հիմնադրվել է 1916 թվականի սեպտեմբերին և պետք է նպաստեր Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին լատիշական հրաձիգների ազգային գումարտակի մասնակցության հիշատակի հավերժացմանը։ Լատվիական պետության կազմավորումից հետո թանգարանի գլխավոր խնդիրն էր կազմակերպել ցուցադրություններ՝ նվիրված ազգային զինված ուժերի ստեղծման պատմությանը։ Թանգարանի աշխատակիցները ակտիվ գործունեություն էին իրականացնում երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։ Թանգարանի աշխատանքներին բազմակողմանի օժանդակություն էր ցուցաբերում Լատվիայի պաշտպանության նախարարությունը։ 1919 թվականից թանգարանը տեղակայված էր Վառոդի աշտարակում։ Ճարտարապետ Արթուր Գալինդոմի նախագծով 1937 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը։ Նեոկլասիցիզմի ոճով կարմիր աղյուսից շինությունը պատրաստ էր 1940 թվականին։ Իշխանության փոփոխությունից հետո թանգարանը, որ չէր համապատասխանում նոր քաղաքական խնդիրներին, փակվեց, իսկ նրա ցուցանմուշները տեղափոխվեցին այլ քաղաքային թանգարաններ և արխիվներ։

Որոշ ժամանակ թանգարանի շենքում էր գտնվում Նախիմովի անվան ռազմածովային ուսումնարանը։ 1957 թվականին որոշում ընդունվեց բացել Լատվիական ԽՍՀ Հեղափոխության թանգարան, որը գոյություն ունեցավ մինչև 1990 թվականը։ Անկախության վերականգնումից հետո Ռազմական թանգարանը վերսկսեց գործունեությունը նախկին տեղում։ Թանգարանի կողմից կազմակերպվող Բալթյան տարածաշրջանում բնակվող ժողովուրդների բազմադարյան ռազմական պատմության հետահայաց ցուցադրություններում հատուկ ուշադրություն է դարձվում 20-րդ դարի իրադարձությունների փաստաթղթային լուսաբանմանը և Լատվիական պետության համար ամենադժվարին պատմական պահերին, ազգային զինված ուժերի դերին։

1997 թվականից Լատվիական ռազմական թանգարանը համարվում է Ռազմական պատմության միջազգային միության անդամ[2]։

Մշտական ցուցադրություններ խմբագրել

  • Զինվորներ և 9-16-րդ դարերի կերպարվեստի մարտանկարչական ոճը
  • Լատիշ զինվորները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1914-1918
  • Լատվիական պետության կազմավորումը և անկախության համար պայքարը 1918-1920
  • Լատիշ զինվորները Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ 1918-1921
  • Լատվիական պետության պաշտպանության համար 1920-1940
  • Լատվիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
  • Խորհրդային ժամանակներ և «Երրորդ զարթոնքը» 1940-1990

Մասնաճյուղեր խմբագրել

Թանգարանի ղեկավարություն (2013 թվականի տվյալներով) խմբագրել

  • Տնօրեն` Այա Ֆլեյա
  • Գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ` Յուրիս Ցիգանովս
  • Գլխավոր թանգարանապահ` Իլզիտ Զելտինյա
  • Ռեստավրացիայի բաժնի ղեկավար`Գունիտա Պոլդմե
  • Հրազենային բաժնի ղեկավար` Էգիլս Գելդերինշ
  • Լուսանկարչական նեգատիվների բաժնի վարիչ` Անիտա Վիդզիդսկա

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portālsLatvijas Republikas Kultūras ministrija.
  2. Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. - ISBN 9984-9482-0-X.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի ռազմական թանգարան» հոդվածին։