Լատվիական լատ (լատիշ․՝ lats, հոգնակի թվով՝ lati), Լատվիայի արժույթ 1922-1941 և 1933-2013 թվականներին։ Անկախության վերականգնումից հետո՝ 1992 թվականի մայիսի 7-ին, որպես վճարման ժամանակավոր միջոց ներմուծվել է լատվիական ռուբլին։ 1992 թվականի հուլիսի 20-ից այն հռչակվել է վճարման օրինական միակ միջոցը Լատվիայում։ Լատը շրջանառության մեջ է եղել 1993 թվականի մարտի 5-ից մինչև 2014 թվականի հունվարի 14-ը։ Լատվիական ռուբլին լատով է փոխարինվել 200 ։ 1 հարաբերությամբ և շրջանառության մեջ է եղել մինչև 1993 թվականի հունիսի 28-ը։

Լատվիական լատ
5 լատ, 1992 թվական
5 լատ, 1992 թվական
ISO 4217 կոդ AMD
Երկիր Լատվիա Լատվիա
Պաշտոնական
օգտագործում
Լատվիա Լատվիա
Կազմված է 100 սանտիմից
Մետաղադրամներ 1, 2, 5, 10, 20, 50 սանտիմ,
1, 2 լատ
Թղթադրամներ 5, 10, 20, 50, 100 և 500 լատ

Լատվիական 1 լատը (համարժեք է 100 սանտիմի, լատիշ․՝ santīms): Շրջանառվել են 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1 և 2 լատ արժողությամբ մետաղադրամներ, 5, 10, 20, 50, 100 և 500 լատ արժողությամբ թղթադրամներ։ Թողարկվել են հուշադրամներ թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներից։

2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան մտել է Եվրամիության կազմի մեջ։ Նույն թվականի հունվարի 1-14 զուգահեռաբար շրջանառության մեջ են եղել լատն ու եվրոն։ Փոխարժեքը հաստատվել է 0,702804 լատ մեկ եվրոյի դիմաց[1]։

Կիպրոսի ֆունտից ու Մալթայի լիրայի փոխարինումից հետո լատվիական լատը դարձել է Եվրոպայի «ամենածանր» արժույթը (մրցակցության մեջ է մնացել անգլիական ֆունտ ստերլինգի հետ). 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով ֆունտ ստերլինգի կուրսը լատից ցածր է եղել մոտ 70 դրամով։ Լատվիական արժույթի ամենախոշոր թղթադրամը՝ 500 լատը, համապատասխանել է ռուսական 32.5 հազար ռուբլուն, որը զիջել է միայն շվեյցարական 1.000 ֆրանկին և սինգապուրյան 10.000 դոլարին[2]։

Հին լատ (1922-1941) խմբագրել

1919 թվականի մարտի 22-ին թողարկվել են լատվիական ռուբլին ու կոպեկները։

1922 թվականի օգոստոսի 3-ին ազգային արժույթ է հռչակվել լատը, որի թողարկման իրավունքը վերապահվել է Լատվիայի բանկին, որը հիմնադրվել է 1922 թվականի սեպտեմբերի 7-ին։

1922-1941 թվականներին Լատվիայի առաջին հանրապետության շրջանառության մեջ են եղել

  • մետաղադրամներ՝ 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1, 2 և 5 լատ արժողությամբ
  • թղթադրամներ՝ 5, 10, 20, 25, 50, 100 և 500 լատ արժողությամբ։

Երբ 1940 թվականի օգոստոսի 5-ին Լատվիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, լատը շարունակվել է որոշ ժամանակ շրջանառվել։ 1940 թվականի նոյեմբերի 24-ից միևնույն ժամանակ շրջանառվել են խորհրդային ռուբլին ու լատը` փոխարինվելով 1:1 հարաբերակցությամբ։ 1941 թվականի մարտի 25-ին լատը վերջնականապես փոխարինվել է ռուբլով։ 1940 թվականին Լատվիայի բանկը դարձել է ԽՍՀՄ պետբանկի մասնաճյուղը։

Նոր լատ (1992-2013) խմբագրել

1990 թվականի հուլիսի 31-ին սկսվել է Լատվիայի` որպես անկախ պետության դրամավարկային համակարգի գործարկումը։

1992 թվականի մայիսի 7-ին ներմուծվել է լատվիական ռուբլին՝ խորհրդայինի նկատմամբ 1:1 հարաբերակցությամբ («ռուբլիս» կամ «ռեպշեկ»՝ Լատվիայի բանկի նախագահ Էյնար Ռեպշեի անունով)[3]։ Արդեն 1992 թվականի հուլիսի 20-ին խորհրդային ռուբլու գործածությունը ռուբլիսի հետ կասեցվել է, իսկ 1992 թվականի օգոստոսի 7-ին Լատվիայի բանկը պաշտոնապես գնանշել է խորհրդային ռուբլին` այն վերահաշվարկելով դոլարի գնանշմամբ։ Դեկտեմբերին մեկ ռուբլիսն արժեցել է 2.5 խորհրդային ռուբլի[4]։

Կուրսի նվազումը շարունակվել է ընդհուպ մինչև 1993 թվականը, երբ ներմուծվել է լատը (փախանակման կուրսը եղել է 1 լատ 200 ռուբլիսի դիմաց)[4]։

Փոխանակման համար նախատեսված մետաղադրամներն ի հայտ են եկել 1992 թվականին։ Դրանք արտադրվել են Գերմանիայում։ 1 սանտիմը հատվել է Նորվեգիայում, ոսկե 100 լատը և արագիլի պատկերով 1 լատը՝ Ֆինլանդիայում, իսկ 2 լատ անվանական արժողությամբ մետաղադրամները՝ Անգլիայում։

1992-2013 թվականների մետաղադրամների նմուշներ խմբագրել

Պատկեր Անվանական արժեք Նյութ Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Զանգված
(գ)
Եզր Թողարկման
տարեթվեր
  1 սանտիմ պղինձ/պողպատ/պղինձ 15,65 1,1 1,6 հարթ 1992 1997 2003
2005 2007 2008
  2 սանտիմ 17 1,2 1,9 1992 2000 2006
2007 2009
  5 սանտիմ պղինձ+ցինկ+նիկել 18,5 1,3 2,5 1992 2006 2007
2009
  10 սանտիմ 19,9 1,4 3,25 1992 2008
  20 սանտիմ 21,5 1,5 4 1992 2007 2009
  50 սանտիմ մելքիոր 18,8 1,7 3,5 կտրատված 1992 2007 2009
  1 լատ 21,75 1,8 4,8 հարթ
գրությամբ
LATVIJAS BANKA
1992 2007 2008
  2 лата 24,35 1,8 6 կտրատված
գրոթւյամբ
LATVIJAS BANKA
1992
  օղակ։ մելքիոր
կենտրոն։ պղինձ+ցինկ+նիկել
26,3 2,4 9,5 1999 2003 2009
Պատկերի մասշտաբ — 3,0 պիքսել 1 մմ-ում

1 լատ մետաղադրամները փոփոխված դիզայնով խմբագրել

Ոսկե մետաղադրամ խմբագրել

Պատկեր Արժողություն Թողարկման տարեթիվ Մետաղ Տրամագիծ, մմ Հաստութոյւն, մմ Զանգված, գ Եզր
  100 լատ 1998 ոսկի-999 24,00 16,2 ընդհատումներով-
մակաշերտավոր

Հուշադրամներ խմբագրել

Լատվիայի բանկը թողարկել է հուշադրամներ թանկարժեք (ոսկուց՝ 1, 5, 10, 20, 100 լատ անվանական արժեքով, արծաթից՝ 1, 5, 10, 20 անվանական արժեքով, երկու մետաղներից՝ 1 լատ անվանական արժեքով) ու ոչ թանկարժեք մետաղներից (մելքիորից՝ 1 և 2 լատ անվանական արժեքով)` սկսած 1993 թվականից, երբ թողարկվել է պետականության 75-ամյակին նվիրված 3 հուշադրամ։ Քանի որ 2014 թվականից Լատվիան անցել է եվրոյի, հուշադրամները սկսել են թողարկվել այդ արժույթով։

Պայմանավորևված այն հանգամանքով, որ երկիրը չի ունեցել իր սեփական դրամահատարանը, դրանք թողարկվել են արտասահմանում։

2014 թվականի ապրիլի դրությամբ թողարկվել է 99 տեսակ դրամ, այդ թվում՝ երեքը մելքիորից, 88-ը՝ 925 հարգի արծաթից, 3-ը՝ 583 հարգի ոսկուց, 7-ը՝ 99 հարգի ոսկուց և 3-ը՝ երկու մետաղներից (արծաթ և նիոբիում

Թղթադրամներ խմբագրել

Բոլոր թղթադրամներն ունեցել են նույն չափը՝ 130×65 մմ։ 500 լատ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է աղջիկ, որի բնորդը Լատվիայի Պետհրատի արժեքավոր թղթերի բաժնի աշխատակից Զելմա Բրաուերեն է[5]։

Պատկեր Անվանական արժեք
(լատ)
Հիմնական գույներ Նկարագրություն Տպագրության տարեթվեր[6]
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
    5 կանաչ կաղնի փորագրություն փայտի վրա 1992 1996 2001
2006 2007 2009
    10 մանուշակագույն բնապատկեր Դաուգավա գետով
Դաուգավաս Լոկի այգում
նետ ու աղեղի տեսքով զարդ 1992 2000 2008
    20 շագանակագույն ավանդական թանգարան կտավ 1992 2004 2007
2009
    50 երկնագույն առագաստանավ Ռիգայի պատմական զինանշան
Հին քաղաքի ֆոնին
1992
    100 կարմիր գրող և հասարակական գործիչ
Կրիշյանիս Բարոն (1835—1923)
Լիելվարդե 1992 2007
    500 շագանակագույն
գորշ
ազգային գլխարկով աղջիկ

(Միլդա)

ազգային զարդարանք 1992 2008
Պատկերների մասշտաբը — 1,0 պիքսել 1 մմ-ում։

Արժույթային կուրսի ռեժիմ խմբագրել

1994 թվականի փետրվարի 12-ին Լատվիայի բանկը ամրագրել է լատի կուրսը «Պարտառության հատուկ իրավունքների» (Special Drawing Rights, SDR) արժույթային զամբյուղի նկատմամբ. Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկային միավորն ունեցել է 0,7997 LVL = 1 SDR հարաբերությունը[7]։ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ լատը եվրոյի նկատմամբ ունեցել է հետևյալ հարաբերակցությունը՝ 0,702804 LVL = 1 EUR, որն անփոփոխ է մնացել, մինչև Լատվիան ընդունել է համաեվրոպական արժույթը։ Այս խնդրի լուծման համար 2005 թվականի մայիսի 2-ից լատը ներառվել է «Արժույթային կուրսերի եվրոպական մեխանիզմում» (անգլ.՝ European Exchange Rate Mechanism, ERM)[8]: Պաշտոնապես այս մեխամիզմում ներառված արժույթը չի կարող ֆիքսված չափից շեղվել 15 %-ից ավելի։ Լատի դեպքում այն երբեք 1 %-ից ավել չի կազմել։ Այլ արժույթների կուրսը լատի նկատմամբ կախված է եղել այդ արժույթների՝ եվրոյի նկատմամբ դրսևորած փոփոխություններից[9]։

Մինչև 2014 թվականի հունվարը Լատվիայում ազգային արժույթի կուրսը պահելու համար դե-ֆակտո կիրառվել է Արժութային խորհրդի ռեժիմը, քանի որ փոխանակման կուրսը կառուցված էր այն եղանակով, որ գումարի բազան ապահովվել է արժույթի մաքուր ակտիվներով 100 %-ի մակարդակում[10]։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сейм Латвии поддержал введение в стране евро | РИА Новости
  2. «Официальные курсы валют ЦБ РФ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  3. Андрей Кудирка (7 мая 2016). «7 мая 1992 года: в Латвии ввели репшик» (ռուսերեն). Gorod.lv. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  4. 4,0 4,1 «Лату исполнилось 20 лет». Бизнес & Балтия. Латвия. arhiv.bb.lv. 5 марта 2013. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Banknotes of the Bank of Latvia». Bank of Latvia. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  6. «Banknotes of the Bank of Latvia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  7. Лат привязался к падению, dp.ru
  8. МВФ, 2011, De Facto Classification of Exchange Rate Regimes and Monetary Policy Frameworks
  9. Прощай, корзина! Здравствуй, евро!, DELFI
  10. Урюпина А. А. Инфляция в странах Балтии / Российский внешнеэкономический вестник, 2009 № 2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիական լատ» հոդվածին։