Լավրենտ Վարդանյան
հայ նկարիչ
Լավրենտ Վարդանյան (փետրվարի 5, 1948, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ գեղանկարիչ։
Լավրենտ Վարդանյան | |
---|---|
Ի ծնե | Լավրենտ Վարդանյան |
Ծնվել է | փետրվարի 5, 1948 (74 տարեկան) |
Ծննդավայր | Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1972) |
Մասնագիտություն | նկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
- 1948 - ծնվել է փետրվարի 5-ին Եղեգնաձորի շրջանի Գանձակ գյուղում
- 1968 - ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը
- 1972 - ավարտել է Խաչատուր Աբովյանի հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության բաժինը
- 1976 - ցուցադրվել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում
- 1991 - անհատական ցուցահանդես Երևանում
- 1992 - խմբակային ցուցահանդես Փարիզում (Ֆրանսիա)
- 1993 - անհատական ցուցահանդես Երևանում
- 1993 - խմբակային ցուցահանդես Շվեյցարիայում «EUROP’ ART-93»
- 1994 - ստացել է հետազոտող ուսուցչի տարակարգ
Աշխատանքները գտնվում են Հայաստանի նկարիչների միության ֆոնդերում, մի շարք երկրների անհատական հավաքածուներում և ցուցահանդեսներում՝ Ռուսաստան, Լեհաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա, Արգենտինա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և այլ երկրներում։ ՀՀ նկարիչների միության անդամ և կերպարվեստի միջազգային ասոցիացայի անդամ է (Յունեսկո)[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Լավրենտ Վարդանյան»։ avproduction.am։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 5