Լավրենտի Հովհաննիսյան

հայ լեզվաբան

Լավրենտ Շահենի Հովհաննիսյան (փետրվարի 12, 1944(1944-02-12)[1], Նոր շեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2008), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010):

Լավրենտի Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 12, 1944(1944-02-12)[1] (80 տարեկան)
Նոր շեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1967)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր

Կենսագրություն

խմբագրել

Լավրենտի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թվականին Նորշեն գյուղում (այժմ՝ Արցախի Մարտունու շրջան)[2]։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, 1971-1977 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1977-1986 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1986-1991 թվականներին՝ Հայկական համաբարբառի բաժնի վարիչ, 1991-1995 թվականներին՝ խմբի ղեկավար, 1996 թվականից առաջատար գիտաշխատող, 1995-2005 թվականներին՝ ինստիտուտի փոխտնօրեն, 2000-2005 թվականներին թեմայի ղեկավար, 2005-2006 թվականներին՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, 2006-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն[3]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Աշխատությունները վերաբերում են լեզվի պատմությանը, բարբառագիտությանը և ստուգաբանությանը [«Դասական գրաբարի բայական ժամանակների կիրառությունը», «XVII դարի գրաբարը» (երկուսն էլ՝ «Լեզվի և ոճի հարցեր» ժողովածուում, № 3, 1975 թվական, № 7, 1983 թվական), «Հայերենի իրանական փոխառությունները»[4], 1990 թվական, «Բառային տարբերակներ V դարի գրաբարում» («Հայոց լեզվի պատմության հարցեր» ժողովածուում, № 3, 1991 թ.), «Նյութեր պատմական բառարանագրության», 2001 թվական)]։

  • Հայ-իրանական նոր ստուգաբանություններ, Երևան։ Վան-Արյան, 2005։
  • Գրաբարի բառապաշարը։ (V դար), ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2006, 309 էջ[5]։
  • Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն, Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2008։
  • Հայ թարգմանական գրականութեան բառապաշարը։ (Ե դար)։ Վիեննա-Երևան։ Մխիթարեան հրատարակչություն, 2009։
  • Словарь древнеармянского языка, Эдит Принт, 2010, 293 էջ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12364
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. Հովհաննիսյան, Լավրենտի Շահենի (1990). Հայերենի իրանական փոխառությունները. Լեզվի ինստիտուտ Հր. Աճառյանի անվան. ՀԽՍՀ. Երևան: ԳԱԱ հրատ.
  5. Հովհաննիսյան, Լավրենտի Շահենի (2006). Գրաբարի բառապաշարը։ (V դար). ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ. ISBN 9785808006447.
  6. Hovhannisyan, Lavrenti Shaheni (2010). Словарь древнеармянского языка: nor haykazyan baṛaranum chʻvkayvats baṛer. Êdit Print. ISBN 9789939521923.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավրենտի Հովհաննիսյան» հոդվածին։