Լավինիա Ֆոնտանա (իտալ.՝ Lavinia Fontana, 1552[1][2], Բոլոնիա, Պապական մարզ[1][2] - օգոստոսի 11, 1614(1614-08-11)[3][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[6][1][2]), իտալացի նկարիչ[7]։ Առաջին կինն է, ով նկարել է մերկ կանանց[8]։

Լավինիա Ֆոնտանա
Lavinia Fontana - Self-Portrait at the Spinet - WGA07985.jpg
Ծնվել է1552[1][2]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[1][2]
Վախճանվել էօգոստոսի 11, 1614(1614-08-11)[3][4][5][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[6][1][2]
Մասնագիտություննկարչուհի
Ոճմաներիզմ[2]
Ժանրդիմանկար, հոգևոր արվեստ[2] և դիմապատկեր[2]
Թեմաներգեղանկարչություն
Lavinia Fontana Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լավինիա Ֆոնտանան ծնվել է Բոլոնյայում նկարիչ Պրոսպերո Ֆոնտանայի ընտանիքում։ Հայրը եղել է Բոլոնյայի նկարչական դպրոցի վառ ներկայացուցիչ և դստեր ուսուցիչը։ Լավինիայի առաջին գործերից է 1575 թվականին 23 տարեկան հասակում ստեղծած «Կապիկ երեխան» կտավը, որը կորել է։ 1576 թվականին նրա ստեղծած «Քրիստոսի չարչարանքները» գտնվում է Արվեստի Էլ Պասո թանգարանում[9]։ Նա նկարել է տարբեր ժանրերի կտավներ։ Կարիերայի սկզբում նկարել է Բոլոնյայի վերին խավի բնակիչներին։ Կոմերցիոն գործունեությամբ սկսել է զբաղվել, երբ պղնձի վրա նկարել է փոքր երկրպագության նկարներ, որոնք համարվում էին պապական կամ դիվանագիտական նվերներ[10]։ Ի լրումն դիմանկարների, Լավինիան ստեղծել է նաև կրոնական և դիցաբանական թեմաներով մեծածավալ գործեր, երբեմն նկարելով մերկ կանանց[7]։

1577 թվականին Ֆոնտանան ամուսնացել է Պաոլո Զապպիի հետ։ Նրանք ունեցել են 11 երեխա։ Ամուսնությունից հետո Ֆոնտանան շարունակել է նկարել՝ աջակցելու ընտանիքին։ Զապպին զբաղվել է կենցաղային հարցերով։

 
«Լավինիա Ֆոնտանա, 1552-1614, Բոլոնիացի նկարչուհի», հեղինակ Ֆելիչե ԱՆտոնիո Կազոնե (1611), Արվեստի ազգային պատկերասրահ

1603 թվականին Կլիմենտ VIII պապի հրավերով ընտանիքի հետ տեղափոխվել է Հռոմ։ Հռոմում նա բեղուն գործունեություն է ծավալել, ինչպես Բոլոնյայում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների[7][11]։

Ֆոնտանայի ստեղծած որոշ նկարներ սխալմամբ վերագրվել են Գվիդո Ռենիին։ Դրանցից են՝ «Վեներա», «Շեբայի թագուհին այցելում է Սողոմոնին», «Սուրբ կույսը բարձրացնում է քողը քնած մանուկ Քրիստոսի վրայից»։ Նրա ինքնադիմանկարը համարվում է գլուխգործոց և պատկանում է կոմս Զապպի Իմոլային[12]։

Լավինիայի երիտասարդական տարիների ոճը նման է հոր ոճին, իսկ ավելի հասուն տարիքում ակնհայտ է կառաչչիզմ ոճը։ Նա ընտրվել է Սան Լուկա ակադեմիայի անդամ։ Մահացել է Հռոմում 1614 թվականի օգոստոսի 11։

Փաստագրված են Ֆոնտանայի ավելի քան 100 աշխատանքներ, սակայն 32 ստորագրված և ամսաթիվ ունեցող նկարներն են, որ այսօր հայտնի են։

ԳրականությունԽմբագրել

  • Fortunati, Vera (1998). Lavinia Fontana of Bologna (1552–1614). Milan: Electa. ISBN 8843563947.
  • Niyazi, Hazan. "Lavinia Fontana and the female self-portrait". Retrieved 29 March 2013.
  • Wasserman, Krystyna. "Curator's Travelogue: Women Artists of Bologna". National Museum of Women in the Arts. Retrieved 29 March 2013.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 autori vari Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.britannica.com/biography/Lavinia-Fontana
  3. 3,0 3,1 3,2 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 Lavinia Fontana — 2008.
  5. 5,0 5,1 5,2 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  6. 6,0 6,1 6,2 Nicolaci M. Caravaggio's Rome 1600-1630 (English edition)Milan: 2012. — Vol. Essays. — P. 264. — ISBN 978-88-572-1387-3
  7. 7,0 7,1 7,2 «Artist Profile: Lavinia Fontana»։ National Museum of Women in the Arts։ Վերցված է մարտի 29, 2013 
  8. Weidemann Christiane, Larass Petra, Melanie Klier (2008)։ 50 Women Artists You Should Know։ Prestel։ էջեր 18, 19։ ISBN 978-3-7913-3956-6 
  9. «Cornell Fine Arts Museum, Collection Overview»։ Rollins College։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  10. Murphy, Caroline P. (2003)։ Lavinia Fontana: A Painter and Her Patrons in Sixteenth-century Bologna։ Yale University Press։ էջ 30։ ISBN 0-300-09913-4 
  11. «Lavinia Fontana, 1552-1614, Bolognese Painter by Felice Antonio Casone»։ National Gallery of Art։ Վերցված է մարտի 29, 2013 
  12. Frances Borzello, Seeing Ourselves: Women's Self-Portraiture 1998

Արտաքին հղումներԽմբագրել