Լասսանա Դիարրա

ֆուտբոլիստ

Լասսանա Դիարրա (ֆր.՝ Lassana Diarra, մարտի 10, 1985(1985-03-10)[1], Փարիզի 20-րդ շրջան, Փարիզ), մականունը՝ Լասս, ֆրանսիացի ֆուտբոլիստ։ Հիմնականում խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում, բայց կարող է նաև խաղալ որպես եզրային պաշտպան, հիմնականում այդպես խաղում էր Չելսիում։

Լասսանա Դիարրա
ֆր.՝ Lassana Diarra
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լասսանա Դիարրա
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1985(1985-03-10)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա Ֆրանսիա
Հասակ 173 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Գալատասարայ
Համար 85
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2005 Ֆրանսիա Գավր 29 (0)
2005-2007 Անգլիա Չելսի 13 (0)
2007-2010 Անգլիա Արսենալ 7 (0)
2008-2009 Անգլիա Պորտսմուտ 24 (1)
2009-2012 Իսպանիա Ռեալ Մադրիդ 87 (1)
2012-2013 Ռուսաստան Անժի 18 (1)
2013-2014 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 17 (1)
2012-2013 Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել) 26 (1)
2012-2013 Թուրքիա Գալատասարայ
Ազգային հավաքական
2005-2006 Ֆրանսիա Ֆրանսիա մինչև 20 18 (0)
2007-2010 Ֆրանսիա Ֆրանսիա 34 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Դիարրայի ֆուտբոլային կարիերան սկսվել է Գավրում։ Խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում, Լասսը իրեն լավ դրսևորեց և ընդգրկվեց ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Դրանից բացի՝ առաջարկներ եղան նաև այլ ակումբներից, սակայն հաղթող դուրս եկավ Չելսին և 4.5 միլիոն եվրոյով գնեց Լասսին։

Չելսի խմբագրել

Հավաքականի խաղից հետո նրան նկատեց Լոնդոնի Չելսիի սկաուտները, որոնք փնտրում էին Կլոդ Մակելելեին փոխարինող։ 2005 թվականի ամռանը Դիարրան տեղափոխվեց Չելսի 4.5 միլիոն եվրոյի դիմաց։ Չնայած, որ Լասսը Չելսիում չստացավ բավարար խաղային պրակտիկա, բայց նա ստացավ լավագույն երիտասարդ խաղացող տիտղոսը թիմում։ 2006-2007 մրցաշրջանում աջ պաշտպանի լուրջ վնասվածքի պատճառով Ժոզե Մոուրինյոն Լասսին օգտագործեց, որպես աջ պաշտպան։ Այդ ժամանակներում Լասսով հետաքրքրվեց Լոնդոնի Արսենալը։ 2007 թվականի ամռանը նա տեղափողվեց Արսենալ։

Արսենալ խմբագրել

Լասսը Արսենալ տեղափոխվեց 3 միլիոն եվրոյի դիմաց։ Դիարրան իրեն վերցրեծ 8-րդ համարը, որը ազատ էր մնացել Ֆրեդերիկ Յումբերգի հեռանալուց հետո։ Արսեն Վենգերը Լասսին անվանեց շատ օգտակար ֆուտբոլիստ Արսենալի համար։ Դիարրան Արսենալում անցկացրեց շատ քիչ խաղեր և պահանջեց տեղափոխություն։

Պորտսմութ խմբագրել

2008 թվականի հունվարի 11-ին նա տեղափոխվեց Պորտսմութ 7մլն եվրոյի դիմաց։ Գլախավոր պատճառը տրանսֆերի Լասսը նշում է, որ խաղային քիչ պրակտիկան էր նախորդ ակումբում։ Պորտսմութում նա դարձավ հիմնական կազմի խաղաղող և դարձավ Եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ռեալ Մադրիդ խմբագրել

2008 թվականի դեկտեմբերի կեսերին Մադրիդի Ռեալը համաձայնության եկավ Պորտսմութի հետ և տրանսֆեր կատարվեց 2009 թվականի հունվարի 1-ին 20 մլն. եվրոյի դիմաց։ Այդ ժաման Մահմադու Դիարրան վնասվածք ուներ և չէր կարող խաղալ։ Լասսը վերցրեց Մահմադու դիարայի համարը։ Քանի, որ ազգանունները համընկնում էին Լասսանո Դիարրայի մազաշապիկին գրվեց Լասս։

2011 թվականի նոյեմբերի 26-ին Լասսը խաղաց իր 100-րդ խաղը Ռեալի կազմում[2]։

Անժի խմբագրել

2012 թվականի սեպտեմբերի 1-ին ֆուտբոլիստը ստորագրեց Մախաչկալայի Անժիի հետ պայմանագիր 3+1[3] ձևակարգով։ Տրանսֆերի գինը հասնում էր մոտ 5 մլն. եվրո[4]։ Անժիի կազմում Լասսը իր նորամուտը նշեց սեպտեմբերի 16-ին 8-րդ տուրում Կրասոդարի դեմ խաղում, որում Անժին հաղթեց 5։2[5] հաշվով։ 2012 թվականի հոկտեմբերի 20-ին Սպարտակի դեմ խաղում ստացավ ծնկի լուրջ վնասվածք և չխաղաց 2 ամիս[6]։

Լոկոմոտիվ խմբագրել

2013 թվականի օգոստոսի 20-ին 4 տարի ժամանակով պայմանագիր կնքեք Մոսկվայի Լոկոմոտիվի հետ[7]։ Տրանսֆերի գինը կազմեց 12 մլն. եվրո։ Նոր ակումբում նա վերցրեց 85 համարի մարզաշապիկը։ Լոկոմոտիվի կազմում նորամուտը նշեց օգոստոսի 26-ին Ռոստովի հետ։ Այդ խաղում նա դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսին, երբ հաշիվը 3։0 էր, այդ խաղը ավարտվեց 5։0 հաշվով օգուտ Լոկոմոտիվին։ 6-րդ տուրում Զենիթի դեմ խաղում Լասսանան հեռացվեց խաղադաշտից կոպիտ խախտման համար։ Սեպտեմբերի 26-ին խփեց իր առաջին գոլը Ուռալի դեմ խաղում։ Լոկոմոտիվի կազմում ստացել է 3 կարմիր քարտ։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի աշխարհի առաջնությանը չմասնակցեց ստամոքսի հիվանդության պատճառով[8]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Առաջնություն Գավաթներ[9] Եվրագավաթներ[10] Այլ[11] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Խաղեր Խաղեր Գոլեր
  Գավր Լիգա 2 2004/2005 29 0 0 0 0 0 0 0 29 0
Ընդհանուր 29 0 0 0 0 0 0 0 29 0
  Չլեսի Պրեմիեր Լիգա 2005/2006 3 0 2 0 2 0 0 0 7 0
2006/2007 10 0 7 0 5 0 1 0 23 0
2007/2008 0 0 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 13 0 9 0 7 0 2 0 31 0
  Արսենալ Պրեմիեր Լիգա 2007/2008 7 0 3 0 3 0 0 0 13 0
Ընդհանուր 7 0 3 0 3 0 0 0 13 0
  Պորտսմուտ Պրեմիեր Լիգա 2007/2008 12 1 5 1 0 0 0 0 17 2
2008/2009 12 0 0 0 2 1 1 0 15 1
Ընդհանուր 24 1 5 1 2 1 1 0 32 3
  Ռեալ Մադրիդ Լա Լիգա 2008/2009 19 0 0 0 2 0 0 0 21 0
2009/2010 23 1 1 0 6 0 0 0 30 1
2010/2011 26 0 3 0 10 0 0 0 39 0
2011/2012 17 0 4 0 4 0 0 0 25 0
2012/2013 2 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 87 1 8 0 22 0 0 0 117 1
  Անժի Պրեմիեր Լիգա 2012/2013 14 0 3 1 7 0 0 0 24 1
2013/2014 4 0 0 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 18 0 3 1 7 0 0 0 28 1
  Լոկոմոտիվ Պրեմիեր Լիգա 2013/2014 17 1 0 0 0 0 0 0 17 1
Ընդհանուր 17 1 0 0 0 0 0 0 17 1
  Օլիմպիկ Լիգա 1 2015/2016 26 1 3 0 4 0 0 0 33 1
Ընդհանուր 26 1 3 0 4 0 0 0 33 1
Ամբողջ կարիերա 221 4 31 2 45 1 3 0 300 7

2016 թվականի մայիսի 22 տվյալներով

Ելույթները հավաքականում խմբագրել

Դիարրաի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 24 մարտի 2007   Լիտվա 1:0 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
2 28 մարտի 2007   Ավստրիա 1:0 - Ընկերական խաղ
3 2 հունիսի 2007   Ուկրաինա 2:0 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
4 8 սեպտեմբերի 2007   Իտալիա 0:0 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
5 12 սեպտեմբերի 2007   Շոտլանդիա 0:1 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
6 13 հոկտեմբերը 2007   Ֆարերյան կղզիներ 6:0 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
7 17 հոկտեմբերը 2007   Լիտվա 2:0 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
8 16 նոյեմբերի 2007   Մարոկկո 2:2 - Ընկերական խաղ
9 21 նոյեմբերի 2007   Ուկրաինա 2:2 - Նախընտրական խաղեր ԵԱ-2008
10 6 հունվարի 2008   Իսպանիա 0:1 - Ընկերական խաղ
11 27 մայիսի 2008   Էկվադոր 2:0 - Ընկերական խաղ
12 31 մայիսի 2008   Պարագվայ 0:0 - Ընկերական խաղ
13 3 հունիսի 2008   Կոլումբիա 1:0 - Ընկերական խաղ
14 20 օգոստոսի 2008   Շվեդիա 3:2 - Ընկերական խաղ
15 6 սեպտեմբերի 2008   Ավստրիա 1:3 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
16 10 սեպտեմբերի 2008   Սերբիա 2:1 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
17 11 հունվարի 2009   Արգենտինա 0:2 - Ընկերական խաղ
18 28 մարտի 2009   Լիտվա 1:0 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
19 1 ապրիլի 2009   Լիտվա 1:0 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
20 5 հունիսի 2009   Թուրքիա 1:0 - Ընկերական խաղ
21 12 օգոստոսի 2009   Ֆարերյան կղզիներ 1:0 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
22 5 սեպտեմբերի 2009   Ռումինիա 1:1 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
23 9 սեպտեմբերի 2009   Սերբիա 1:1 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
24 10 հոկտեմբերը 2009   Ֆարերյան կղզիներ 5:0 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
25 14 նոյեմբերի 2009   Իռլանդիա 1:0 - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
26 18 նոյեմբերի 2009   Իռլանդիա 1:1 (д.в.) - ԱԱ 2010 (նախընտրական փուլ)
27 3 մարտի 2010   Իսպանիա 0:2 - Ընկերական խաղ
28 11 օգոստոսի 2010   Նորվեգիա 1:2 - Ընկերական խաղ
29 8 հոկտեմբերը 2015   Հայաստան 4:0 - Ընկերական խաղ
30 13 նոյեմբերի 2015   Գերմանիա 2:0 - Ընկերական խաղ
31 17 նոյեմբերի 2015   Անգլիա 0:2 - Ընկերական խաղ
32 25 մարտի 2016   Նիդերլանդներ 3:2 - Ընկերական խաղ
33 29 մարտի 2016   Ռուսաստան 4:2 - Ընկերական խաղ
34 30 մայիսի 2016   Կամերուն 3:2 - Ընկերական խաղ

Ընդհանուր։ 34 խաղ/ 0 գոլ; 20 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 7 պարտություն:

Նվաճումներ խմբագրել

  Չելսի

  Պորտսմութ

  Ռեալ Մադրիդ

  Անժի

  • Ռուսաստանի գավաթի եզրափակիչի մասնակից (2012-2013)

  Լոկոմոտիվ (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնությունում 3-րդ հորիզոնական (2013-2014)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասսանա Դիարրա» հոդվածին։