Լասլո Բենյամին (անգլ.՝ Benjámin László, դեկտեմբերի 5, 1915(1915-12-05)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3] - օգոստոսի 18, 1986(1986-08-18)[2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի բանաստեղծ, խմբագիր, քաղաքական գործիչ։ Կոշութի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր։

Լասլո Բենյամին
Ծնվել էդեկտեմբերի 5, 1915(1915-12-05)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[3]
Վախճանվել էօգոստոսի 18, 1986(1986-08-18)[2] (70 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ՊարգևներԿոշութի մրցանակ Բաումգարտենի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ SZOT մրցանակ և Կոշութի մրցանակ
Benjámin László aláírása.jpg
László Benjámin Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լասլո Բենյամինը ծնվել է Ալբերտ Բենյամինի և Ջուլիանա Ռոզենֆիլդի ընտանիքում[4]։ Գիմնազիայի 4-րդ դասարանն ավարտելով՝ աշխատել է մանածագործարանում՝ որպես աշակերտ, այնուհետև աշխատել է մետաղագործ, ձուլող։ Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1938 թվականին։ Նրա տաղանդն ի հայտ է եկել Հունգարիայի ազատագրությունից հետո։ Նրա բանաստեղծությունների մեջ բնական միասնությամբ են դրսևորվում բանաստեղծական «Ես»-ն ու համայնականը։

  Ես բանաստեղծ եմ, հունգար և հեղափոխական։ Ով սպասում է այս, նա չի հիասթափվի ինձնից։
- Լասլո Բենյամինի նշանաբանը
 


1954-1956 թվականներին բանաստեղծն ապրել է մի փուլ, որ բնորոշվում է չեզոքությամբ, միայնակությամբ, ուղիների անիի փնտրտուքով, որ հասցնում է փակուղու։ Սակայն որդեգրելով Պետեֆիի և Աթիլայի ժառանգությունը՝ Լասլո Բենյամինը հավատարիմ է մնում բանաստեղծի իր կոչմանը[5]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Տառաձուլիչների փառատոնը», 1946
  • «Աշխարհի արարչագործություններից հետո», 1948
  • «Ապրել հավերժ», 1949
  • «Հրով, սրով», 1951
  • «Տարիները գնում են», 1953
  • «Միակ կյանքը», 1956

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC00523/01537.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 PIM identifier
  4. Születési anyakönyvi kivonata. Bejegyezve Budapest VIII. ker. polgári akv. 6452/1915. folyószám alatt.
  5. Հունգար բանաստեղծները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968