Լասինա Տրաորե (ֆր.՝ Lacina Traoré, օգոստոսի 20, 1990(1990-08-20)[1], Աբիջան, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «ՉՖՌ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Կոտ դ'Իվուարի հավաքականում։

Լասինա Տրաորե
ֆր.՝ Lacina Traoré
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 20, 1990(1990-08-20)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 199
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Խաղացողի կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դեռ վաղ մանկության տարիներին բոլոր մարզաձևերից ընտրել է ֆուտբոլը[2]։ Մարզվել է Աբիջանի «ԱՍԵԿ Միմոզաս» ակումբում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին «Ստադ Աբիջան» ակումբում, որտեղ առաջին մրցաշրջանում անցկացրել է 17 խաղ և խփել 2 գոլ։ Հաջորդ մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ և խփել 4 գոլ։ Հայրենիքում որևէ ձեռքբերում չի ունեցել, քանի որ ոչ առաջնությունում, ոչ էլ գավաթի խաղարկությունում ակումբը բարձր տեղեր չի զբաղեցրել[3][4]։ Այդ ժամանակ էլ նրա վրա ուշադրություն են դարձրել եվրոպական ակումբներ։

ՉՖՌ խմբագրել

2008 թվականին տեղափոխվել է ռումինական ՉՖՌ ակումբ (Կլուժ-Նապոկա)։ Առաջին մրցաշրջանում ռումինական ակումբի կազմում անցկացրել է 6 խաղ և խփել 1 գոլ առաջնությունում, ինչպես նաև թիմի հետ միասին դարձել է Ռումինիայի գավաթակիր 2008/09 մրցաշրջանում, որի եզրափակիչ խաղը, սակայն, անցկացրել պահեստայինների նստարանին[5]։ Ռումինիայի Սուպերգավաթի խաղարկության՝ 2009 թվականի հուլիսի 26-ին անցկացված խաղում նույնպես եղել է պահեստային։

2009/10 մրցաշրջանը դարձել է ամենահաջողը Լասինայի համար ամենահաջողը ՉՖՌ-ում. այդ ընթացքում նա անցկացրել է 25 խաղ, խփել 6 գոլ և թիմի հետ դարձել երկրի չեմպիոն, ինչպես նաև Ռումինիայի գավաթի և Սուպերգավաթի դափնեկիր։ Դրանից բացի, նա անցկացրել է 6 խաղ և խփել 2 գոլ Եվրոպայի լիգայում։

2010/11 մրցաշրջանում անցկացրել է 13 խաղ և խփել 7 գոլ առաջնությունում, ինչպես նաև անցկացրել է 6 խաղ և խփել 2 գոլ Չեմպիոնների լիգայում՝ աչքի ընկնելով 2010 թվականի սեպտեմբերի 15-ին՝ «Բազելի» դեմ տնային խաղում (2:1) և դեկտեմբերի 8-ին՝ «Ռումայի» դեմ տնային խաղում (1:1)[6]։

«Կուբան» խմբագրել

 
Տրաորեն «Կուբանի» կազմում

2011 թվականին փետրվարի 6-ին հայտնի է դարձել, որ պայմանագիր է կնքվել Տրաորեի՝ «Կուբան» տեղափոխվելու վերաբերյալ[7], ըստ որոշ տվյալնների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո[8], իսկ խաղացողի աշխատավարձը՝ 500 հազար եվրո տարեկան։ Ընդ որում՝ այն կարող էր հասնել 700 հազար եվրոյի՝ հաշվի առնելով բոնուսները[9]։ Պայմանագիրը կնքվել է 4,5 տարով[2]։

«Անժի» խմբագրել

 
Տրաորեն «Անժիի» կազմում

2012 թվականի հունիսի 29 «Կուբանը» հայտարարել է Տրաորեի՝ «Անժի» տեղափոխվելու մասին[10]։ Դաղստանի ակումբի մամուլի ծառայության տվյալներով՝ տրանսֆերը արժեքը կազմել է 18 մլն եվրո։ 2012 թվականի հուլիսի 19-ին Տրաորեն կատարել է նորամուտը «Անժիի» կազմում՝ մասնակցելով 2-րդ որակավորման փուլի՝ հունգարական «Գոնվեդ» ակումբի դեմ խաղին (1:0), որտեղ խաղացել է 83 րոպե։ 2012 թվականի հուլիսի 22-ին Տրաորեն խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում առաջին տուրի «Կուբանի» դեմ խաղում, որտեղ խփել է առաջին (հաղթական) գոլը նոր ակումբի կազմում, իսկ նրա թիմը հաղթել է 2:1 հաշվով:«Անժիի» հետ մասին Տրաորեն հասել է մեծ հաջողության։ Լասինան «Անժիին» օգնել է իր պատմության մեջ առաջին անգամ անցնել եվրագավաթի խմբային փուլ, այսինքն՝ Եվրոպայի լիգա։ 2012 թվականի նոյեմբերի 8-ին Լասինան Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում խփել է միակ գոլը «Լիվերպուլի» դեմ խաղում, որի շնորհիվ Գուս Հիդինգի ենթակաները հաղթել են 1:0 հաշվով[11]։

«Մոնակո» խմբագրել

2014 թվականի հունվարի 4-ին «Անժիի» և «Մոնակոյի» միջև համաձայնություն է կնքվել ֆուտբոլիսի տեղափոխման վերաբերյալ[12]։ Տրաորեի տրանսֆերի համար «Մոնակոն» վճարել է 10 մլն եվրո[13]։ Սակայն ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին ուղարկել է անգլիական «Էվերթոն» մինչև մրցաշրջանի ավարտը[14]։ Անգլիական ակումբում Տրաորեն իր նորամուտը կատարել է փետրվարի 16-ին Անգլիայի գավաթի խաղարկության՝ «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում, որի 5-րդ րոպեին Լասինան բացել է հաշիվը։ Բայց մրցաշրջանի մնացած մասը նա բաց է թողել վնասվածքի պատճառով։

2014/15 մրցաշրջանում վերադարձել է «Մոնակո»։ Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Սենտ Էտիենի» դեմ խաղում Տրաորեն խփել է գոլ, որը նվիրել է «Անժիի» սեփականատեր Սուլեյման Կերիմովին[15]։

ԲԿՄԱ խմբագրել

2016 թվականի հալիսի 8-ին «Մոնակոյի» պաշտոնական կայքը հայտնել է, որ Լասինա Տրաորեն հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի ԲԿՄԱ ակումբում[16]։ Նոր մրցաշրջանի առաջին 4 խաղերում հարձակվողը գոլ չի խփել, սակայն «Արենա ԲԿՄԱ» մարզադաշտում անցկացրած առաջին խաղում խփել է միանգամից 2 գոլ՝ բանակայիններին օգնելով ջախջախել «Թերեքին» 3:0 հաշվով[17]։ Արդյունքում հարձակվողը ԲԿՄԱ-ում անցկացրել է միայն 2016/17 մրցաշրջանի առաջին կեսը։ 2017 թվականի սկզբին ԲԿՄԱ-ն և «Մոնակոն» պայմանավորվել են վարձավճարային պայմանագիրը ժամկետից շուտ խզելու վերաբերյալ[18]։ Բանակայինների կազմում անցկացրած ժամանակահատվածում Տրաորեն աչքի է ընկել Ռուսաստանի առաջնությունում խփած 5 գոլով և ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղերում խփած 1 գոլով։

«Սպորտինգ» խմբագրել

Իր կարիերան ֆուտբոլիստը շարունակել է Իսպանիայի առաջնությունում՝ 2017 թվականի ձմռանը տեղափոխվելով Խիխոնի «Սպորտինգ»[19]։ «Սպորտինգը» «Մոնակոյի» հետ կնքել է վարձավճարային պայմանագիր մինչև 2016/2017 մրցաշրջանի ավարտը. Իսպանական ակումբում անցկացրած ժամանակահատվածում Տրաորեն հեղինակել է 2 գոլ[20]։

«Ամիեն» խմբագրել

2017/18 մրցաշրջանում հարձակվողը հանդես է եկել ֆրանսիական «Ամիենում»։ «Մոնակոն», որին պատկանում էին ֆուտբոլիստի իրավունքները, նրան վարձավճարով ուղարկել է «Ամիեն» մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը[21]։ Ակումբների միջև պայմանագիր չի նախատեսել ֆուտբոլիստի վաճառքը։ Ֆրանսիայի առաջնությունում հարձակվողը մասնակցել է 18 խաղի և չի խփել ոչ մի գոլ[22]։

«Ույպեշտ» խմբագրել

2019 թվականին փետրվարի 24-ին Տրաորեն պայմանագիր է կնքել հունգարական «Ույպեշտի» հետ[23]։

Վերադարձ ՉՖՌ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 15-ին վերադարձել է Ռումինիայի ՉՖՌ ակումբ, որի կազմում հանդես էր եկել 2008-2011 թվականներին[24]։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Տրաորեն հավաքականի հետ մարզման ժամանակ

Մասնակցել է թիմի շվեյցարական հավաքին 2010 թվականի աշխարհի առաջնությունից առաջ, Կոտ դ'Իվուարի հավաքականի գլխավոր մարզիչ Սվեն-Գյորան Էրիկսոնի Լասինային ընդգրկել է ԱԱ-2010 նախնական հայտացուցակում (30 մարդ), սակայն արդյունքում նա չի մեկնել մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող առաջնությանը[25]։

2011 թվականի փետրվարին հրավիրվել է Կոտ դ'Իվուարի գլխավոր հավաքական[26]։ Մարտի 27-ին Տրաորեն երկրի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Լիբիայի դեմ խաղին, որտեղ գոլ է խփել հանդիպման 67-րդ րոպեին[27]։ Հունիսին Տրաորեն օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Կոնգոյի հավաքականի դեմ խաղին Բրազավիլում՝ աչքի ընկնելով առաջին խաղակեսում և հավասարեցնելով հանդիպման հաշիվը, իսկ նրա թիմն արդյունքում տարել է կամային հաղթանակ (2:1)[28]։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին Ավստրիայի հավաքականի դեմ արտագնա խաղւմ կատարել է նորամուտը գլխավոր հավաքականում՝ ընդմիջումից անմիջապես հետո փոխարինելով Վիլֆրեդ Բոնիին, իսկ 76-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[29][30]։

2013 թվականի հունվարին Լասանա Տրաորեն ընդգրկվել է այն խաղացողների ցանկում, որոնք մասնակցել են Աֆրիկյան ազգերի գավաթի 29-րդ խաղարկությանը[31]։ Աֆրիկայի գավաթի խաղարկությանը նախապատրաստվելու ընթացքում Կոտ դ'Իվուարի հավաքականը մասնակցել է Եգիպտոսի դեմ ընկերական խաղին։ Այդ խաղում Տրաորեն գոլ է խփել, իսկ նրա հավաքականը հաղթել է 4։2 հաշվով[32]։

Ձերքբերումներ խմբագրել

Թիմային

ՉՖՌ
  • Ռումինիայի առաջնության հաղթող – 2009/10
  • Ռումինիայի գավաթի դափնեկիր (2) – 2008/09, 2009/10
  • Ռումինիայի սուպերգավաթի դափնեկիր (2) – 2009, 2010
«Անժի»
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2012/13
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2012/13
Կոտ դ'Իվուարի հավաքական
  • Աֆրիկյան ազգերի գավաթի դափնեկիր – 2015

Անձնական

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – № 2 (2011/12)

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ստադ Աբիջան 2008 27 6 0 0 27 6
Ընդհանուր 27 6 0 0 27 6
ՉՖՌ Լիգա I 2008/09 6 1 0 0 0 0 6 1
2009/10 25 6 4 2 8 2 37 10
2010/11 13 7 1 0 6 2 20 9
Ընդհանուր 44 14 5 2 14 4 63 20
Կուբան Պրեմիեր Լիգա 2011/12 39 18 1 0 0 0 40 18
Ընդհանուր 39 18 1 0 0 0 40 18
Անժի Պրեմիեր Լիգա 2012/13 24 12 3 0 8 6 35 18
2013/14 5 1 0 0 2 0 7 1
Ընդհանուր 29 13 3 0 10 6 42 19
Էվերթոն Պրեմիեր լիգա 2013/14 1 0 1 1 0 0 2 1
Ընդհանուր 1 0 1 1 0 0 2 1
Մոնակո Լիգա 1 2014/15 6 1 0 0 2 0 8 1
2015/16 19 3 2 5 6 2 27 10
Ընդհանուր 25 4 2 5 8 2 35 11
ԲԿՄԱ Պրեմիեր լիգա 2016/17 12 3 1 0 5 1 18 4
Ընդհանուր 12 3 1 0 5 1 18 4
Ամբողջ կարիերա 177 58 13 8 37 13 227 79

Խաղերը և գոլերը հավաքականում խմբագրել

2015 թվականի փետրվարի 4-ի դրությամբ

Ընդհանուր՝ 10 խաղ / 4 գոլ, 7 հաղթանակ, 0 ոչ ոքի, 3 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 «Траоре стал игроком «ФК Кубань»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 12.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  3. José Batalha. (02.10.2008). «Статистика футбольных турниров Кот-д'Ивуара в сезоне 2007 года» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  4. José Batalha. (12.06.2009). «Статистика футбольных турниров Кот-д'Ивуара в сезоне 2008 года» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Статистика Кубка Румынии 2008/09» (ռումիներեն). romaniansoccer.ro. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Профиль игрока» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Траоре переходит в «Кубань»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 06.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Traore la Kuban pentru 5 milioane de euro? "E bine pentru CFR, NU pentru jucator!"» (ռումիներեն). sport.ro. 06.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  9. ««Клуж» сообщил о переходе Траоре в «Кубань»» (ռուսերեն). championat.ru. 07.02.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  10. ««Анжи» и «Кубань» договорились о переходе Траоре, Официальный сайт ФК «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «Анжи» обыграл «Ливерпуль»
  12. «Ласина Траоре — в «Монако»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  13. Трансфер Траоре из «Анжи» обошёлся «Монако» в € 10 млн
  14. Бывший нападающий «Анжи» Траоре перешёл на правах аренды в «Эвертон»
  15. Керопян, Андраник (2014 թ․ նոյեմբերի 10). «Ласина Траоре: «Анжи» вернется в премьер-лигу»». Газета Известия. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. «Ласина Траоре стал игроком ЦСКА» (ռուսերեն). Советский спорт. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  17. «Салют, Траоре! Идеальное новоселье ЦСКА». Спорт-Экспресс. 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 10-ին.
  18. «Ласина Траоре покинул ПФК ЦСКА» (ռուսերեն). pfc-cska.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  19. «Хихонский «Спортинг» объявил о переходе Ласина Траоре» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  20. Полина Панина. «Селюк: Ласина Траоре возвращается в «Монако»» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  21. ««Амьен» арендовал Траоре у «Монако»» (ռուսերեն). Советский спорт. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  22. ««Монако» и Ласина Траоре разорвали контракт по обоюдному согласию» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  23. «Бывший форвард ЦСКА и "Монако" Траоре стал игроком венгерского "Уйпешта"». www.sport-express.ru. 2019 թ․ փետրվարի 24. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  24. «Oficial! Lacina Traore a semnat cu CFR Cluj. Ce număr va avea pe tricou» (ռումիներեն). www.digisport.ro. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  25. Александр Просветов. (28.05.2011). «Ласина Траоре: «Три гола — это кое-что, но сколько моментов я упустил!»» (ռուսերեն). «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
  26. «Дан Петреску: «Доволен игрой с „Динамо"»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 08.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  27. «Жёлто-зелёные сыграли за сборные» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 28.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 29-ին.
  28. «Игроки «Кубани» в сборных: удачные дни для форвардов» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 06.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.
  29. Кот д’Ивоар с впечатляващо постижение Արխիվացված 2019-04-26 Wayback Machine(բուլղ.)
  30. «Протокол матча». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  31. «Кубок африканских наций: Россию представят шестеро футболистов» (ռուսերեն). радио «Голос России». 10.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  32. «Траоре и Лоло помогли Кот-д'Ивуару обыграть Египет» (ռուսերեն). Sportbox.ru. 14.01.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասինա Տրաորե» հոդվածին։