Լապշայով ապուր, արգանակով, լապշայով և այլ բաղադրիչներով ապուրի տեսակ է։ Լապշայով ապուրը տարածված ուտեստ է Արևելյան Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ասիայի պետություններում։ Պատրաստման համար օգտագործում են տարբեր տեսակի լապշաներ, ինչպիսիք են բրնձից, ցորենից և ձվից պատրաստված լապշաները։

Լապշայով ապուր
Ենթատեսակապուր և noodle dish?
Առաջացման երկիր Չինաստան
 Noodle soups Վիքիպահեստում

Տեսակներ խմբագրել

Արևելյան Ասիա խմբագրել

Չինաստան խմբագրել

 
Լապշայով ապուր՝ կես ձվով

Լապշայով ապուրի բազմաթիվ տեսակներ կան, որոնք ի սկզբանե պատրաստվել են Չինաստանում, և որոնցից շատերն ուտում են ասիական տարբեր երկրներում։

  • Բանմյան (板面), հակկայական խոհանոցի ապուր՝ պատրաստված ձվի լապշայով։
  • Քոնգքինգ լապշա
  • Լապշայով սառը ապուր (冷面/冷麵), շանհայական խոհանոցի ուտեստ է՝ գետնանուշի կարագով, սոյայի սոուսով և քացախով։ Մատուցվում է սառը վիճակում։
  • Լապշայով ապուր (Crossing the bridge), բաղադրիչները առանձին-առանձին դրվում են սեղանին, այնուհետև ավելացնում են հավի տաք արգանակի մեջ, որ եփվի, ապա մատուցում են։ Բաղադրիչներն են՝ բրնձի հում լապշա, միս, հում ձու, բանջարեղեն, ուտելի ծաղիկներ։ Արգանակը տաք է մնում ամանի մակերեսին քսված կարագի շերտի շնորհիվ։ Կունմինի՝ Յուննան երկրամասի վարչական կենտրոնի (昆明, 云南省), խոհանոցին բնորոշ ուտեստ է։
  • Լանջոու, տավարի մսով և լապշայով ապուր (兰州拉面, lanzhou lāmiàn), այն պատրաստվում է տավարի շոգեխաշած մսով, տավարի մսի արգանակով, բանջարեղենով և չինական լապշայով։
  • Ապուր լապշայով (阳春面/陽春麵 yángchūn mian), սպիտակ ապուր է բանջարեղենով։ Այն չինական ամենահայտնի և ամենահեշտ պատրաստվող սնեքն է։
  • Վոնտոն ապուր՝ լապշայով (雲吞麵), կանտոնյան խոհանոցի ուտեստ է[1]։

Հոնկոնգ խմբագրել

  • Քարթ (車仔麵), լապշայով ապուր է՝ տարբեր տեսակի միջուկներով, վաճառվում է փողոցային առևտրի կետերում։

Ճապոնիա խմբագրել

 
Ցուկիմի տորորո սոբա
  • Ավանդական ճապոնական լապշայով ապուրը մատուցվում է տաք սոյայի սոուսով և դաշի արգանակով, վրան լցնում են ծեծած կանաչ սոխ։ Ամենատարածված միջուկներն են՝ տեմպուրան, խմորով տեմպուրան, kakiage (լավ տապակած բանջարեղենը) կամ aburaage (լավ տապակած տոֆուն
    • Տաք սոբա (そば), հնդկաձավարի բարակ լապշա է, նման իտալական pizzoccherri պաստային, բայց ավելի բարակ և երկար է։ Նաև հայտնի է որպես Nihon-soba (հնդկաձավարի ճապոնական լապշա)։ Օկինավայում այն անվանում են հենց օկինավյան սոբա, այլ ոչ թե հնդկաձավարի։
    • Ուդոն (うどん), ցորենի բարակ լապշա է, մատուցվում է տարատեսակ միջուկներով, սովորաբար տաք սոյայի սոուսով, դաշի արգանակով և երբեմն ճապոնական կարրիով ապուրով։
  • Ցորենի չինական լապշա, մատուցվում է հավի կամ տավարի արգանակով, շատ հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին[2]։
    • Ռամեն (ラーメン), բարակ դեղին լապշա է, մատուցվում է հավի կամ խոզի արգանակով, համեմվում սոյայով, միսոյի մածուկով, խոզի մսի շերտերով, ջրիմուռներով կամ եփած ձվով։ Նաև հայտնի է որպես Շինա սոբա կամ Չուկա սոբա (երկուսն էլ նշանակում են չինական սոբա)[2]։
    • Չամպոն, միջին հաստության դեղին լապշա է, մատուցվում է հավի արգանակով, տարբեր տեսակի ծովամթերքներով և բանջարեղենով։ Այն ստեղծվել է Նագասակիում, որպես էժան ուտելիք ուսանողների համար։
  • Օկինավյան սոբա (沖縄そば), ցորենից պատրաստված բարակ լապշա է։ Օկինավայում մատուցվում է տաք արգանակով, sōki (շոգեխաշած խոզի մսով), kamaboko (ձկան կտորներով), beni shōga (կոճապղպեղով) and kōrēgusu (չիլլի պարունակող ավամորով)։ Նման է ուդոնին և ռամենին։
  • Հոթո, Յամանաշիում հայտնի ուտեստ է, պատրաստվում է խաշած ուդոնից և միսոյի մածուկի մեջ եփված բանջարեղենից։

Հյուսիսային Կորեա և Հարավային Կորեա խմբագրել

 
Կալգուկսու
  • Ջանչի գուկսու (잔치국수), լապշա արգանակով, որը մատուցվում է թարմ համեմունքներով (սովորաբար կիմչիով, բարակ կտրատած ձվով, կանաչ սոխով եւ վարունգով)։
  • Ջամպ պոնգ (짬뽕), չին-կորեական ծագման կծու լապշա է։
  • Կալ գուկսու (칼국수), ձեռքով պատրաստված ցորենի լապշա, մատուցվում է ծովամթերքի արգանակով։
  • Մակ գուկսու (막국수), հնդկաձավարի լապշա է սառեցված արգանակով։
  • Նաենգմեոն (냉면), հնդկաձավարի կորեական լապշա է տավարի սառը արգանակով, սոխով, բարակ կտրատած վարունգով, երկու մասի բաժանած եփած ձվով և տանձի կտորներով։ Կորեայի խոնավ ամառների ընթացքում այս ուտեստը լայնորեն տարածված է։
  • Ռամյոն (라면), հարավկորեական լապշայով ապուր է, մատուցվում է սնդդի կետերում, պատրաստվում է արագ պատրաստվող լապշայից և տարբեր տեսակի հավելումներից։ 1960-ական թվականներին արագ պատրստման լապշաները Ճապոնիայից ներմուծվել են Հարավային Կորեա։ Դրա արագ և հեշտ պատրաստումը, ինչպես նաև ցածր գինը ապահովեցին վերջինիս տարածումը և վաճառքը։ Սովորաբար այն կծու է, քանի որ այլ բաղադրիչների հետ մեկտեղ նաև ավելացնում են չիլլի և կիմչի։

Թայվան խմբագրել

  • Տավարի մսով և լապշայով ապուր (牛肉麵), երբեմն մատուցվում է մեկ կտոր տավարի խաշած մսով, տավարի մսի արգանակով, հատիկավորներով և չորացրած մաղադանոսով[3]։ Հայտնի է Թայվանում[4]։
  • Ոստրեով վերմիշել (蚵仔麵線)։

Տիբեթ խմբագրել

  • Բհակտուկ, կարճ լապշայով և տավարի մսի արգանակով ապուր է, բաղադրության մեջ մտնում են՝ տավարի մսի խաշած կտորներ, տավարի մսի չորացրած կտորներ, ջրիմուռներ, դայկոն (բողկի տեսակ է), կարտոֆիլ և կանաչ սոխ։ Ուտեստը հայտնի է Տիբեթում, ինչպես նաև Բութանում և Նեպալում, որտեղ ապրում են շատ տիբեթացիներ։
  • Թուկպա կամ թենթուկ, տավարի արգանակով և լապշայով ապուր է, տավարի խաշած մսի կտորներով, սպանախով և կանաչ սոխով։ Հայտնի է Տիբեթում, Նեպալում և Հնդկաստանի այն տարածաշրջաններում, որտեղ շատ նեպալացիներ և տիբեթացիներ են բնակվում։

Հարավարևելյան Ասիա խմբագրել

Կամբոջա խմբագրել

 
Կույթեավ
  • Կույթեավ (គុយទាវ, kŭytéav), խոզի մսի արգանակով և բրնձից պարտրաստված լապշայով ապուր է, որը մատուցվում է աղացած խոզի մսով, ծովախեցգետնով, մսագնդերով, խոզի լյարդով և տապակած սխտորով, կանաչ սոխով, կիլանտրոյով, լայմով, հոյսին սոուսով պատրաստված թանձրուկով։
  • Կույթեավ խոր կո (គុយទាវខគោ), բրնձից պատրաստված լապշայով ապուր է՝ տավարի շոգոխաշած մսով, կարտոֆիլով, գազարով, կանաչ սոխով և համեմով։ Այն նաև ուտում են հացով։
 
Նում բանհչոկ
  • Նում բանհչոկ (នំបញ្ចុក), կամբոջյան հայտնի ապուր է, որն ուտում են նախաճաշին։ Բաղադրության մեջ մտնում է թեթև ֆերմենտացված բրնձի լապշա՝ ձկան սոուսով պատրաստված պրահոկից և դեղին քրոյունգից, վրան դրվում է թարմ անանուխի տերևներ, լոբու ծիլեր, կանաչ լոբի, բանանի ծաղիկներ, վարունգ և այլ կանաչիներ։ Գոյություն ունի նաև կարմիր կարրիով տարբերակ, որը սովորաբար նախատեսված է հանդիսավոր առիթների և հարսանեկան տոնակատարությունների համար
  • Նոմ բանհչոկ սամլար խմեր (នំបញ្ចុកសម្លរខ្មែរ) կրճատ ասում են Նոմ բանհչոկ, բրնձից պատրաստված լապշայով, աղացած ձկան արգանակով, կիրտոնախոտով և կամբոջական համեմունքներով համեմված ապուր է։ Սիեմռեապում արգանակը պատրաստվում է կոկոսի կաթով և թամարինդ կծվաքաղցր սոուսով (ទឹកអម្ពិល, tœ̆k âmpĭl), սակայն Պնոմպենում այդպես չեն պատրաստում։
 
Նում բանհչոկ սամլար կարրի

Լաոս

  • Նում բանչհոկ սամլար կարրի (នំបញ្ចុកសម្លការី), բրնձից պատրաստված լապշայով ուտեստ է, որն ուտում են խմեր կոչվող կարրիով ապուրի հետ։ Կարրին կարող է լինել դեղին կամ կարմիր, կախված ապուրի տեսակից՝ դրա մեջ ավելացվում է նաև հավի միս (նաև բդիկները) կամ տավարի միս, կարտոֆիլ, սոխ և գազար։
  • Նում բանհչոկ կամպոտ (នំបញ្ចុកកំពត), ավելի շատ նման է բրնձի լապշայից պատրաստված սառը աղցանի, քան ապուրի։ Բաղադրությունն է՝ սփրինգ ռոլի կտորներ, տարատեսակ խոտաբույսեր, աղացած ընդեղեն, խոզի միս և ձկան սոուս։
  • Նում բանհչոկ տեուկ մերչ (នំបញ្ចុកទឹកម្ហេច), հատուկ ապուր է, որի մեջ կա ձկան արգանակ առանց պրահոկի, կանաչ սոխ և բանջարեղեն։ Այն տարածաշրջանային ուտեստ է, որը չեն ուտում Պնոմպենում և Կամբոջայի այլ տեղերում, որտեղ լայնորեն տարածված են խմերը և վիետնամական նում բանհչոկի տարբեր տեսակները։
  • Միի կիև (មីគាវ, mii kiəv), չինական վոնտոն լապշան է կամբոջական մատուցմամբ։ Արգանակը թափանցիկ է, վրան լցնում են սխտորի ծիլեր, իսկ պելմենիները լցոնում են համեմված աղացած խոզի մսով և ծովախեցգետնով։ Կան տարբեր տեսակներ, որոնք մատուցվում են ցորենից պատրաստված վերմիշելով, բրնձի և ցորենի խառնուրդից պատրաստված լափշայով կամ բրնձից պատրաստված լափշայով (គុយទាវមីគាវ, kŭytéav mii kiəv
  • Ֆեու, սպիտակ լապշա է արգանակի մեջ, մատուցվում է կանաչ տերևներով և բուրավետիչներով (լայմի հյութով, քացախով, աղով և շաքարավազով)։
  • Խաո պիակ սեն, բառացի թարգմանվում է որպես բրնձի թաց թելեր։ Արգանակը սովորաբար պատրաստվում է գալանգալով եփած հավով, կիտրոնախոտով, լայմի տերևներով և ձեթի մեջ տապակած սխտորով։ Թարմ լապշաները պատրաստվում են բրնձի ալյուրից, տապիոկայի օսլայից, ջրից և եփվում են անմիջապես արգանակի մեջ։
  • Խաո փուն, հայտնի է նաև որպես լաո լակսա, լաոսական բրնձի վերմիշելով կծու ապուրի տեսակ է։ Դա երկար եփվող ապուր է, որը ամենից հաճախ պատրաստվում է հավով, ձկով կամ խոզի մսով, համեմվում է սովորական լաոսական բաղադրիչներով, ինչպիսիք են ձկան սոուսը, լայմի տերևները, գալանգալը, սխտորը, լաոսական չիլի պղպեղը և պերիլան։
  • Լաո խաո սոին բրնձի լապշայով, խոզի մսի մեծ կտորներով, լոլիկով, սոյայի հատիկներով, չիլլիով և սխտորով ապուր է, որի վրա լցնում են խոզի կաշի, լոբու ծիլեր, ծեծած կանաչ սոխ և կիլանտրո։ Թեև հյուսիսային լաոսցիներն ունեն այս ուտեստը պատրաստելու հատուկ ձև, դրա տարբեր տարբերակներ կարելի է տեսնել լաոսական ռեստորաններում։

Ինդոնեզիա խմբագրել

 
Սոտո Միե Բոգոր
  • Մի այամ, հավով և լապշայով ապուր է, որն իր մեջ պարունակում է հավի արգանակ, խաշած չոյ սում, նեխուրի տերևներ, խորանարդաձև կտրատված հավի միս՝ պատրաստված քաղցր սոյայի սոուսով և տապակած սոխ[5]։ Որոշ տարբերակներում ավելացնում են սունկ և տապակած/խաշած պանգսիտ (վոնտոն)։ Սովորաբար այն ուտում են չիլի սոուսով և թթու վարունգով։
  • Մի բակսո, բակսո մսագնդերը մատուցվում են տավարի արգանակի մեջ՝ դեղին լապշայով և բրնձի վերմիշելով։
  • Մի չելոր, լապշայով ուտեստ է, որը մատուցվում է կոկոսի կաթով և ծովախեցգետնի արգանակով, այն Հարավային Սումատրայի Պալեմբանգ քաղաքի առանձնահատուկ ուտեստներից է[6]։
  • Մի կոչլոկ, հավով և լապշայով ապուր է։ Մատուցվում է կաղամբով, լոբու ծիլերով, խաշած ձվով, տապակած սոխով և կանաչ սոխով։
  • Մի կոչոկ (բառացի թարգմ․՝ թափահարած լապշա), Բանդունգ քաղաքում հայտնի ինդոնեզական ապուր է՝ պատրաստված տավարի մսով և լապշայով։ Բաղադրությունն է՝ տավարի արգանակ, kikil (տավարի ջիլ), լոբու ծիլեր, բասկո (տավարի մսից գնդիկներ), լայմի հյութ, նեխուր, կանաչ և տապակած սոխ։ Որոշ բաղադրատոմսերում կարող են ավելացնել նաև տավարի ստամոքս։
  • Մի կոպյոկ, ինդոնեզական ուտեստ է։ Բաղադրությունն է՝ լապշա սխտորով ապուրով, տապակած տոֆուի կտորներ, լոնտոնգ, լոբու ծիլեր, մանրացված քերուպուկ գենդար, թարմ նեխուր։ Մատուցվում է քաղցր սոյայի սոուսով։
  • Մի ռեբուս, թարգմանաբար՝ խաշած լապշա, պատրաստվում է դեղին, ձվից պատաստված լապշայով և կծու սոուսով։
  • Սոտո այամ, հավի կծու ապուր բրնձի վերմիշելով։ Մատուցվում է պինդ խաշած ձվով, տապակած կարտոֆիլի կտորներով, նեխուրի տերևներով և տապակած սոխով։ Երբեմն ավելացնում են Լոնտոնգի կտորներ (բրնձի ռոլ), ծովախեցգետնի կրեկերներ կամ սամբալ կծու սոուս (նարնջագույն)։
  • Սոտո մի, լապշայով կծու ապուր է, կարող է պատրաստվել հավի, տավարի մսից կամ ենթամթերքներից, ինչպիսիք են աճառը, կովի տոտիկները կամ կաշին։ Լապշայի կամ բրնձի վերմիշելի համադրությունը է լոլիկով, խաշած կարտոֆիլով, պինդ խաշած ձվով, կաղամբով, գետնանուշի, լոբու ծիլերով, տավարի մսով, ենթամթերքով կամ հավի մսի կտորներով։

Մալայզիա և Սինգապուր խմբագրել

 
Փրաուն Հաե Միի
  • Ասսամ իակսա, ձկան արգանակով բրնձի լապշա, մանրացված ձկով, վարունգով, հում սոխով, արքայախնձորով, չիլլիով և անանուխով։ Մալազիայի տարբեր մասերում այն տարբեր կերպ են պատրաստում։
  • Կարրի իակսա, բրնձի լապշա կոկոսի կաթով և կարրի ապուրով[7]։ Վրան լցնում են ծովախեցգետին կամ հավ, խեցի, լոբու ծիլեր, տոֆու և ձկան կտորներ, կարելի է նաև ավելացնել խաշած ձու։ Մատուցվում է սամբալ կծու սոուսով և վիետնամական համեմով։ Ուտեստը հայտնի է Սինգապուրում։
  • Հաե մի (虾面) կամ ծովախեցգետնով լապշա, ձվի լապշա մատուցվում է անուշաբույր մուգ արգանակի մեջ՝ ծովախեցգետիններով, խոզի մսի կտորներով, ձկան կտորներով և լոբու ծիլերով, վրան լցնում են տապակած և կանաչ սոխ։ Արգանակը պատրաստվում է չորացրած ծովախեցգետնի գլուխներով, սպիտակ պղպեղով, սխտորով և այլ համեմունքներով։ Սովորաբար, ապուրին ավելացվում են տապակած խոզի ճարպի փոքր խորանարդներ, բայց այժմ դա ավելի քիչ տարածված է առողջական խնդիրներից խուսափելու պատճառով։

Մյանմա (Բիրմա) խմբագրել

 
Փշրանքներով Մոհինգա
  • Կյա զան հինգա, թափանցիկ լապշա հավի արգանակով, սնկով,տոֆուով, շուշանի ցողուններով, ծովախեցգետնով, սխտորով, պղպեղով և երբեմն ձկան գնդիկներով։ Համի համար վրան ավելացնում են համեմ, սոխի կտորներ, ձկան սոուս, չիլիի փոշի և լայմի հյութ։
  • Կյայ օհ, լապշայով, խոզի մսով և ձվով հայտնի ապուր է։ Պատրաստվում են ինչպես ձկով և հավի մսով, այնպես էլ առանց որևէ արգանակի։
  • Մոհինգա, ասում են՝ Մյանմարի ավանդական ուտեստն է։ Ըստ էության, բրնձի լապշա է  ձկան կծու արգանակի մեջ։ Բաղադրիչներն են՝ ձկան սոուս կամ ծովախեցգետնի սոուս, աղի ձուկ, կիտրոնախոտ, բանանի նուրբ ցողուններ, կոճապղպեղ, սխտոր, պղպեղ, սոխ, աղացած քրքում, բրնձի ալյուր, սիսեռի ալյուր, չիլի և բուսական յուղ։
  • Օն նո խաուկ սուե, ցորենից պատրաստված լապշա է հավով և կոկոսով արգանակի մեջ։ Համեմելու համար զարդարում են մանր կտրատած սոխով, տապակած բրնձի խրթխրթան կրեկերներով, ձկան սոուսով, տապակած աղացած չիլիով, քամած կիտրոնով կամ լայմով։

Ֆիլիպիններ խմբագրել

 
Բատչոյ

Ֆիլիպինյան լապշայով ապուրները մատուցում են ինչպես փողոցային կրպակներում, այնպես էլ տանը։ Նրանք հստակ համատեղում են արևելյան և արևմտյան մշակույթները՝ հարմարեցված Ֆիլիպինյան ճաշակին։ Դրանք սովորաբար մատուցվում են համեմունքներով, ինչպիսիք են  սոյայի սոուսը, կալամոնդինի հյութը, նաև պղպեղը՝ լրացուցիչ համի համար։ Ապուրների այլ տեսակների նման, դրանք ևս դիտարկվում են որպես հեշտ պատրաստվող սնունդ և պարբերաբար ասոցացվում  են Ֆիլիպինների ցուրտ անձրևային եղանակի հետ։ Սովորաբար դրանք ուտում են գդալով և պատառաքաղով։

  • Ալմոնդիգաս, իսպաներեն albondigas բառից, որը նշանակում է կոլոլակ։ Կոլոլակները մատուցվում են թափանցիկ արգանակի մեջ՝ բանջարեղենով և միսուա լապշայով։
  • Բատչոյ, լապշայով ապուր, վրան լցնում են խոզի մանրացրած ենթամթերք, բանջարեղեն և հում ձու։
  • Բատչոյ Տագալոգ, պարունակում է խոզի ենթամթերքի արգանակ, ինչպիսիք են լյարդը և ենթաստամոքսային գեղձը (լապայ), ինչպես նաև տամպալեն/տամպալին՝ խոզի ստամոքսի ճարպ, որը համեմված է սխտորով, սոխով, կոճապղպեղով, չիլի պղպեղով, չիլիի տերևներով և խոզի արյունով։ Պատոլան (լուֆա) սովորաբար օգտագործվող բանջարեղեն է այս ուտեստում։ Ուտեստում օգտագործվում են նաև միսուա լապշա։ Այն սովորաբար ուտում են բրնձով, այլ ոչ թե առանձին։
  • Կինալաս, լապշա է (բրնձի, ձվի կամ ալկալային ջրով թաթախված) տավարի արգանակի մեջ՝ տավարի մսի կտորներով, ցողված թանձր սոուսով և մատուցվում է պինդ խաշած ձվով։
  • Լոմի, լապշայով ապուր, որում օգտագործում է ձվի լապշա, որոնք թաթախված են ալկալային ջրի և խիտ արգանակի մեջ։ Լապշան արգանակին տալիս է հստակ համ։ Ուտեստի բաղադրության մեջ կա միս և բանջարեղեն, արգանակը տաքանալուն պես նրանում ավելացնում են հում ձու և վերցնում են կրակից։
  • Մամի, լապշայով ապուր, որը նման է չինական տարբերակին, պատրաստվում է տավարի, խոզի կամ հավի մսով, վրան ավելացնում են սոխ։ Սովորաբար օգտագործվում է ձվի բարակ լապշա, բայց կան տարբերակներ, որոնց մեջ օգտագործում են նաև բրնձի լապշա (հո ֆան)։ Այն Ֆիլիպիններում նեկայացվել է Ման Մոն Լուկի կողմից։ Նա մամի տերմինը ստեղծել է 1950 թվականին։
  • Միսվա, ցորենի լապշայով ապուր է։ Կտրտած խոզի միսը (ճարպով՝ ապուրին ավելի լավ համ հաղորդելու համար) տապակվում է նախքան ջուր ավելացնելը։ Լապշան շատ կարճ ժամանակում է պատրաստվում, ուստի այն ավելացվում է վերջում։ Ճաշատեսակին սովորաբար ավելացվում է նաև ծեծած պատոլա։

Թաիլանդ խմբագրել

 
Խաո սոիի 2 տեսակները՝ ձախ կողմում խաո սոի Մաե Սաին է (խոզի մսով, առանց կոկոսի կաթի), իսկ աջ անկյունում խաո սոի կային է (հավի մսով և կոկոսի կաթով)
 
Կուայտիաո նուեա պուեայ, թայլանդական ապուր՝ տավարի մսով և լափշայով

Չինական ոճով լապշայով ապուրները Թաիլանդում սովորաբար մատուցվում են փողոցային կրպակներում, ճաշարաններում և սննդի կետերում։ Սկսած բրնձից մինչև ձվից պատրաստված լապշաները մատուցվում են հավի, խոզի, բանջարեղենի կամ երկուսի խառնուրդով պատրաստված արգանակի մեջ և հաճախ մատուցվում  մսի կտորներով, ձկներով, խոզի կամ տավարի կոլոլակներով, վոնտոններով կամ դրանց համադրություններով, վրան շաղ են տալիս համեմի տերևներ։ Ճաշողներն իրենք են հարմարեցնում համը՝ օգտագործելով շաքար, Nam Pla (ձկան սոուս), չորացրած չիլի, չիլի քացախ, որոնք ճաշատեսակը մատուցելիս դնում են սեղանին։ Ի տարբերություն շատ այլ թաիլանդական ուտեստների, լապշան ուտում են փայտիկներով։ Ե՛վ լապշան, և՛ փայտիկները բացառապես չինական ծագման են։

Բացի չինական ոճով լապշա ապուրներից, խմորված բրնձի լապշան (Khanom Chin) նույնպես շատ տարածված է թայլանդական խոհանոցում, որը մատուցվում է կարրիով կամ ապուրանման սոուսներով։

  • Բամի նամ (թաի.՝ บะหมี่น้ำ), ձվի լապշա ապուրի մեջ, մատուցվում է աղացած խոզի մսով, շոգեխաշած կամ ջեռոց դրած բադով կամ մու դաենգայի կտորներով (char siu).
  • Կաենգ չուետ վունսեն (թաի.՝ แกงจืดวุ้นเส้น), թափանցիկ լապշա բանջարեղենային ապուրով, հաճախ պարունակում է լրացուցիչ բաղադրիչներ, ինչպիսիք են մետաքսյա տոֆուն, աղացած խոզի միսը, սունկը և ջրիմուռները։
  • Խանոմ չին կաենգ խիաո վան կայի (թաի.՝ ขนมจีนแกงเขียวหวานไก่), թաիլանդական ֆերմենտացված բրնձի լապշա (Khanom Chin), մատուցվում է հավի և կանաչ կարրիի հետ։
  • Խանոմ չին նամ նգիաո (թաի.՝ ขนมจีนน้ำเงี้ยว), թաիլանդական ֆերմենտացված բրնձի լապշա, մատուցվում է ապուր հիշեցնող սոուսի մեջ, որը պատրաստվում է խոզի մսից, լոլիկից, մանրացված տապակած չոր չիլի պղպեղից, խոզի արյունից, չոր խմորված սոյայի և կարմիր կապոկի չոր ծաղիկներից։
  • Խաո սոի (թաի.՝ ข้าวซอย), ամենից հաճախ ձվի լապշան ավելացվում է թաիլանդական կարրի ապուրի մեջ, վրան դրվում է տապակած ձու։ Հյուսիսային Թաիլանդի հատուկ ուտեստներից է։
  • Կուաիտիաո նամ (թաի.՝ ก๋วยเตี๋ยวน้ำ), բրնձի լապշայով ապուր է։
  • Նամ նգիաո (թաի.՝ น้ำเงี้ยว), Հյուսիսային Թաիլանդի խոհանոցին բնորոշ լապշայով կծու և աղի ապուր է։
  • Յեն տաֆո (թաի.՝ เย็นตาโฟ), չինական yong tau fu ուտեստի թաիլանդական տարբերակը։ Թափանցիկ արգանակ է՝  մետաքսանման բրնձի լապշայով, ձկան գնդիկներով, տապակած տոֆուի կտորներով, կաղամարով և ջրային սպանախով։
  • Բամի տոմ-յամ (թաի.՝ บะหมี่ต้มยำ), բանի նաիմի կծու տարբերակն է, հաճախ այլ բաղադրիչներով, ինչպիսիք են աղացած գետնանուշը և խոզի փորոտիքը։

Հարավային Ասիա խմբագրել

 
Թուկպա

Բութան խմբագրել

  • Բագթուկ կարճ լապշան մատուցվում է կարտոֆիլով, աղացած չիլիով և բանջարեղենով։

Նեպալ և Սիկիմ (Հնդկաստան) խմբագրել

  • Թուկպա (थुक्पा), խաշած լապշա, մատուցվում է խառը բանջարեղենի և (կամ) տարբեր մսային ուտեստների հետ։ Տիբեթական ուտեստը Նեպալական տարբերակով պարունակում է ավելի շատ համեմունքներ, ինչպիսիք են աղացած չիլի պղպեղը և մասալան։ Հայտնի է նեպալյան և տիբեթյան համայնքների շրջանում, Սիկկիմ նահանգում և Արևմտյան Բենգալիայի Դարջիլինգ շրջանում։ Այն հայտնի է նաև Լադախի բնակիչների շրջանում, ովքեր սերտ մշակութային և պատմական կապեր ունեն Տիբեթի հետ։

Հյուսիսային Ամերիկա խմբագրել

Միացյալ նահանգներ խմբագրել

  • Սաիմին, փափուկ ցորենի և ձվի լապշա դաշի արգանակի մեջ։ Հանրաճանաչ ուտեստ, որն արտացոլում է ժամանակակից Հավայան կղզիների բազմամշակութային արմատները։ Վրան լցնում են կանաչ սոխ, kamaboko (ձկան կտորներ), char siu (չինական ոճով տապակած խոզի միս)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Deconstructing wonton noodles». South China Morning Post. 2015 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Cwiertka, Katarzyna Joanna (2006). Modern Japanese cuisine: food, power and national identity. Reaktion Books. էջ 144. ISBN 978-1-86189-298-0.
  3. Sheraton, M.; Alexander, K. (2015). 1,000 Foods to Eat Before You Die: A Food Lover's Life List. Workman Publishing. էջ 776. ISBN 978-0-7611-4168-6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  4. Crowley, Chris (2018 թ․ հունվարի 17). «A New East Village Shop Specializes in Taiwanese Beef Noodle Soup». Grub Street (New York Magazine). Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  5. Von Holzen, H.; Ltd, M.C.I.P. (2014). A New Approach to Indonesian Cooking. Marshall Cavendish International (Asia) Private Limited. էջ 15. ISBN 978-981-4634-95-3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Kraig, B.; D, C.T.S.P. (2013). Street Food around the World: An Encyclopedia of Food and Culture: An Encyclopedia of Food and Culture. ABC-CLIO. էջ 184. ISBN 978-1-59884-955-4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Koh, J.; D, S.H.P. (2009). Culture and Customs of Singapore and Malaysia. Cultures and Customs of the World. ABC-CLIO. էջ 100. ISBN 978-0-313-35116-7. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել