Լաո Շէ (老舍, փինյին։ Lǎo Shě, իսկական անուն Շու Ցինչուն, Shū Qìngchūn, 舒慶春,փետրվարի 3, 1899(1899-02-03)[1][2][3][…], Պեկին, Ցին կայսրություն[4] - օգոստոսի 24, 1966(1966-08-24)[1][2][3][…], Պեկին, Չինաստան), մանջուրական ծագմամբ չինացի նշանավոր վիպասան, դրամատուրգ, հրապարակախոս։ Հայտնի է իրատեսական և երգիծական արձակով։ Ազգային գրականության առաջատար վարպետներից մեկն է։

Լաո Շէ
Laoshe.jpg
Ծնվել էփետրվարի 3, 1899(1899-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրՊեկին, Ցին կայսրություն[4]
Վախճանվել էօգոստոսի 24, 1966(1966-08-24)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրՊեկին, Չինաստան
ԳերեզմանBabaoshan Revolutionary Cemetery
Գրական անունLao She
Մասնագիտությունգրող, համալսարանի դասախոս, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և քաղաքական գործիչ
ՔաղաքացիությունFlag of the People's Republic of China.svg Չինաստան[5]
ԿրթությունQ10868435? և Պեկինի մանկավարժական համալսարան
ԱշխատավայրԼոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց, Shandong University? և Լոնդոնի համալսարան
ԱմուսինHu Xieqing?
ԶավակներShu Yi? և Shu Yu?
Commons-logo.svg Lao She Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մեծացել է աղքատ ընտանիքում։ Վաղ մանկության տարիներին կորցրել է իր հորը, որը մահացել էր Իհետուանյան ապստամբությունը ճնշելու ընթացքում։ 6 տարեկանից սովորել է մասնավոր դպրոցում, որտեղ երեխաներին դասավանդել են հին ձևերով (կոնֆուցիական տեքսների ուսուցում և այլն)։ Մի քանի տարի հետո տեղափոխվել է պետական դպրոց։ Ավարտելուց հետո պետական միջոցների հաշվին կարողացել է ընդունվել համալսարան։ 1917 թվականին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո դարձել է Պեկինի տարրական դպրոցներից մեկի տնօրենը։ Տյանցզինի Նանկայի համալսարանում դասավանդել է լեզու և գրականություն։ 1919 թվականին վերադարձել է Պեկին։ Յանցզինյան համալսարանում, որպես կամավոր, սովորել է անգլերեն։ «Գրական հեղափոխություն»-ից հետո ուսանողական ամսագրում տպագրել է իր առաջին պատմվածքը։

1924-ին մեկնել է Մեծ Բրիտանիա՝ նախ Լոնդոնում, այնուհետև Օքսֆորդում չինական բանահյուսուսություն դասավանդելու համար։ 1926 թվականին «Սյաոշո Յուեբաո» գրական թերթում («Արձակի ամսագիր») հրատարակել է իր առաջին վեպը՝ «Պատվարժան Չժանի փիլիսոփայությունը» վերնագրով։ 1927 թվականի մարտին նույն թերթում տպագրվել է հաջորդ վեպը՝ «Իմաստունն ասել է» վերնագրով։ 1929 թվականի մայիսին հրատարակել է «Երկու Մա» վեպը։

1929 թվականին Լաո Շէն Անգլիայից մեկնել է Չինաստան։ Ճանապարհին 3 ամիս նա մնացել է Փարիզում, կես տարի Սինգապուրում, որտեղ դասավանդել է նորաբնակ չինացիների համար բացված դպրոցում։ Այդ ժամանակ գրել է «Սյաոպոյի ծննդյան տարեդարձը» պատմվածքը։ Այն եղել է վերջին ստեղծագործությունը, որը տպագրվել է «Սյաոշո Յուեբաո» թերթում։ Չինաստանում Լաո Շեն նախ բնակություն է հաստատել Պեկինում, այնուհետև Ցզինան և Ցինդաո քաղաքներում։

Ցզինանում գրել է «Դամինհու» վեպը, որն այդպես էլ լույս չի տեսել։ 1932 թվականին, երբ ճապոնական ռումբը հարվածել է տպարանին, ստեղծագործությունը ոչնչացվել է։

1933 թվականին լույս են տեսել «Ամուսնալուծություն», «Նշումներ կատվի քաղաքի մասին», 1934 թվականին «Երկնային պարգևի պատմություն», 1936 թվականին (ամսագրի հրատարակություն)՝ «Ռիքշա» վեպերը։

1937 թվականին, ճապոնա-չինական պատերազմից հետո, գրել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ, որտեղ կոչ է արել միավորել ջանքերը՝ թշնամուն հետ մղելու համար։ Այնուհետև բնակվել է Ուհանում, որտեղ մի քանի համախոհների հետ կազմակերպել է «Կան դաո դի» («Դիմադրել մինչև վերջ») և «Ժենժեն կան» («Ընթերցանություն բոլորի համար») թերթերը։ 1938 թվականի մարտին Չունցինում ստեղծվել է «Ամբողջ Չինաստանի գրականության և արվեստի գործիչների միությունը»։ Լաո Շէն զբաղեցրել է գլխավոր դերերից մեկը՝ համակարգելով և ղեկավարելով իր աշխատանքը։ Պատերազմի ժամանակ ստեղծել է «Չժան Ցզըչժուն» պիեսը և «Կրակե թաղում» վեպը։ Գրեթե հինգ տարի աշխատել է «Նույն ընտանիքի չորս սերունդ» վեպի վրա։ Այն սկսել է գրել Չինաստանում, այնուհետև ԱՄՆ-ում, որտեղ տեղափոխվել է դասախոսությունների համար։ ԱՄՆ-ում վեպը տպագրվել է «Դեղին հողմ» կրճատված տարբերակով։ Նյու Յորքում գրել է «Հեքիաթասացները» վեպը։

1949 թվականի հոկտեմբերի 13-ին, Չինաստանը ժողովրդական հանրապետության հռչակելուց 13 օր անց, Լաո Շէն Սան Ֆրանցիսկոյից վերադարձել է Չինաստան։ Հաջորդող 16 տարիներին հիմնականում գրել է պիեսներ, ուրվագծեր, պատմվածքներ, ինչպես նաև «Նարնջագույն դրոշների տակ» անավարտ վեպը։

1966 թվականին հայտնվել է հիվադանոցում։ Օգոստոսի 23-ին գնացել է աշխատանքի։ Նրա որդու Շու Իի ցուցմունքով, իր աշխատակիցներին հունվեյբիններից պաշտպանելու ժամանակ, նրան ծեծի են ենթարկել։ Իր անձը պաշտպանելու համար, նա հայտարարել է, որ հակահեղափոխական է, որից հետո հանձնվել է ոստիկանությանը։ Ուշ երեկոյան Լաո Շէն տուն է վերադարձել։ Մի քանի օր անց նրա մարմինը գտել են քաղաքի ծայրամասում՝ Թայփինհու գետի ափին։ Չինաստանում ասել են, որ գրողն ինքնասպանություն է գործել, սակայն մինչև այսօր շատերը կարծում են, որ նրան սպանել են։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Պատվարժան Չժանի փիլիսոփայությունը» (老张的哲学), վեպ (1926)
  • «Իմաստունն ասել է» (赵子曰), վեպ (1927)
  • «Երկու Մա» (二马), վեպ (1929)
  • «Սյաոպոյի ծննդյան տարեդարձը» (小坡的生日), վիպակ-сказка (1931)
  • «Նշումներ կատվի քաղաքի մասին» (猫城记), վեպ (1932)
  • «Մեծ Սկորբի եկեղեցու մոտи» (大悲寺外), պատմվածք (1933)
  • «Ամուսնալուծություն» (离婚), վեպ (1933)
  • «Երկնային պարգևի պատմություն» (牛天赐传), վեպ (1934)
  • «Կիսալուսին» (月牙儿), պատմվածք (1935)
  • «Ռիքշա» (骆驼祥子), վեպ (1936)
  • «Իմ կյանքը» (我这一辈子), վիպակ (1937)
  • «Գեներալ Չժան Ցզըչժուն» (张自忠), պիես
  • «Կրակե թաղում» (火葬), վեպ (1944)
  • «Նույն ընտանիքի չորս սերունդ» (四世同堂), վեպ (1944—1948)
  • «Արևային լույս» (阳光), պատմվածք
  • «Հեքիաթասացները» (鼓书艺人), վեպ (1949)
  • «Ջրանցի վիշաբի բեղ» / «Լունսյույգոու» (龙须沟), պիես (1950)
  • «Թեյարան» (茶馆), պիես (1957)
  • «Ծիրանեգույն դրոշների ներքո» (正红旗下), վեպ (1962)
  • «Դյութիչ երազ», պատմվածք
  • «Հին ֆիրմա», պատմվածք
  • «Հաջող նախաձեռնություն», պատմվածք
  • «Հին եզ, կոտրված », էսսե (老牛破车)

Ռուսերեն հրատարակություններԽմբագրել

  • Лао Шэ. Последняя монета: պատմվածքы. Пер. с кит. // Сост. А. А. Файнгар; отв. ред. В. Ф. Сорокин. — М.: Изд-во восточной литературы, 1965. — 118 с. — 14 000 экз.
  • Лао Шэ. Избранное: Сборник. Пер. с кит. // Сост. и ред. А. А. Файнгар; предисл. Н. Т. Федоренко. — М.: Радуга, 1982. — 512 с. (Мастера современной прозы)
  • Лао Шэ. Сказители. / Пер. с кит. Н. А. Спешнева. — М.: Радуга, 1986.
  • Лао Шэ. Избранные произведения / Сост. Е. Рождественской-Молчановой; вступ. ст. В. Сорокина. — М.: Худож. лит., 1991. — 703 с. (Библиотека китайской литературы) ISBN 5-280-01338-2
  • Лао Шэ. День рождения Сяопо: վիպակ-сказка; История Небесного дара: վեպ / Пер. с кит.— М.: Дет.лит., 1991. — 302 с.
  • Лао Шэ. Под пурпурными стягами / Сост., предисл., пер. Д. Н. Воскресенского. — М.: Вост. лит., 2007. — 200 с.
  • Лао Шэ. Записки о Кошачьем городе. / Сост., предисл. Д. Н. Воскресенского. — М.: ИВЛ, 2014. (Библиотека китайской литературы). — 576 с. (Библиотека китайской литературы)

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Антиповский А: А: Раннее творчество Լաո Շէ։ Темы, герои, образы: — М:: 1967: — 185 с:
  • Болотина О: П: Լաո Շէ։ Творчество военных лет: 1937—1949: — М:: Наука, 1983: — 231 с:
  • Шу И: Последние дни Լաո Շէ։ // Проблемы Дальнего Востока, 1987: — № 6: — С:142-151:
  • Родионов А: А: Լաո Շէ и проблема национального характера в китайской литературе 20-го века: — СПб:: Роза мира, 2006: — 263 с:

Արտաքին հղումներԽմբագրել